ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Պատգամավորների գործուղումների ծախսերի մասին Արմեն Աշոտյանի հայտարարությունները կեղծ են

17:46, 12 Սպտ, 2019
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Օգոստոսի 29-ին արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպում էին ունեցել Ազգային Ժողովում։ Հանդիպման նպատակը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների ու դիվանագիտական առաջնահերթությունների հստակեցումն էր։ 

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ կասկածի տակ առնելով վերջինիս կողմից մատնանշած խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումները», որոնք արձանագրվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում։

Մինչև այդ Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել էր․ «Այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն կուտակել ենք համագործակցության արժեքավոր փորձ, այլև ունեցել ենք ակնառու նվաճումներ խորհրդարանական դիվանագիտության թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ հարթակներում՝ արտահայտված նաև Արցախյան հիմնահարցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր գերակայություններում»։

Հակադարձելով սրան՝ Արմեն Աշոտյանը նշել էր, որ «իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել» առհասարակ, ուր մնաց՝ խորհրդարանական ասպարեզում: «Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առաջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար»,- գրել էր ՀՀԿ փոխնախագահը:

«Փաստերի ստուգման հարթակն» Արմեն Աշոտյանի խոսքերի իսկությունը ճշտելու նպատակով դիմել էր Ազգային ժողովի աշխատակազմ՝ պարզելու, թե որքա՞ն գումար է հատկացվել ԱԺ արտասահմանյան գործուղումների համար 2019 թվականի պետական բյուջեից և դրա ո՞ր մասն է ծախսվել առաջին կիսամյակում։ Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ 2019 թվականի պետական բյուջեով խորհրդարանի գործուղումների համար հատկացվել է 460 միլիոն դրամ։ Տարեսկզբից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է 258 միլիոն 266 հազար 593 դրամ։ Ընդ որում՝ զգալի են այն գործուղումները, որոնց ծախսերի մի մասը, ըստ պայմանավորվածությունների, հոգացել է հրավիրող կողմը (ճանապարհածախս կամ կեցության ծախս)։ Ինչ վերաբերում է գործուղումները շարունակելու համար կառավարության կողմից նոր միջոցներ տրամադրելուն, ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ սպասվող նստաշրջանում գործուղումների համար ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չկա։ 

Այսպիսով՝ Արմեն Աշոտյանը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մեկ տարվա գործուղումների համար հատկացված գումարները ծախսվել են կես տարում և այդ նպատակով  կառավարությունը նոր միջոցներ է տրամադրել կամ պատրաստվում է տրամադրել։  

Նշենք, որ իրականությանը չհամապատասխանող այս տեղեկությունները տարածել են նաև մի շարք լրատվամիջոցներ, ինչպիսիք են՝ aravot.am, news.am, hraparak.am, iravunk.com, ankakh.com։ 

Մարջան Չոբանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens