ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սինգապուրցի գիտնականների «ուսումնական» կանխատեսումն ու հայկական մեդիայի «մարտական» հրապարակումները

17:27, 15 Մյս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Panarmenian.net կայքը մայիսի 12-ին հրապարակում տարածեց՝ «ՀՀ-ում օգոստոսին կորոնավիրուսի վերանալու՝ սինգապուրցի գիտնականների կանխատեսումը չեղարկվել է» վերնագրով։ Նյութում, հղումով Риа Новости-ին, ասվում էր. «Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանի գիտնականների կանխատեսումը, թե Հայաստանում կորոնավիրուսը մինչև օգոստոսի 19-ը 100% կվերանա, այլևս ուժի մեջ չէ։ Համալսարանի գիտնականները հայտարարել են, որ չեղարկվել են բոլոր 131 երկրի տվյալների վրա հիմնված կանխատեսման արդյունքները»։

Ինչ կանխատեսումների մասին է խոսքը

Սինգապուրցի գիտնականների այս կանխատեսումների մասին հայկական մի շարք լրատվականներ գրել էին նաև ապրիլի վերջին՝ մեծ մասով հղում անելով Rusarminfo.ru կայքի հրապարակմանը։ Ապրիլի 28-ին հրապարակված նյութում նշվում էր, որ Սինգապուրի ինժեներական համալսարաններից մեկի կանխատեսումների համաձայն՝ հունիսի 10-ին կորոնավիրուսը Հայաստանից կնահանջի 97 տոկոսով, հունիսի 28-ին՝ 99 տոկոսով, իսկ արդեն օգոստոսի 19-ին Հայաստանում կորոնավիրուս չի լինի։ Կանխատեսումներն իրարանցում էին առաջացրել նաև արտասահմանյան մամուլում։ Նման կանխատեսումներ արվել էին ևս 130 երկրի և ամբողջ աշխարհի համար։ Ըստ դրանց՝ աշխարհում կորոնավիրուսը 100 տոկոսով պետք է ավարտվեր 2020 թ. դեկտեմբերի 1-ին։

Կարևոր է նշել, որ ո՛չ Rusarminfo.ru կայքը, ո՛չ մյուս հայկական լրատվականները  հղում չեն տվել սկզբնաղբյուրին, որում դեռ ապրիլի 25-ին ավելացվել էր նշում, որ կանխատեսումներն ու պատրաստված գրաֆիկները կարելի է օգտագործել միայն ուսումնական նպատակներով։ Ապրիլի 28-ին, երբ տեղեկությունները սկսեցին տարածվել հայկական մամուլում, կայքն արդեն զգուշացնում էր անճշտությունների մասին և ընթերցողներին հորդորում միանշանակ չընդունել և զգուշորեն մոտենալ կանխատեսումներին։ Հայկական լրատվականները որևէ կերպ չէին նշել այս փաստերը՝ կանխատեսումները ներկայացնելով որպես հստակ փաստեր՝ Սինգապուրցի գիտնականների կողմից։

Սինգապուրի համալսարանը, կանխատեսումների մեթոդիկան և ճշգրտությունը

Կանխատեսումների հեղինակները Սինգապուրի տեխնոլոգիաների և դիզայնի մասնավոր համալսարանի Տվյալահենք նորարարության լաբորատորիայի աշխատակիցներն էին։ Համալսարանը գործում է 2009 թվականից։

Կորոնավիրուսի տարածման տեմպերի, վարակված և բուժված անձանց վերաբերյալ բաց տվյալների հետազոտությունը և դրա հիման վրա համաճարակի ավարտի վերաբերյալ կանխատեսումներն արվել են SIR մեթոդաբանությամբ։ Այստեղ S-ը վարակվելու հավանականություն ունեցող անձանց թիվն է, I-ն վարակված անձանց թիվն է, իսկ R-ը՝ ապաքինվածների։ Մաթեմատիկական հաշվարկների վրա հիմնված կանխատեսման այս մեթոդն օգտագործվում է վարակների տարածման դինամիկայի, դրա ավարտի հնարավոր հեռանկարները կանխատեսելու համար։ Մյուս կողմից՝ այս տեսակ հաշվարկներն ընդունված են համաճարակների մասին ինֆորմացիան ամբողջացնելու և կանխատեսումներ անելու համար։ Ըստ սինգապուրցի գիտնականների` առկա մեծ անճշտությունների պատճառներից մեկը կորոնավիրուսի՝ անորոշ ու անկանխատեսելի լինելն է։ Կանխատեսումները հրապարակելուց մի քանի օր անց արդեն կայքում առկա էր նշում, որ դրանք հետազոտական են և հնարավոր են անճշտություններ։ Սակայն ինչպես երևում է, առկա անճշտությունները և դրան զուգահեռ լրատվականներում կանխատեսումների մասին նյութերի տարածումը հետազոտողներին ստիպել են հեռացնել գրաֆիկները։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Սինգապուրի համալսարանի գիտնականների կողմից արված կանխատեսումների ոչ ճշգրտի լինելը կարճ ժամանակ անց հաստատվել էր հենց հեղինակների կողմից, մինչդեռ հայկական մեդիայում շարունակվում էր շահարկվել այս թեման՝ առանց պատշաճ հղում կատարելու հետազոտողների կողմից արված հայտարարություններին։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens