ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Տասը տարվա ընթացքում ուսուցիչների աշխատավարձերը չեն կրկնապատկվել. Արմեն Աշոտյանի մանիպուլյատիվ հայտարարությունը

18:25, 2 Դկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Նոյեմբերի 26-ին՝ «Սիվիլնեթին» տված հարցազրույցի ժամանակ, ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ 10 տարվա ընթացքում մանկավարժների հաշվարկային աշխատավարձերը բարձրացել են երկու անգամ: «75 հազար եղել է 2007 թվականին, 2018-ին, ըստ ֆիննախի, հաշվարկային աշխատավարձը եղել է 150 հազար։ Երկու անգամ, ոչ թե տասը տոկոսով»։ 

Աշոտյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է: «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ուսուցիչների աշխատավարձի և նրանց «հաշվարկային աշխատավարձի» տարբերությունները:

Հաշվարկային աշխատավարձ հասկացությունը

Ուսուցիչների աշխատավարձերը սահմանվում են հատուկ դրույքաչափերով: Ուսուցչի շաբաթական առավելագույն զբաղվածությունը կամ՝ մեկ ամբողջ դրույքը կազմում  է 22 դասաժամ: Եվ ինչպես հայտնի է, Հայաստանի հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը կատարվում է ըստ աշակերտների քանակի, իսկ ուսուցիչների աշխատավարձերը տարբեր են՝ կախված դպրոցից: Աշխատավարձերի չափի վրա ազդում են դպրոցների գտնվելու վայրերը (սահմանամերձ, բարձրլեռնային), ուսուցիչների աշխատանքային փորձը, վերապատրաստումներին մասնակցելու և այլ հանգամանքներ: Այսպես, ուսուցիչների աշխատավարձերը և դրանց համար հատկացվող գումարները տարբեր են հանրապետության բոլոր դպրոցներում:

Սակայն պետական բյուջեի ծախսերի կանխատեսման ժամանակ օգտագործվում է հարաբերական «հաշվարկային աշխատավարձ» հասկացությունը, որի միջոցով հաշվվում է ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը: Ստացված թիվը ներառում է վերը նշված բոլոր հանգամանքները, ուսուցիչների համար նախատեսված բոլոր հավելավճարները՝ դասղեկություն, տետրերի ստուգում, մեթոդ-միավորման նախագահություն և այլն: Սահմանված աշխատավարձը չի կարող բացարձակ լինել բոլոր դպրոցների ուսուցիչների համար, քանի որ դպրոցները չեն ֆինանսավորվում միևնույն կերպ: 

Այսպես, հաշվարկային միջին աշխատավարձը ներառում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի համար հատկացված բոլոր գումարները, մինչդեռ բոլոր ուսուցիչները չէ, որ ստանում են լրիվ դրույքով աշխատավարձ, պարգևավճարներ և հավելավճարներ:

«Հաշվարկային աշխատավարձի» այլ շահարկումների մասին

Դեռ 2007-ին, երբ պետական բյուջեով ուսուցիչների հաշվարկային աշխատավարձը բարձրացել էր 27 տոկոսով՝ դառնալով 74 հազար դրամ, այս փաստը մամուլում և  ուսուցիչների շրջանում տարընթերցումներ էր առաջացրել: Դրանից հետո նախարարությունը պարզաբանում տվեց, ըստ որի՝ հաշվարկային աշխատավարձի աճը չի ենթադրում հանրապետության բոլոր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:

2009-ին հաշվարկային աշխատավարձը դարձել էր 116 հազար դրամ: 2014-ին՝ 150 հազար դրամ: Այդ ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս խոսել էր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումից՝ կրկին հղում տալով հաշվարկային աշխատավարձի աճին: Ուսուցիչների հաշվարկային աշխատավարձը, փաստորեն, 150 հազար դրամի սահմանը չի անցել 2014 թվականի բարձրացումից մինչև 2018 թվականը: Նշենք, որ Աշոտյանը ԿԳ նախարար եղել է 2009-2016 թվականներին:

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի համեմատությանը, թե այն ժամանակ աշխատավարձերը կրկնապատկվել են, ոչ թե ավելացել 10 տոկոսով, ապա նշենք, որ 10 տոկոսով բարձրացել են ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը, որը վերաբերում է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներին: 

Այսպիսով, Արմեն Աշոտյանի հայտարարությունը՝ ուսուցիչների աշխատավարձերի կրկնակի բարձրացման վերաբերյալ, մանիպուլյատիվ է: Աճել է ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը: Իսկ դա չի նշանակում, թե ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է:

Անի  Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens