ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից սխալ տեղեկություն է ներկայացնում. Մարուքյանի դիտողությունը տեղին է

17:57, 1 Ապր, 2021

ՍԽԱԼ

Ազգային ժողովում ապրիլի 1-ին Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների հարցով արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ խորհրդարանական ներկայիս ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ 

«Հիշեցնեմ, որ ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը 2018 թվականին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ որպես նախընտրական ծրագիր, նախընտրական խոստում, արտացոլված է եղել ներկայիս խորհրդարանի բոլոր երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում։ Ներկայիս խորհրդարանի 3 քաղաքական ուժերը 2018 թ. նախ՝ հոկտեմբերի 22-ին, ապա հոկտեմբերի 29-ին կողմ են քվեարկել ԸՕ այն փոփոխություններին, այն նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից»,- նշեց Հովակիմյանը։ 

Ի պատասխան այս հայտարարության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից սուտ տեղեկություն է ներկայացվում:

««Լուսավոր Հայաստանի» որևէ ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, այն ինչ ասացիք: Որքանով տեղյակ եմ, նաև ընդդիմադիր մյուս ֆրակցիայի ծրագրում չկա: Որտեղի՞ց եք էդ բաներն ամբիոնից ասում»,- ասաց Մարուքյանը։ Նա նաև հավելեց, թե Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, բայց խորհրդարան է բերվել մեկ այլ նախագիծ:

«Ո՞ւմ եք ուզում խաբել»,- հարց հնչեցրեց խմբակցության ղեկավարը:

 «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց ԱԺ խմբակցությունների նախընտրական ծրագրերը։ 

ԼՀԿ և ԲՀԿ 2018 թ. նախընտրական ծրագրերում ԸՕ-ի փոփոխության հարց չի ներառվել

Այսպես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին հրապարակած նախընտրական ծրագրում որևէ կետ չկա ինչպես ԸՕ փոփոխության, այնպես էլ ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու վերաբերյալ։ Նախընտրական ծրագրում ԼՀԿ-ն ընտրական բարեփոխումների մասով մեկ կետով նշում է. ««Լուսավոր Հայաստանը» հետամուտ է ընտրական գործընթացների և ընտրախախտումների բացառման  կառուցակարգերի շարունակական կատարելագործմանը»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս չէր ներառել ԸՕ փոփոխության հարցը։ ԲՀԿ-ի 36 կետից բաղկացած ծրագրում ընտրական գործընթացներին վերաբերող որևէ կետ չկա։  

Սակայն Վահագն Հովակիմյանի այն պնդումը, որ 2018 թ. նախ հոկտեմբերի 22-ին, ապա հոկտեմբերի 29-ին ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կողմ են քվեարկել ԸՕ նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից, ճիշտ է։ 

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, բայց խորհրդարան ընդունման է բերվել այլ նախագիծ, մասամբ է ճիշտ։ Դա հենց նիստի ժամանակ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս, սակայն, միաժամանակ պարզաբանեց, որ Վենետիկի հանձնաժողովի գործընկերները տեղեկացված են, որ փաթեթի մեջ ներառված մի հատված այսօր պատրաստվում են ընդունել։ «Ինչը որ մենք հիմա ընդունելու ենք, ներառված է այն մեծ փաթեթում, որն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով և որի վերաբերյալ կարծիքը կլինի»,- նշել է նա։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԺ ընտրություններԷդմոն Մարուքյանընտրական օրենսգիրք

Հարակից հոդվածներ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ
Մանիպուլյատիվ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ

11:38, 15 Մրտ, 2024

Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և «Սիվիլնեթի» համատեղ հետաքննության մասին,...

«ՔՊ-ի» թեկնածուն նախընտրական շրջանում դրամական օգնություն է բաժանում Վեդիում
Առանց վճռի

«ՔՊ-ի» թեկնածուն նախընտրական շրջանում դրամական օգնություն է բաժանում Վեդիում

17:44, 10 Մրտ, 2022

Վեդիում համայնքի ղեկավարի պաշտոնակատար, գալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը նախընտրական շրջանում համայնքային բյուջեից օգնություն է բաժանում։ Նախորդ...

Քաղաքացիներն ընտրությունների մասին՝ ըստ ընդդիմադիր և իշխանամետ ԶԼՄ-ների և ըստ IRI-ի
Առանց վճռի

Քաղաքացիներն ընտրությունների մասին՝ ըստ ընդդիմադիր և իշխանամետ ԶԼՄ-ների և ըստ IRI-ի

15:06, 30 Մրտ, 2021

Հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո որոշ ԶԼՄ-ներքաղաքացիների շրջանում հարցումներ անցկացրեցին (vox pop)` պարզելու, թե...

Նախկինում 40 օր, իսկ այժմ 6 ամիս. ինքնահակասող մոտեցումներ
Մանիպուլյատիվ

Նախկինում 40 օր, իսկ այժմ 6 ամիս. ինքնահակասող մոտեցումներ

18:56, 19 Մրտ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության հետ անցկացրած խորհրդակցություններից հետո հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Իշխանությունների հայտարարություններում, սակայն,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens