ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ. Factor.am-ը սխալվում է

17:36, 6 Ապր, 2021

ՍԽԱԼ

Factor.am կայքը ապրիլի 2-ին հրապարակած իր հոդվածում մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում կարող են արգելել գաղտնի աղբյուրներին հղում անելը։  

Նյութում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերջերս կայացրած դատավճռին, որով բավարարվել է ուկրաինացի լրագրող Նատալյա Սեդլեցկայի՝ անանուն աղբյուրը չբացահայտելու գործով բողոքը։

«Այս ֆոնին հատկապես մտահոգիչ է Հայաստանում 2021 թվականի փետրվարից շրջանառության մեջ դրված և նույն ամսում առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը…»,- գրել է նյութի հեղինակը։ 

Նշենք, որ իմքայլական մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը խնդրահարույց է համարվել ինչպես մի շարք լրատվամիջոցների, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի և լրագրողական կազմակերպությունների կողմից։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ուսումնասիրեց քննարկվող նախագծերը՝ պարզելու, թե արդյո՞ք դրանցով արգելվում է գաղտնի աղբյուրներին հղում անելը։ 

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ 

Նախագծով արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնք չեն համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված պահանջներին։ Ըստ վերը նշված օրենքի՝ լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը, ինչպես նաև հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

Նախագծում անանուն աղբյուրը բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։ Այլ կերպ ասած՝ նախագիծը անհայտ ծագում ունեցող և տեղեկատվություն տարածող աղբյուրների դեմ է, ինչպիսին են, օրինակ, տելեգրամյան շատ ալիքներ, որոնց հետևում կանգնած են անհայտ անձինք։

Փաստացի, առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են նյութում վկայակոչել իրենց անանուն աղբյուրներին, սակայն չեն կարող հղում կատարել անհայտ ծագումնաբանություն ունեցող տեղեկատվական աղբյուրներին։ Փոխարենը լրատվամիջոցը կարող է իր անունով տարածել այդ ալիքների հրապարակած տեղեկությունը (ցանկության դեպքում՝ նաև ճշտել, հավաստի դարձնել, նոր հրապարակել)՝ այդ կերպ կրելով տարածած տեղեկատվության պատասխանատվությունը: 

«Լրատվամիջոցը կարող է վկայակոչել անանուն աղբյուրներին, սակայն առանց նշելու այդ աղբյուրի անունը, որպեսզի այն չգովազդվի»,- պարզաբանել էր օրինագծի հեղինակներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ 

ՄԻՊ Արման Թաթոյանը ևս նախագծի վերաբերյալ իր կարծիքն էր ներկայացրել՝ նշելով, որ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը, և առաջարկել «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինել «չնույնականացված աղբյուր» եզրույթով։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելք նախատեսված չէ։ Օրենքի ընդունման դեպքում լրատվամիջոցները կշարունակեն ունենալ, այսպես կոչված, «մեր անանուն աղբյուրների» վրա հղումով տեղեկատվություն տարածելու և այդ աղբյուրների ինքնությունը չբացահայտելու իրավունք:

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Factor.amհայկական ԶԼՄ-ներՄԻԵԴ

Հարակից հոդվածներ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

ԵՄ, դիտորդներ, ԵՄ, դիտորդներ, ԵՄ․․․ Խզմալյանի մանիպուլյատիվ մտքերն ու պնդումները
Մանիպուլյատիվ

ԵՄ, դիտորդներ, ԵՄ, դիտորդներ, ԵՄ․․․ Խզմալյանի մանիպուլյատիվ մտքերն ու պնդումները

17:34, 19 Դկտ, 2022

Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման դեկտեմբերի 18-ի թողարկման ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մի շարք մանիպուլյատիվ և կեղծ...

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին
Սխալ

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին

18:27, 2 Դկտ, 2022

Նոյեմների 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին անդրադարձել է...

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի մեջբերած տողերը «հատուկ հայերի համար» չեն, իսկ էջը պաշտոնական չէ
Մանիպուլյատիվ

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի մեջբերած տողերը «հատուկ հայերի համար» չեն, իսկ էջը պաշտոնական չէ

12:01, 3 Հկտ, 2022

Հայկական լրատվականներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ հայերենով արած թվիթերյան...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens