ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիաներ Փաշինյանի վարկանիշի շուրջ

2019-ի առաջին ամիսներին հայկական լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում բազմաթիվ թվեր են ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին, որոնցից ոչ մեկը հիմնված չէ հրապարակված հարցումների վրա։

11:44, 16 Մյս, 2019

Վերջին մի քանի ամսվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին մի շարք անհիմն նյութեր են հրապարակվել հայկական մամուլում։ Դրանք տարածում են գտել նաև Ֆեյսբուքում՝ քաղաքական ուղղվածություն ունեցող էջերում։

Իրական պատկերը

Վերջին ամիսներին Փաշինյանի վարկանիշի վերաբերյալ իրականացված միակ հետազոտությունը, որը հրապարակայնացվել է, GALLUP International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» (MPG-Armenia) ընկերության կողմից ապրիլի 30-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում կատարած հասարակական կարծիքի հարցումն է։ Այն պարզել է, որ Փաշինյանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 81.6 տոկոսը, իսկ նրա գործելաոճը դրական է գնահատել 84.2 տոկոսը։ Ըստ նույն կազմակերպության, Փաշինյանի վարկանիշը 2018-ի սեպտեմբերի (89%) համեմատ նվազել է 7.4 տոկոսով:

Լրատվականների ներկայացրած անհիմն թվերը

Մարտի 20-ին «Փաստ» թերթը գրել էր, թե իբր Փաշինյանին են ներկայացվել «վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել և տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում»։

«Հրապարակը» մարտի 28-ին նմանատիպ թվեր էր ներկայացրել։ Ըստ օրաթերթի, «ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել և նվազելու միտում ունի»։

«Ժամանակ» օրաթերթն էլ մայիսի 9-ին՝ Փաշինյանի վարչապետության մեկամյակի հաջորդ օրը, գրել էր, թե ԱԱԾ-ն հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ վարչապետի վարկանիշը «շարունակում է անկումը՝ գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս»:

Ֆեյսբուքյան էջերի մանիպուլյացիաները

Digital News և Paradox Media անվանումներով ֆեյսբուքյան էջերը, որոնք ունեն ընդգծված հակակառավարական ուղղվածություն և հաճախ հրապարակում են մանիպուլյատիվ բովանդակությամբ տեղեկատվություն, գրեթե միաժամանակ՝ մայիսի 10-ին, հրապարակել են կեղծ լուրեր Փաշինյանի վարկանիշի մասին։

Digital News էջը հղում է կատարել Gallup International կազմակերպության կատարած հարցմանը, սակայն չի ներկայացրել ամբողջական պատկերը: Սա նույն հարցումն է, որը վկայակոչել ենք վերևը։

Խնդիրն այն է, որ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում աշխատելու ոճը դրական է գնահատել ոչ թե 29.9 տոկոսը, այլ 84.2 տոկոսը։ 29.9 տոկոսը միայն «լիովին դրական» գնահատածների տոկոսն է, սակայն 54.3 տոկոսը «ավելի շուտ դրական» է գնահատել Փաշինյանի գործելաոճը։ Այսպիսով, հրապարակումը թերի է ներկայացրել պատկերը։

Երկրորդ ֆեյսբուքյան էջը՝ Paradox Media-ն, առանց որևէ հարցման հղում կատարելու, պնդում է, որ Փաշինյանի «վարկանիշը շեշտակիորեն անկում է ապրում»։ Կցված նկարում պատկերված է Փաշինյանի վարկանիշի ենթադրյալ նվազումը, որը, իբր, 2019-ի մայիսին կազմում է 31 տոկոս։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens