ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը Հանրայինի եթերից ապատեղեկատվություն է տարածել

10:42, 21 Օգս, 2019

Օգոստոսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունը «2008-ին Արցախից զորք է բերվել» վերնագրով տեսանյութ է հրապարկել։ Տեսանյութում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը վերահաստատել է իր պաշտպանյալի այն պնդումը, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերից որևէ զինծառայող չի բերվել Հայաստան։ Հովհաննես Խուդոյանը, մասնավորապես, նշել է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ինքնուրույն պետական միավոր, կապ չունի ճանաչված թե չճանաչված, ունի Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր և դրանց կազմից որևէ զինծառայող, այսինքն՝ ԼՂ ենթակայության տակ գտնվող որևէ զինծառայող Հայաստանի Հանրապետություն չի բերվել»։

Հարցազրույցի ընթացքում լրագրողը նաև ճշտող հարց էր ուղղել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին, թե արդյո՞ք ազատագրված շրջանները նա չի համարում Արցախի Հանրապետության մաս, որին վերջինս ժխտողական պատասխան է տվել:

Փաստերի ստուգման հարթակը որոշեց գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցչի հայտարարության հետքերով՝ պարզելու, թե վերջինիս խոսքերը և պնդումները որքանով են համապատասխանում իրականությանը։

Նախ և առաջ, պետք է նշել, որ Արցախի Հանրապետության 2008-ին գործող Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը դրույթային կետով չի սահմանում, թե ինչ ասել է Արցախի տարածքային ամբողջականություն, սակայն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում նշվում է՝ «տարածքը` 12.493 կմ2, որից 1.041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից»։ Բացի այդ, «Վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքը սահմանում է, թե որոնք են Արցախի Հանրապետության վարչատարածքային սահմանները։

Թեմայի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանն ամիսներ առաջ հարցազրույց էր ունեցել ԼՂ ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, որտեղ վերջինս ևս հերքում էր, որ Արցախի զինված ուժերից որևէ զինծառայող է եղել Երևանում, ապա մանրամասնում՝ ինքը զինվորականների չի ուղարկել Երևան, այլ «վերադասի հրամանն է կատարել ու հրաման է գրել»:

Ի՞նչ են ասում Մարտի 1-ի գործի քննչական փաստաթղթերը

Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթը հրապարակել էր գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի)՝ Մարտի 1-ի քրեական գործով տված ցուցմունքը, որտեղ վերջինս նշում է. «Մենք դուրս եկանք նախագահականից, մոտ 2 ժամ հետո բանակի հրամանատարից հանձնարարություն ստացա, որ մնամ Երևանում, իրենք գնում են Ղարաբաղ՝ զորքը Հայաստան ուղարկելու համար: Մովսես Հակոբյանն ինձ ասաց, որ հրաման են տվել ԼՂՀ-ի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան քաղաք ուղարկելու համար: Ինձ հանձնարարեց, որ գնամ Երևան քաղաքի Չարբախ թաղամասում գտնվող ՀՀ կենտրոնական հավաքակայան, որովհետև Ղարաբաղի զորքն այնտեղ է մնալու: Հրամանը կատարել եմ, անձամբ գնացել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, զորամասի հրամանատարի հետ կազմակերպել ենք զորանոցների պատրաստումը: Փետրվարի 24-ին ԼՂՀ-ի պաշտպանության բանակի 10-րդ և 18-րդ դիվիզիաներից ու Ստեփանակերտի կայազորից Երևան են եկել մոտ 300 զինծառայողներ»:

Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ գումարտակում ընդգրկված են եղել սպաներ և ենթասպաներ, բոլորը Երևան են եկել իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ ու մարտական փամփուշտներով:

«Զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երևան գալուց հետո համազգեստների տարբերանշանները (շևրոնները) պոկել ենք: Նաև ասեմ, որ զորքը կենտրոնական հավաքակայան էր եկել Պաշտպանության բանակի մեքենաներով, սակայն Երևան գալուց հետո մեքենաների համարները փոխել ենք, տեղադրել ենք Պաշտպանության նախարարության համարանիշները»,- ասել էր գեներալ-մայորն իր ցուցմունքի ժամանակ: Ընդ որում՝ նշված գործողությունների իրագործումը Օգանովսկին բացատրել էր նրանով, որ խնդիր էր դրված՝ «ԼՂՀ-ից եկած զորքը չերևա, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի»: Համաձայն նույն ցուցմունքի, մոտ 400 հոգանոց զորք էլ Երևան էր եկել մարտի մեկից օրեր անց՝ ԼՂՀ պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումներից:

Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը խեղաթյուրում է դեպքերի ընթացքը՝ պնդելով, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումներից զորք չի եկել Երևան: Ի դեպ, Հովհաննես Խուդոյանն ավելի ուշ պարզաբանում էր ներկայացրել ֆեյսբուքյան գրառմամբ, սակայն չէր հերքել իր արտահայտած «Արցախի զինված ուժերից որևէ մեկը չի մասնակցել Հայաստանում 2008-ին տեղի ունեցած իրադարձություններին» միտքը։

Մարջան Չոբանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens