ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Գործազրկությունը Հայաստանում. ԱՎԿ տվյալները մանիպուլյատիվ են մեկնաբանվում

17:42, 15 Օգս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշված  էր. «2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով»:

Վերոնշյալ գրառմանն ի պատասխան՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սեփական թվերն էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում․«Բացեք ԱՎԿ (խմբ. Ազգային վիճակագրական կոմիտե) պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 000-ից դառնալով 253 000»։ Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Հրանտ Բագրատյանի գրառումները լայնորեն լուսաբանում ստացան հայաստանյան լրատվամիջոցների կողմից։

Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրեց ԱՎԿ պաշտոնական կայքը՝ պարզելու, թե արդյո՞ք գործազուրկների թիվն ավելացել է և ինչպե՞ս է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում գործազրկության նվազում։

Գործազուրկներ (պաշտոնապես գրանցված) համարվում են աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի տեսակների), աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ անդրադարձել է 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվին, որն ԱՎԿ տվյալներով ճիշտ է, սակայն այստեղ հատկանշական է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկ են համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատանք չունենալու դեպքում գրանցվում են զբաղվածության պետական գործակալության զբաղվածության կենտրոններում։ Այս թիվը չի արտացոլում երկրում բնակվող գործազուրկների ամբողջական պատկերը։

Բացի պաշտոնապես գրանցված գործազուրկների թվից, ԱՎԿ-ն ներկայացնում է նաև սեփական՝ աշխատուժի հետազոտության հարցումների հիման վրա ձևավորված տվյալներ։ ԱՎԿ պաշտոնական կայքում դեռևս ներկայացված են միայն 2019-ի առաջին եռամսյակի գործազրկության տվյալները, որոնք իր գրառման հիմք է դարձրել Հրանտ Բագրատյանը։ Ըստ այդ տվյալների, գործազրկությունը 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ իսկապես աճել է 6.7%-ով։ 2018 թվականի առաջին եռամսյակին գործազուրկների թիվը կազմել է 237 600 մարդ, իսկ 2019 թվականին՝ 253 600 մարդ։

Այսպիսով՝ Հրանտ Բագրատյանն արձանագրում է գործազուրկների թվի աճ՝ ներկայացնելով 2019-ի առաջին եռամսյակի տվյալները հիմնված ԱՎԿ հարցումների հիման վրա, սակայն չի ընդգծում ժամանակահատվածը՝ այն համեմատելով Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա առաջին կիսամյակի համար ներկայացրած թվերի հետ։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, որը չի արտացոլում երկրում գործազուրկների ամբողջական պատկերը։ Երկու դեպքում էլ առկա է վիճակագրական տվյալների մեկնաբանման մանիպուլյացիա։

Արմիկ Հակոբյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens