ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Քաղաքապետը պոլիկլինիկանների տնօրեններին չի ստիպում հրաժարական տալ. Գևորգ Պետրոսյանի հայտարարության հետքերով

19:32, 15 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Ընտրվում է քաղաքապետ, կանչում է բոլոր պոլիկլինիկանների տնօրեններին և ասում է՝ հրաժարական տվեք, թե չէ՝ հայտնի հետևանքներով. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհրդարանի ամբիոնից նոյեմբերի 12-ին հայտարարել էր, թե պոլիկլինիկաների տնօրեններից պահանջում են հրաժարական տալ, «թե չէ հայտնի հետևանքներ կլինեն»։

«Այսօր քաղաքական ընտրություններից հետո անուններ չեմ տալիս, կոնկրետ դեպքեր չեմ ուզում վկայակոչել, եթե պետք լինի, կասեմ, բայց ասենք ընտրվում է քաղաքապետ, կանչում է բոլոր պոլիկլինիկանների տնօրեններին և ասում է՝ հրաժարական տվեք, թե չէ՝ հայտնի հետևանքներով․․․»,- նշել է Պետրոսյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հասկանալ, թե որքանով է պատգամավորի նշած խնդիրը տարածված։ Մասնավորապես, կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ փորձեցինք պարզել, թե քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից ի վեր՝ 2018 թ․ սեպտեմբերից 2019 թ. նոյեմբերի 15-ի դրությամբ, Երևանի քաղաքապետարանին ենթակա առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններում (պոլիկլինիկաններում) քանի՞ տնօրեն է ազատվել աշխատանքից։

Երևանի քաղաքապետի կարգադրությունով ազատվել է 2  պոլիկլինիկայի տնօրեն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ ներկայում գործում է 25 առողջապահական ՓԲԸ։

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ 2018 թ. սեպտեմբերից 2019 թ․ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ազատվել է 2 պոլիկլինիկայի տնօրեն։

«Երևանի քաղաքապետարանին ենթակա առողջապահական ՓԲԸ-ներում 2018 թ. սեպտեմբերից մինչ օրս պոլիկլինիկաներից՝ թիվ 22 պոլիկլինիկայի տնօրեն Կարեն Թորոսյանի պաշտոնավարումը դադարեցվել է Երևանի քաղաքապետի 18.10.2018 թ. հ. 410-Ա կարգադրությունով, իսկ թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն ազատվել է Երևանի քաղաքապետի 18.02.2019 թ. հ. 102-Ա կարգադրությունով»,- նշվում է քաղաքապետարանի գրավոր պատասխանում:

«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Արմեն Վարդումյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Պոլիկլինիկայի ժամանակավոր պաշտոնակատար Վառվառա Մելիքյանն ասաց, որ տնօրենն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ առանց որևէ մեկի հորդորի։ 

Ի՞նչ հիմքով են ազատվել պոլիկլինիկայի տնօրենները

Ըստ քաղաքապետի կարգադրության՝ թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը ազատվել է սեփական դիմումի հիման վրա։ Իսկ թիվ 22 պոլիկլինիկայի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դադարեցվել են՝ հիմք ընդունելով Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործը, որում վերջինս ներգրավվել է մեղադրյալի կարգավիճակով։ 

Ինչ են ասում պոլիկլինիկանների տնօրենները

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Fip.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պետրոսյանի պնդմանը, թե քաղաքապետը կանչում է բոլոր պոլիկլինիկանների տնօրեններին և ասում է՝ հրաժարական տվեք, հերքեցին այն։

«Ոչ, նման բան չի եղել, տնօրեններին նման պահանջ չի ներկայացվել»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց մի քանի պոլիկլինիկանների տնօրենների հետ՝  համոզվելու՝ արդյո՞ք նրանց նման պահանջ ներկայացվել է, թե՞ ոչ։

Թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը Fip․am-ի հետ զրույցում հերքեց նման տեղեկությունը․ «Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ նման բան չի եղել»։

Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպել են 3 ամիս առաջ և նմանատիպ խոսակցություն ոչ նրանից, ոչ էլ փոխքաղաքապետից չի եղել։  

«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ փոխտնօրեն Նունե Դավթյանը ևս նշեց, որ ինքը վստահորեն կարող է ասել՝ նման պահանջ չի եղել․ «100 % նման բան չի եղել»։   

«Նուբարաշեն» պոլիկլինիկայի տնօրեն Գայանե Մարգարյանն էլ ասաց, որ մի քանի ամիս առաջ է քաղաքապետի հետ հանդիպել, և անձամբ իրեն ո՛չ քաղաքապետը և ո՛չ էլ որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել։  

«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Հարությունյանն արձակուրդում էր, սակայն փոխտնօրեն Լուսինե Հակոբյանն ասաց, որ առաջին անգամ է լսում նման բան, և միանշանակ կարող է ասել, որ նման պահանջ չի դրվել։ Նա ասաց, որ տնօրենը դեկտեմբերի 1-ից կվերադառնա աշխատանքի։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens