ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Էդուարդ Շարմազանովի մանիպուլյատիվ հայտարարությունները

19:03, 25 Հնս, 2019

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու գործող իշխանության գործունեությանը։

Fip.am-ը ստուգեց նախկին պատգամավորի հնչեցրած մի շարք վիճահարույց հայտարարությունների իսկությունը։

Տնտեսության մասին

Խոսելով կառավարության և Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին՝ Շարմազանովը հայտարարեց, որ «թե՛ ներդրումներն են պակասել, թե՛ աշխատատեղերը»։

Աշխատատեղերի կրճատման մասին Շարմազանովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2019 թվականի մարտի դրությամբ աշխատողների թվաքանակը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է 6,1 տոկոսով։ Եթե 2018 թվականի մարտին գրանցված աշխատողների թիվը եղել է՝ 531 917, ապա 2019 թվականի մարտին այդ ցուցանիշը կազմել է 564 454 մարդ։  

Կոմիտեի ներկայացրած գրաֆիկի համաձայն, Հայաստանում գրանցված աշխատողների թիվն անցած տարվա հունվարից աճ է գրանցել։ 

Ինչ վերաբերում է ներդրումների կրճատմանը, ապա այստեղ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Կառավարությունը ներդրումների մասին խոսելիս ներկայացնում է Կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի «զուտ պարտավորությունների ստանձնում» տողը, որը ներդրումային վիճակագրության ամենատարածված ցուցանիշներից է։ Սակայն տնտեսագետներից շատերը համաձայն չեն հաշվարկի այս մեթոդի հետ և ներդրումներ ասելով՝ նկատի են ունենում ներհոսքի և արտահոսքի տարբերությունը։ Սա է պատճառը, որ ներդրումների մասին հայտարարությունները հաճախ լինում են իրարամերժ և հակասական։

Զորավարժությունների մասին

ՀՀԿ խոսնակը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված զորավարժություններին: «Մայիսի 1-3-ը, այնուհետև հունիսի 7-11-ը Ադրբեջանը ու Թուրքիան երկու մեծ զորավարժություններ են կազմակերպել։ Մենք ի՞նչ ենք արել»,— հայտարարել է Շարմազանովը։

Թե ինչ գործողություններ էր ակնկալում ՀՀԿ խոսնակն ի պատասխան Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունների՝ դժվար է կռահել։ Այնուամենայնիվ, նշենք, որ հունիսին պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀՀ զինված ուժերում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մարտական հրաձգության զորավարժություններ անցկացնելու մասին։ Բացի այդ, հունիսի 17-ին ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Արցախ կատարած այցի մասին

Շարմազանովն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Արցախ կատարած այցին։ «Մայիսի 9-ին Փաշինյանը մեկնում է Արցախ, որպեսզի համազգային տոնին մասնակցի,  տեսնում է Սերժ Սարգսյանը այնտեղ է, միանգամից վերադառնում է, չի սպասում մեկ օր անցնի տնաշենը։ Միանգամից գրառում է անում՝ Արցախում հակահեղափոխականները գլուխ են բարձրացրել․․․»։ 

Փաշինյանը, իսկապես, Արցախ էր մեկնել մայիսի 9-ին, սակայն Սերժ Սարգսյանի՝ Արցախում գտնվելու մասին հայտնի էր դեռ մայիսի 8-ին, երբ վերջինս Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մասնակցում էր Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը։ Եթե Փաշինյանին որևէ կերպ կաշկանդեր Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում, ապա նա պարզապես չէր մեկնի այնտեղ։

Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ իր խոսքում Էդուարդ Շարմազանովը չի խորշում ոչ միայն մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց, այլև կեղծ տվյալներ ներկայացնելուց։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները
Տեսանյութեր

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները

17:24, 3 Նյմ, 2026

Տիգրանաշենը հայկական է, թե՞ ադրբեջանական։ FIP.am-ը ստուգել է հակասական պնդումները՝ ուսումնասիրելով խորհրդային քարտեզներն ու ՀՀ օրենսդրությունը։ Մանրամասները՝ https://fip.am/52043

Կեղծ հաղորդավարներ, իրական մանիպուլյացիաներ
Տեսանյութեր

Կեղծ հաղորդավարներ, իրական մանիպուլյացիաներ

10:32, 3 Նյմ, 2026

ԱԲ-ով ստեղծված «հաղորդավարներ» ու «քաղաքացիներ», հարյուր հազարավոր դիտումներ և Բելառուսից կառավարվող ֆեյսբուքյան էջեր։ Ի՞նչ է բացահայտել FIP-ի ուսումնասիրությունը՝ դիտեք տեսանյութում։...

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens