ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չբացվեց վերելակների հերթական գործարանը․ այս անգամ Կոտայքում

12:27, 16 Փտր, 2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019-ի ապրիլի 17-ին հայտարարել էր, որ առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։

«Կոտայքի մարզում մենք «Էլեվատոր Մանուֆաքթուրինգ» ընկերության հետ հուշագիր ենք ստորագրել ամիսներ առաջ։ Այս փուլում ունենք 5 արտադրատարածքներ, որոնք որ նախնական հավանության են արժանացել այստեղի ներկայացուցչության։ Սպասում ենք չինական պատվիրակության այցի, որպեսզի չինական մասնագետներն իրենք արդեն վերջնական ընտրությունը կատարեն և հոսքագծերը ներկրեն»․- հայտարարել էր Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ նախագծի գերնպատակն է դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ ներկայացնելով այստեղ արտադրված վերելակները։

Ի դեպ, այս հայտարարությունից 3 ամիս առաջ՝ հունվարի 24-ին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ևս հանդիպում էր ունեցել չինական ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ցանկություն էին հայտնել Կոտայքի մարզում վերելակների արտադրության գործարան հիմնել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ներդրումային ծրագիրը նախատեսում էր տարեկան ավելի քան 2000 վերելակի արտադրություն, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ի՞նչ փուլում են գտնվում Կոտայքում վերելակների գործարանի հիմնման աշխատանքները։ 

Էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ չեն 

Էկոնոմիկայի նախարարությունից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ նախարարը ներդրողների հետ հանդիպման արդյունքում վերջիններիս ուղղորդել է Կոտայքի մարզպետարան, և հետագա բանակցությունների ու դրանց արդյունքի մասին նախարարությունում այլ տեղեկություն չունեն։

Գործարան հիմնելու բանակցությունները տապալվել են 

Կոտայքի մարզպետարանից հայտնեցին, որ վերելակների արտադրություն հիմնելու ուղղությամբ բանակցություններն ընթացել են Xinjiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd ընկերության հետ, սակայն ներկայում դադարեցվել են աշխատանքները։  

«Արտադրություն հիմնելու համար ընկերությանը նախ ներկայացվել էր Չարենցավան քաղաքը՝ որպես ինժեներական մտքի և արդյունաբերական քաղաք, սակայն ընկերությունը հավանության չէր արժանացրել ներկայացված տարածքները, որից հետո ընկերությանն է ներկայացվել մեկ այլ տարածք Բյուրեղավանում, որը արժանացել էր ընկերության հավանությանը, սակայն համագործակցությունն ընդհատվել է ընկերության կողմից անիրատեսական պահանջներ ներկայացնելու պատճառով»,- ասված է մարզպետարանի պատասխանում։ 

Թե ի՞նչ «անիրատեսական» պահանջների մասին է խոսքը՝ մարզպետարանից հայտնեցին, որ ընկերության կողմից մի շարք հարցեր են առաջ քաշվել։ «Պետական երաշխիքներ են պահանջել, քվոտաների իրացման հետ կապված հարցեր են եղել, որոնք չեն համապատասխանել ընդհանուր մեր քաղաքականությանը, որովհետև պետությունը հիմա այնպիսի կարգավիճակում է, որ խնդիր չունի ինչ-որ երաշխիքներ տալու, բոլորն էլ կարող են գալ, ընկերություն հիմնել, դաշտը ազատ է»,- պարզաբանեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի խորհրդական Նունե Այլանջյանը՝ հավելելով, որ այս երկու հարցերն են բանակցությունների տապալման հիմք հանդիսացել։

Այնուամենայնիվ, ըստ մարզպետարանի տեղեկացման, վերելակների արտադրություն հիմնելու ուղղությամբ բանակցություններ են տարվում չինական և իրանական այլ ընկերությունների հետ: 

Չինական ընկերությունն անհասանելի է 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց Xinjiang TianShan Elevator Manufacturing Co., Ltd ընկերությունից պարզել, թե ինչն է եղել գործարանի ստեղծման աշխատանքների դադարեցման պատճառը, սակայն որևէ կերպ հնարավոր չեղավ կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։

Այսպիսով, փաստենք, որ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ծրագիրը տապալվել է, և ներդրողների հետ բանակցություններն ավարտվել են՝ որևէ արդյունք չտալով։

Ի դեպ, Հայաստանում վերելակների գործարան կառուցելու այս խոստումը միակը չէր։ Դեռևս 2011 թվականին սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը հայտարարել էր, որ Սպիտակ քաղաքում կվերագործարկվի երկրաշարժից հետո կառուցված վերելակների գործարանը, որտեղ 160 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատանք կգտնեն 130 հոգի: Գործարանի առաջին արտադրանքն ակնկալվում էր 2012-ի մայիսին։

Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ գործարանի բացման խոստումն իրականություն չդարձավ։ Իսկ Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված գործարանը 2017-ին, ի վերջո, ապամոնտաժվեց։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens