ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ

11:38, 15 Մրտ, 2024
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և «Սիվիլնեթի» համատեղ հետաքննության մասին, ըստ որի՝ 2022-ին ՔՊ-ի հանգանակության ժամանակ մարդիկ փող են փոխանցել, սակայն հետո պարզվել է, որ իրենք տեղյակ էլ չեն եղել դրա մասին:

Նույնպիսի հետաքննություն հրապարակվել էր նաև «Ինֆոքոմում»՝ այս անգամ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպված ՔՊ դրամահավաքի մասին։

Հետաքննությամբ պարզվել էր, որ 1 միլիոն դրամից ավել նվիրատվություն կատարած բազմաթիվ նվիրատուներ հերքել են իրենց մասնակցությունը դրամահավաքին՝ պնդելով, որ այդպիսի գումարների երբեք չեն էլ տիրապետել։

Ասուլիսին լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարտահայտվեր կատարվածի մասին։ 

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր կարող իմանալ՝ իշխող կուսակցության դրամարկղ գումար մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում, նվիրո՞ւմ են, թե՞ չեն նվիրում, ո՛չ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ, առավել ևս, լրագրող Նիկոլ Փաշինյանը չէր կարող իմանալ, թե էդ ինչ անուն է, մի հատ էլ հեռախոսի համարով զանգեր, ասեր՝ դուք էս ինչ տեղը փող փոխանցել եք, մի հատ էլ ընդեղից ասեին՝ չէ կամ հա»,- պատասխանեց Փաշինյանը՝ ակնարկելով, որ մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իշխանության գալը ընտրական օրենսդրությունը բավականաչափ թափանցիկություն չի ապահովել:

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, որոշել է պարզել, թե որքանո՞վ էին թափանցիկ կուսակցությունների ֆինանսական աղբյուրները մինչհեղափոխական Հայաստանում 

Այսպես, ուսումնասիրելով «Կուսակցությունների մասին» օրենքը, պարզ է դառնում, որ դեռևս 2002 թվականին ընդունված օրենքի 28-րդ հոդվածում, որը կուսակցությունների ֆինանսական հաշվետվությանն է վերաբերում, անդրադարձ է կատարվում ֆինանսական աղբյուրների թափանցիկությանը։ 

Մասնավորապես, այնտեղ նշվում է, որ «կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուսակցության ֆինանսական հաշվետվությունում»:

2016-ին ընդունված, իսկ 2020-ին լրացված «Կուսակցությունների մասին» օրենքում արդեն փոփոխություն էր կատարվել, ըստ որի՝ նվիրատվության աղբյուրը պիտի նշվեր՝ անկախ նվիրատվության չափից։

Ինչպես նաև, դեռևս 2016 թվականին ընդունված օրենքի երրորդ կետում հստակ նշվում է, որ «կուսակցությունն իր հաշվետվությունը պիտի ներկայացնի զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»։ Այս կետը ևս գործել է մինչ նոր իշխանության կողմից կատարված լրացումներն ու փոփոխությունները։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է նաև, որ լրագրող Փաշինյանը նախկին իշխանությունների օրոք չէր կարող ստանալ տեղեկատվություն փոխանցում կատարող մարդու անվան մասին։ Սակայն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիների մասին տեղեկատվությունը հասանելի է ընտրողների ռեգիստրում, որը բաց էր նաև նախորդ իշխանությունների կառավարման ընթացքում։ 

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարի կարծիքը 

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ Փաշինյանի պնդման հետ, թե կուսակցությունների դրամական միջոցների մասին տեղեկատվությունը հասանելի է դարձել հեղափոխական իշխանության օրոք։

«Նախընտրական քարոզչական ֆինանսավորման մասին տեղեկությունը 2003 թվականից դրվում էր բաց, «Ազդարար» կայքում և «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Նախընտրական հիմնադրամը պարտավոր էր երեք օրը մեկ ներկայացնել դրամական միջոցների շարժը։ Մանրամասնությունները չէին հրապարակվում, բայց հարցման դեպքում դրանք ևս տրամադրվում էին»,- ասաց Հոկտանյանը՝ ավելացնելով, որ 2007-ին ընդդիմությունը, վիճարկելով ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, ներկայացրել էր նվիրատվությունները գերազանցելու մասին փաստերը:  

«Հետո՝ 2012-13 թվականներին, արդեն չէր հրապարակվում, պետք էր պարզապես դիմել, որ ստանային»,- նշեց Հոկտանյանը՝ ընդգծելով, որ այն ժամանակ լրագրողները դեռ չէին սկսել ուսումնասիրել այդ տվյալները։ «Միգուցե գիտելիքների պակասից կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ շատ քիչ լրատվամիջոցներ կային, որոնք դիմում էին այդ տեղեկատվությունը ստանալու համար և դրա վերլուծություն կատարում»,- եզրափակեց ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ և մասամբ կեղծ պնդումը միտված է խեղաթյուրելու իրականություն։ Շեղվելով լրագրողի տված հարցից՝ Փաշինյանը փորձել է տպավորություն ստեղծել, որ միայն իրենց իշխանության օրոք է, որ կուսակցությունների վերահսկման որևէ մեխանիզմներ են ներդրվել ֆինանսական թափանցիկություն ապահովելու համար։ 

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրական օրենսգիրքընտրություններՆիկոլ ՓաշինյանՔՊ

Հարակից հոդվածներ

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու

15:45, 25 Սպտ, 2026

2025 թվականի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում Հայաստանի 46 համայնքներում։ ԿԸՀ-ն...

Փաշինյանի պնդումը գյուղատնտեսության 15% և ավելի անկումների մասին․ ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները
Տվյալների լրագրություն

Փաշինյանի պնդումը գյուղատնտեսության 15% և ավելի անկումների մասին․ ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները

14:34, 23 Սպտ, 2026

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նարեկ Կարապետյանը և Մարիաննա Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին...

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո
Տվյալների լրագրություն

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

15:00, 10 Սպտ, 2026

2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն:  Ըստ էության,...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens