ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացում․ որքանով է արդյունավետ գործում օրենքը

12:49, 1 Նյմ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու վերաբերյալ օրինագծի քննարկումներին զուգահեռ մամուլում լայնորեն տարածվեց տեսանյութ, որի «հերոսը» կենդանուն կապել էր մեքենայից և շրջել քաղաքում։

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանքով, մեկից երեք ամիս կալանքով կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Սակայն այս նախագծից առաջ գործում էր «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը, որը ևս նախատեսում էր պատասխանատվության մեխանիզմներ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ 

«Փաստերի ստուգման հարթակը», հաշվի առնելով թեմայի շուրջ քննարկումները և օրենքի ընդունումը, ուսումնասիրել է մինչ այս օրինական ուժի մեջ եղած օրենսդրական կարգավորումը, դրա իրացումը և միջազգային փորձը։

Նախորդ օրենսդրական կարգավորումը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 20016-ի մարտին։ Այն սահմանում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը և պատասխանատվության մեխանիզմները։ Այսպես, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվություն է նախատեսվում «Քրեական» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերով։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և կենդանիներին խոշտանգելը առաջացնում է տուգանք՝ 30-50 հազար դրամ (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 80-100 հազար դրամ։

Քրեական օրենսգրքով կարգավորվում են կենդանիների զանգվածային ոչնչացման և ապօրինի որսի դեպքերը։

Օրենքի իրացումը

«Փաստերի ստուգման հարթակին» տրամադրված տվյալների համաձայն՝ 2009 թվականից ի վեր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ընդամենը 23 հաղորդում է ստացվել ոստիկանություն։ Այդ հաղորդումներից 7-ի հիման վրա կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 7 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Հարուցվել է 4 քրեական գործ, որից երկուսը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հատկանիշով (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 35, 1-ին մասի 1-ին կետ)։ Եվս երկու դեպքով որոշում է կայացվել դիմումները մերժել՝ նույն հիմքով։

Ստացված հարցումներից 10-ը, ըստ ոստիկանության, մնացել է անհետևանք։

Սպասվող փոփոխություններ և քննարկումներ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած նախագիծը լայն քննարկումների առիթ դարձավ։ Հնչեցին ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ։ Այսպես, օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորների մի մասին անհանգստացնում էր օրենքի հստակությունը, վարչապետ Փաշինյանը, օրինակ, մի առիթով նշեց, որ չպետք է այնպես ստացվի, որ «մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում, գնանք, գործ հարուցենք»։

Նախագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ պատասխանել է այս և այլ մտահոգություններին՝ նշելով, որ անհրաժեշտ բոլոր կարգավորումները կտրվեն հաջորդ փուլում, երբ կներկայացվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նոր նախագիծ։

Միջազգային փորձը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող մի շարք օրենքներ ընդունվել են աշխարհի տարբեր երկրներում։ Այլ հարց է, թե որքանո՞վ է օրենքն իրացվում կամ որքա՞ն խիստ են աշխատում վերահսկողության մեխանիզմները։

Այսպես, Արգենտինայում գործող օրենքը նախատեսում է 15 օրից մինչև 1 տարվ ազատազրկում։ Իտալիայում նվազագույն պատիժը 3 ամիս ազատազրկումն է, առավելագույնը՝ 3 տարի։ Կենդանիների ապօրինի կռիվներ կազմակերպելու համար սահմանված տուգանքը կարող է կազմել 50 հազարից մինչև 160 հազար եվրո։

Հետաքրքիր է հարևան Վրաստանի փորձը: Այստեղ ևս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Փաստերի ստուգմամբ զբաղվող վրացական Factcheck.ge կայքի տվյալներով՝ 2015 թվականից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ստացվել է մոտ 180 հաղորդում, որից 150-ի պարագայում հարուցվել է քրեական գործ։ Պատասխանատվության միակ մեխանիզմն այստեղ տուգանքն է՝ 100-500 լարի։

Այսպես, դատելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ոստիկանություն ուղարկված հաղորդումների քանակից և դրանց արդյունքներից, Հայաստանում կենդանիների պաշտպանության իրավական կարգավորման մեխանիզմներն արդյունավետ չեն եղել։ Իսկ թե ի՞նչ կփոխի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը՝ ցույց կտա ժամանակը։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens