ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Ինչո՞ւ Հայաստանը չի ստացել մակրոֆինանսական աջակցություն. Աշոտյանի հայտարարության հետքերով

22:23, 25 Ապր, 2020

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, թե արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների անգործությունը շարունակվում է. «հերթական ձախողումը՝ այս անգամ Բրյուսելում»։

Աշոտյանը, անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի կողմից 10 երկրների տրամադրված շուրջ 3 միլիարդ եվրո աջակցությանը, գրել է. «ԵՄ աջակցությունը տրամադրվելու է «Եվրոպայի թիմ» “Team Europe” ռազմավարության շրջանակում «մակրո-տնտեսական աջակցություն» (MFA) գործիքի միջոցով։ ․․․Ուշագրավ է, որ Հայաստանն ընդգրկված չէ այս ցուցակում՝ չնայած ըստ ԵՄ պաշտոնական կայքէջի՝ հանդիսանում է  այս գործիքի շահառու։ Ավելին, 2008-2009 թթ․ ֆինանսական ճգնաժամից հետո երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով Եվրահանձնաժողովը 2011 թվականին այս գործիքի շրջանակներում Հայաստանին տրամադրել է մակրոֆինանսական աջակցություն»։

Այս գրառումը տարածել են tert.am-ը, news.am-ը, iravunk.com-ը, panorama.am-ը և այլ լրատվականներ։

Արմեն Աշոտյանի պնդումները, սակայն, խնդրահարույց են։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է Հայաստանի՝ ԵՄ աջակցության ծրագրում ընդգրկված չլինելու իրական պատճառները։

Որ երկրները և  ինչու են ստացել մակրոֆինանսական աջակցություն

Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ աջակցություն ստացել են տասը երկիր՝ Ուկրաինան (1.2 մլրդ եվրո), Ալբանիան (180 մլն եվրո), Մոնտենեգրոն (60 մլն եվրո), Մակեդոնիան (160 մլն եվրո), Մոլդովան (100 մլն եվրո), Բոսինա և Հերցեգովինան (250 մլն եվրո), Վրաստանը  (150 մլն եվրո), Հորդանանը (160 մլն եվրո), Կոսովոն (100 մլն եվրո) և Թունիսը  (600 մլն եվրո)։

Նշված բոլոր երկրներն ունեն ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրեր կամ ԵՄ անդամ դառնալու թեկնածու են։ Նրանք մինչ այս ևս եղել են «մակրոտնտեսական ֆինանսական աջակցություն» (MFA) ծրագրի շահառու և պարբերաբար ստացել ԵՄ կողմից տրվող վարկային այս աջակցությունը։ Հորդանանը, օրինակ, MFA ծրագրով աջակցություն շարունակաբար ստանում է 2011 թվականից։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրված աջակցությունից առաջ՝ MFA III ծրագրով, Հորդանանը 2019-ին ստացել է 500 մլն եվրո աջակցություն։

Ինչու՞ Հայաստանը ներառված չէ փաթեթում

Ինչպես նշում է ՀՀԿ փոխնախագահը, Հայաստանը MFA ծրագրով ֆինանսական աջակցություն ստացել է 2011 թվականին։ Աջակցությունն ուղղված էր 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն։ Ուշագրավ է, որ հենց այս ընթացքում Հայաստանն ակտիվորեն բանակցում էր Եվրոպական միության հետ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ (DCFTA)։ Հայաստանն այս համաձայնագիրը պետք է ստորագրեր 2013-ի նոյեմբերին՝ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ միասին։ Վրաստանը և Մոլդովան ասոցացման համաձայնագրերը վավերացրել են 2014-ին։ Նույն թվականին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն, իսկ համաձայնագիրը վավերացվեց 2016-ին։

Հայաստանը, սակայն, ձախողեց ԵՄ-ի հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը։ Մոտ 4 տարվա բանակցություններից հետո փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման, սակայն 2013 թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի ստեղծած Մաքսային միությանը անդամակցելու ցանկության մասին։ 2015-ին երկիրը միացավ Եվրասիական տնտեսական միությանը։

Հայաստանին տրված «Մակրոֆինանսական աջակցություն» ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձանաժողվի՝ 2013-ին պատրաստած եզրափակիչ զեկույցում նշվում է, որ ծրագրի գնահատման աշխատանքների վերջին փուլում կտրուկ փոխվեց քաղաքական իրավիճակը։ «2013-ի սեպտեմբերին Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը, այսպիսով վերջ դնելով Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) համաձայնագրի վավերացման ցանկացած հնարավորության»։

Հավելենք նաև, որ Արմեն Աշոտյանի նշած մյուս՝ Team Europe ծրագրով, որը հասանելի  է ծրագրի շահառու բոլոր երկրներին, կորոնավիրուսի ազդեցության նվազեցման համար Եվրոպական միությունը Հայաստանին է տրամադրելու շուրջ 100 միլիոն եվրո աջակցություն։

Հավելենք նաև, որ Արմեն Աշոտյանի պնդմանն ի պատասխան, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «ԵՄ մակրոֆինանսական աջակցության գործիքը ՎԱՐԿԱՅԻՆ մեխանիզմ է, որը առաջարկվել է նաև Հայաստանի Հանրապետությանը և կդիտարկվի՝ ըստ անհրաժեշտության»։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens