ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԹՈՓ-5 միֆեր պատվաստանյութերի մասին

16:53, 19 Նյմ, 2021

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ լուրերը և ապատեղեկատվությունը շարունակում են մեծ տարածում ունենալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ինչպես Հայաստանում, այնպես այլ երկրներում:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ պատվաստանյութերի վերաբերյալ ամենատարածված միֆերին:

Միֆ N1. Պատվաստումից հետո COVID-19-ի թեստը դրական է լինում

COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո ՊՇՌ թեստը դրական չի կարող լինել, եթե անձը պատվաստվելուց անմիջապես առաջ կամ հետո չի վարակվել: Թեստը  ստուգում է ակտիվ փուլում գտնվող հիվանդությունը, այլ ոչ թե անձի մոտ իմունիտետի առկայությունը: Ինչ վերաբերում է հակամարմինների թեստին, ապա, այո՛, դրանք կարող են դրական լինել, քանի որ պատվաստվելուց հետո անհատի մոտ ձևավորվում են հակամարմիններ:

Միֆ N2. Պատվաստանյութերը վտանգավոր են, քանի որ ստեղծվել են շատ արագ և պատշաճ կերպով չեն փորձարկվել

Ապացուցված է, որ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ: Թեև դրանք ստեղծվել են ռեկորդային կարճ ժամանակահատվածում, այդուհանդերձ, անցել են բոլոր ընթացակարգերով, և ստուգվել է, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են անվտանգության ստանդարտներին: Որևէ փուլ բաց չի թողնվել: Կլինիկական փորձարկումներն ու անվտանգության ստուգումներն իրականում տևել են մոտավորապես նույնքան ժամանակ, որքան մյուս պատվաստանյութերի դեպքում:

Այս գործընթացն արագացնելու հարցում մեծ նշանակություն ունեին տարբեր երկրների կառավարությունների և մասնավոր ընկերությունների կատարած աննախադեպ ներդրումները: Բացի այդ, «Մոդերնա» և «Փֆայզեր» պատվաստանյութերը ստեղծվել են նոր ՌՆԹ տեխնոլոգիայով, որն ավելի քիչ ժամանակ է պահանջում:

Միֆ N3.Պատվաստանյութերի մեջ կան միկրոչիպեր

Պատվաստանյութերը չեն պարունակում միկրոչիպեր: Այս առասպելը  կորոնավիրուսի մասին ամենաշատ տարածված դավադրապաշտական տեսություններից է:

Համաշխարհային մակարդակով տարածվում էին տեղեկություններ, որ համավարակն արհեստական ծագում ունի, որի նպատակն է մարդկանց օրգանիզմում ներմուծել միկրոչիպեր, որոնց միջոցով աշխարհի բնակչությունն ավելի վերահսկելի կլինի: Նշվում էր, որ այդ ծրագրի հետևում կանգնած է «Մայքրոսոֆթի» համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Իրականում, այս տեղեկությունները ոչ մի կերպ հիմնավորված չեն և որևէ փաստարկով չեն ամրապնդվում: Պատվաստանյութերից և ոչ մեկը չի պարունակում միկրոչիպ:

Միֆ N4. Բնական իմունիտետն ավելի արդյունավետ է, քան պատվաստանյութերից առաջացողը

COVID-19-ով վարակվելուց հետո ձևավորված բնական իմունիտետը խիստ անհատական է: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ բնական իմունիտետը երկար չի տևում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե որքան է գործում հիվանդությունից հետո ձևավորված բնական պաշտպանությունը: 

«Անգամ եթե դուք վարակվել եք կորոնավիրուսով, դուք պետք է պատվաստվեք: COVID-19-ից ստացված պաշտպանությունը կրում է խիստ անհատական բնույթ, և հայտնի չէ, թե որքան կգործի»,- նշում է կազմակերպությունը:

Միֆ N5. ՌՆԹ տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութերն ազդում են գենի վրա

COVID 19-ի դեմ պատվաստանյութերը ստեղծվել են օգնելու մարդու իմունային համակարգին պայքարել կորոնավիրուսի դեմ: ՌՆԹ տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութերը՝ «Մոդերնան» և «Փֆայզերը», չեն կարող ազդել գենի վրա, քանի որ չեն մտնում գենի կորիզի մեջ: Այս պատվաստանյութերը մարդու օրգանիզմ տեղափոխելու ժամանակ օրգանիզմը COVID-19 վիրուսի նման արհեստականորեն սպայկ սպիտակուց է սկսում արտադրել, ինչի արդյունքում հակամարմիններ են արտադրվում: Հակամարմինները հենց մարդու օրգանիզմում սինթեզավորված սպայկ սպիտակուցներին են վերացնում, և այդպիսով ստեղծվում է COVID-19 վիրուսի դեմ իմունիտետ:

Պատվաստանյութերի մասին այլ առասպելներին FIP.am-ն անդրադարձել է նախորդ հրապարակումներում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի թեստերկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Ռուս տիեզերագնացները չեն աջակցել ուկրաինացիներին, իսկ COVID-19-ը «Մոդեռնան» չի ստեղծել

19:20, 25 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի...

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին

15:22, 25 Փտր, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը օրերս հայտնեց երկրում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի նոր ենթատեսակի՝ BA.2-ի դեպքերի մասին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այս ենթատեսակը համարվում...

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens