ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Հարբած փղերի և Վենետիկի ջրանցքներում հայտնված կենդանիների կեղծ լուսանկարները

10:58, 24 Մրտ, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում  լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի գլխավոր թեման է: Տեղեկատվական հոսքի մեջ բազմաթիվ են կեղծ լուրերը, ինչպես նաև դրանց վիզուալ պատկերները:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել կորոնավիրուսի համաճարակի հետ կապվող լուսանկարների իսկությունը։ 

Դելֆիններ և կարապներ Վենետիկի ջրանցքներում

Այն բանից հետո, երբ Վենետիկում հայտարարվեց կարանտին, տուրիստների հոսքն այնտեղ դադարեց, ինչի հետևանքով ջուրը քաղաքի ջրանցքներում ավելի մաքուր դարձավ: Այս հանգամանքը բավարար եղավ, որ «առասպելական» նորություններ տարածվեն: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին, որ ջրանցքներում հայտնվել են դելֆիններ, կարապներ և նույնիսկ կոկորդիլոս:

Սակայն կարապների լուսանկարն արվել էր ոչ թե բուն Վենետիկում, այլ հարակից Բուրանո կղզում, որտեղ այս թռչունը պարբերաբար հայտնվում է։ Սա նորություն չէ Իտալիայի այս հատվածի համար և որևէ կապ չունի վերջին իրադարձությունների հետ։ 

Ինչ վերաբերում է դելֆիններին, ապա դրանք իրականում ոչ թե Վենետիկում են հայտնվել, այլ Սարդինիայում՝ Միջերկրական ծովում:

Իտալիայում կենդանական աշխարհի մասին կեղծ նորությունների գագաթնակետը կոկորդիլոսի հայտնվելն էր Վենետիկի ջրանցքներում: 

Կոկորդիլոսները չեն ապրում Իտալիայում կամ Եվրոպայի այլ հատվածներում: Այս կենդանիներին կարելի է հանդիպել միայն Ասիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում և Ավստրալիայում:

Հարբած փղեր Չինաստանու՞մ

Սոցիալական ցանցերում անդրադարձ եղավ նաև Չինաստանում կորոնավիրուսի շրջանում կենդանիների մասնակցությամբ տարօրինակ դեպքերին: Մասնավորապես, հարբած փղերի մասին պատմությունը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հարբած փղերի նկար

Օգտվելով կարանտինից, Չինաստանի Յունան նահանգում տասնչորս փղեր ներխուժել են գյուղ և խմել գյուղի ողջ գինին։ Այս մասին գրել էր hraparak.am-ը՝ հղում անելով Epicalyptic-ին։ 

Ըստ հրապարակման, փղերը, օգտվելով առիթից, որ մարդիկ մեկուսացած են, գինի էին խմել։ Ավելի ուշ, սակայն, հենց չինացի պաշտոնյաները հերքեցին այս լուրը։ Իսկ նկարի սկզբնաղբյուրը դեռևս պարզ չէ։

Սակայն կորոնավիրուսի տարածումն իսկապես ազդել է կենդանիների բնականոն կյանքի վրա, և միշտ չէ, որ տարածվող լուսանկարներն ու տեղեկությունները սխալ են:

Ճապոնիայի Նարա քաղաքում, օրինակ, վայրի եղնիկներ են հայտնվել: Բանն այն է, որ քաղաքը հայտնի է իր հանրային այգով, որտեղ հազարավոր եղնիկներ են ապրում: Նրանց հիմնականում զբոսաշրջիկներն են սննդով ապահովում: Սակայն կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ մարդկանց հոսքը դադարել է, և եղնիկները դուրս են եկել քաղաքի կենտրոն և կայարաններ՝ սնունդ հայթայթելու:

Իտալիայում, որտեղի քաղաքներում հայտարարված է խիստ կարանտին, փողոցներում հայտնվել են վայրի կենդանիներ: Այդպես Սարդինիայի Սասարի քաղաքում վայրի վարազ է շրջել:

Այսպիսով, բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդկանց ինքնամեկուսացումը, փողոցներում մեքենաների ծանրաբեռնվածության անկումը, ինչպես նաև որոշ գործարանների աշխատանքի դադարեցումը դրական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Սակայն լրատվամիջոցներով և սոցցանցերով ճիշտ տեղեկություններին զուգահեռ՝ տարածվում են նաև կեղծ և փաստերը խեղաթյուրող լուրեր ու լուսանկարներ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens