ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Կորոնավիրուսի ռեկորդը Հայաստանում․ համառոտ վիճակագրություն

18:23, 14 Հկտ, 2020

Հոկտեմբերի 14-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 1058 նոր դեպք: Դրական է եղել կատարված թեստերի 36․7 տոկոսը (2877 թեստավորում): Գրանցված դեպքերի թիվը առավելագույնն է Հայաստանի «կորոնավիրուսային վիճակագրության» մեջ:

«Փաստերի ստուգման հարթակը» համառոտ ներկայացնում է վերջին ամիսների կորոնավիրուսային վիճակագրությունը Հայաստանում։

Կորոնավիրուսի անկման շրջանը

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը զգալի նվազեց: Ամեն օր գրանցվող դեպքերի թիվն այս ամիսներին չէր գերազանցում 300-ը։ Օրական 3 հազարից ավելի թեստերից դրական պատասխան ունենում էին 6-7 տոկոսը: Այս շրջանում լրատվականներում և սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում էր երկրում իմունիզացված բարիեր ստեղծելու թեզը, որն էլ ենթադրում էր կորոնավիրուսային հիվանդության նահանջ Հայաստանից։ Մյուս կողմից, դեպքերի թվի նվազումը բացատրվում էր հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Այս համատեքստում սեպտեմբերից երկրում վերսկսվեց կրթական հաստատությունների աշխատանքը: Համալսարանների պարագայում կայացվեց դասերը հիբրիդային եղանակով անցկացնելու որոշում, իսկ դպրոցների գործունեությունը վերականգնվեց ամբողջությամբ: 

Սակայն այս հանգամանքը, ինչպես նաև սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը և թիկունքում կազմակերպչական աշխատանքներին ներգրավված մարդկանց կուտակումներն ավելի մեծացրեցին վարակի տարածման տեմպերը: 

Loading...

Loading…

Վիրուսի երկրորդ ալիքը Հայաստանում

Սեպտեմբերի 24-ից սկսած՝ Հայաստանում օրական գրանցվող դեպքերի թիվը հասավ շուրջ 400-ի։ Հոկտեմբերի առաջին օրերից արդեն ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի 600 և ավելի դեպք։ Այսպես, հոկտեմբերի 14-ի դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 58,624 դեպք, փաստացի բուժում է ստանում մոտ 10,500 քաղաքացի: Ընդ որում, փաստացի բուժվողների քանակը առավելագույնը եղել է հուլիսի 6-ին՝ շուրջ 12 հազար վարակակիր:

Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 14-ին, գրանցված դեպքերի թիվը 107 էր, իսկ փաստացի բուժում ստանում էր 3075 քաղաքացի։ Այսինքն՝ մեկ ամսում երկրում փաստացի բուժվողների թիվն ավելացել է ավելի քան երեք անգամ։

Հիշեցնենք, որ վարակի առաջին ալիքի պիկը գրանցվել էր հունիս-հուլիս ամիսներին: Հունիսի մեկին գրանցված 210 դեպքի փոխարեն հունիսի 2-ին արձանագրվել էր վարակի 517 դեպք։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի թեստեր

Հարակից հոդվածներ

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել
Տվյալների լրագրություն

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել

18:26, 15 Փտր, 2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կիրառման առաջին շրջանից ի վեր իրավապահ մարմինները մի քանի անգամ հայտարարել են տարբեր բժշկական հաստատությունների կողմից...

ԹՈՓ-5 միֆեր պատվաստանյութերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԹՈՓ-5 միֆեր պատվաստանյութերի մասին

16:53, 19 Նյմ, 2021

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ լուրերը և ապատեղեկատվությունը շարունակում են մեծ տարածում ունենալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ինչպես...

Իտալիայում պատվաստումը պարտադիր է բոլոր աշխատողների համար. Արամ Վարդևանյանը սխալվում է
Սխալ

Իտալիայում պատվաստումը պարտադիր է բոլոր աշխատողների համար. Արամ Վարդևանյանը սխալվում է

18:51, 7 Հկտ, 2021

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ Եվրոպական ոչ մի երկրում...

ՊՇՌ թեստերի գների ոդիսականը
Առանց վճռի

ՊՇՌ թեստերի գների ոդիսականը

15:30, 30 Սպտ, 2021

Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում ՊՇՌ թեստի գների կտրուկ անկումը. դրանց գները 15-20 հազար դրամից դարձել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens