ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին, հայտարարեց, որ վերջինիս շնորհիվ 13 տարի կալանավայրում անցկացրած ամուսիններն արդարացվել են։

Խոսքը 2004 թվականին Վարդենիս քաղաքում սպանված անչափահաս աղջկա սպանության մասին է։ Դատարանը սպանվածի դասընկերուհու ծնողներին ազատազրկման էր դատապարտել: Ամուսինների իրավունքների պաշտպանությունը ստանձնել էր Սեդա Սաֆարյանը։

«Սեդա Սաֆարյանը էն փաստաբանն ա, ով ստանձնում ա էս խեղճ ընտանիքի պաշտպանությունը ու 13 տարի հետո ՄԻԵԴ-ը արդարացնող վճիռ ա կայացնում նրանց մասով։ ՄԻԵԴ-ն ասում ա, որ նրանք մեղավոր չեն էտ սպանության համար։ 13 տարի ամուսին ու կին նստել են բանտում, նրանց երեխեքը որբ մեծացել են, ու ՄԻԵԴ-ը վերջապես Սեդա Սաֆարյանի ջանքերով ասում ա, որ նրանք անմեղ են»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Իրականում Ալեքսանյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իսկապես այս գործով ունի վճիռ, սակայն սա ամուսիններին արդարացնելու վճիռ չէ։

2015 թ․ մարտի 10-ին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը վճռել էր, որ ամուսինների ու վերջիններիս դստեր նկատմամբ ոստիկանները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրել, ծեծել, ստիպել խոստովանական ցուցմունք տալ, այդ մասով վերջիններիս բողոքներին ի պատասխան արդյունավետ քննություն չեն իրականացրել և այլն։ 

Այսինքն, դատարանը վճռել էր, որ ամուսինների նկատմամբ կիրառվել է բռնություն, խախտվել է արդար դատաքննության իրավունքը, և փոխհատուցում սահմանել 62 հազար եվրոյի չափով։

Սակայն ՄԻԵԴ-ը ամուսիններին արդարացնելու վճիռ չի կայացրել։ Ավելին, ՄԻԵԴ վճռի հիման վրա գործը վերաբացվել է և շարունակվում է մինչ օրս. արդարացման վճիռ դեռևս չկա։ 

Այսպիսով, Ալեքսանյանի պնդումը, թե ՄԻԵԴ-ը Նալբանդյան ամուսիններին արդարացրել է, սխալ է։ Դատարանն ընդամենը գտել է, որ պետությունը խախտել է վերջիններիս արդար դատաքննության իրավունքը, ֆիզիկական և հոգեբանական բռնության միջոցով փորձել է խոստովանական ցուցմունք կորզել։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՄԻԵԴՍեդա ՍաֆարյանսպանությունՎահագն Ալեքսանյան

Հարակից հոդվածներ

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով
Սխալ

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով

16:52, 30 Հնս, 2026

Ադրբեջանի կառավարության կողմից համակարգվող (GONGO*) «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունով կազմակերպության ղեկավար Ահմադ Շահիդովը պնդել է, թե 2016...

Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում
Տվյալների լրագրություն

Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում

13:40, 19 Մրտ, 2026

Վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում են հայտնվել Հայաստանում հանցավորության, մասնավորապես՝ սպանությունների թվի մասին խոսակցությունները։  Յուրաքանչյուր արձանագրվող դեպքից հետո սոցիալական ցանցերում...

Նարեկ Կարապետյանը հրաժարվել է կրկնակի բուժզննումից․ ՔԿ-ն հաստատում է`քրգործ կա բանակից ազատվելու դեպքով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նարեկ Կարապետյանը հրաժարվել է կրկնակի բուժզննումից․ ՔԿ-ն հաստատում է`քրգործ կա բանակից ազատվելու դեպքով

19:06, 26 Հնվ, 2026

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե «Մեր ձևով» շարժման համակարգող, ռուսաստանցի հայ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens