ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԵՄ, դիտորդներ, ԵՄ, դիտորդներ, ԵՄ․․․ Խզմալյանի մանիպուլյատիվ մտքերն ու պնդումները

17:34, 19 Դկտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման դեկտեմբերի 18-ի թողարկման ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մի շարք մանիպուլյատիվ և կեղծ պնդումներ է արել։

«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփել է այն պնդումները, որոնք, փաստացի, հնարավոր է հերքել։

ԵՄ դիտորդները Լաչինում չեն եղել

Խզմալյանը նախ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդները մտել են Լաչինի միջանցք։ 

«Վերջին ժամերին մենք լսեցինք, որ միջանցքի տարածքում հայտնվեցին բացարձակապես այլ գործողության մեջ ներգրավված Եվրամիության դիտորդները, որոնք ընդհանրապես Արցախի հետ առնչություն մեծ հաշվով չունեն։ […] Իրենք ստացան հրաման և անսպասելիորեն շատերի համար մտան միջանցք»,- ասել է Խզմալյանը։ 

Իրականում, սակայն, դեկտեմբերի 16-ին ԵՄ դիտորդներն այցել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատված, սակայն Լաչինի միջանցք չէին մտել, ինչպես պնդում էր Խզմալյանը։ Այդ մասին դեկտեմբերին 17-ին թվիթերյան գրառմամբ  հայտարարեց նաև Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Շրջանառվում է տեսանյութ Եվրամիության առաքելության պարեկի կողմից Լաչինի միջանցք տանող ճանապարհի դիտարկման մասին: Պարեկն այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից մոտ 1․2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հսկիչ անցակետում էր: ԵՄ առաքելությունը, համաձայն իր մանդատի, գործում է բացառապես Հայաստանի տարածքում և մուտք չի գործել Միջանցք»,- գրել էր նա:

Ի դեպ, նույն թողարկման ընթացքում Խզմալյանը հայտարարել է նաև, թե դիտորդներն «անցան Լաչինի միջանցքով»։

Առաքելության ժամկետը չի երկարաձգվի

Ի պատասխան նույն թողարկման բանախոսներից քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմանը, որ դեկտեմբերի 19-ին դիտորդներն ավարտում են իրենց առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, Խզմալյանը հակադարձեց, թե նրանց փոխարինելու են   այլ դիտորդներով։

«Ո՛չ, գալու է նոր թիմ, Ֆրանսիայի արտգործնախարարն է ասել»,- պնդեց Խզմալյանը։

Իրականում, դեռևս դեկտեմբերի 12-ին արդեն հայտնի էր, որ ԵՄ-ն չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության՝ դեկտեմբերի 19-ին ավարտվող դիտորդական առաքելության մանդատը։ 

Այդ մասին հայտարարել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ՝ քաղաքացիական առաքելության հնարավոր ուղարկման պլանավորման համար, եթե այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվի հաջորդ տարի»,- ասել էր Բորելը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը, որին հղում է անում Տիգրան Խզմալյանը, ապա դա արվել էր ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին։ Այդ օրը Ֆրանսիայի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Կատրին Կոլոննան ընդամենը հայտարարել էր, որ անհրաժեշտ է երկարաձգել դիտորդական առաքելության ժամկետը։

«Պետք է երկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ է՝ սա է մեր համոզմունքը, սա նաև հայերի ցանկությունն է»,- հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարարը:

Վերջնաժամկետ տվել է միայն ՄԻԵԴ-ը

Խզմալյանի մեկ այլ պնդման համաձայն՝ Արևմուտքը վերջնաժամկետ է տվել Ադրբեջանին․ «․․․Մենք վերջին օրերին լսել ենք Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Եվրադատարանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, ՄԱԿ-ից, ի վերջո, վերջնագրեր։ Եվ այդ վերջնագիրը դրված է երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 19։00-ին»։

Հայտնի չէ, թե ինչ վերջնագրի մասին է խոսում Տիգրան Խզմալյանը, սակայն դեկտեմբերի 19-ի վերաբերյալ մինչ այս պահը հայտնի է միայն ՄԻԵԴ-ի դեկտեմբերի 15-ի որոշումը․ դրանով Եվրոպական դատարանը մինչև դեկտեմբերի 19-ը ժամը 19։00-ը ժամանակ է տվել Ադրբեջանին պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նախորդ օրը՝  դեկտեմբերի 14-ին, դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

Ինչ վերաբերում է Խզմալյանի նշած մյուս դերակատարներին՝ ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ, ապա վերջիններս որևէ պաշտոնական հայտարարությամբ Ադրբեջանին վերջնագրեր չեն ներկայացրել։ 

Կոսովոն չի կարող «շրջափակվել»

Բանավեճի ընթացքում Խզմալյանը Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում անդրադարձավ նաև Կոսովոյում տեղի ունեցող իրադարձություններին:

«Շատերն են արդյոք նկատել, որ հենց այս շրջափակման պահին, հենց այդ օրերին ու ժամերին, շրջափակվեց նաև Կոսովոն, և որևէ մեկի մտքով չանցավ, որ այնտեղ ջարդ է լինելու, սպանդ է լինելու, ցեղասպանություն է լինելու: Ոչ: Ինչո՞ւ Արցախում նման վտանգ կա, իսկ Կոսովոյում՝ ոչ: Պատճառը մեկն է, ընդամենը մեկն է, որովհետև… Կոսովոյում կանգնած են արևմտյան մանդատով ՆԱՏՕ-ի զորքերը որպես խաղաղապահներ՝ ՄԱԿ-ի մանդատով, Հայաստանի տարածքում՝ Արցախում կանգնած են ռուսական զավթիչները…»,- նշեց նա:

Իրականում, սակայն, Կոսովոն առաջին հերթին աշխարհագրական դիրքի պատճառով չի կարող հայտնվել շրջափակման մեջ, քանի որ, բացի Սերբիայից, սահմանակից է ևս 3 երկրի՝ Ալբանիային, Հյուսիսային Մակեդոնիային և Մոնտենեգրոյին։ Մինչդեռ Արցախը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սահմանակից է միայն Ադրբեջանին, և Հայաստանի հետ կապը ապահովվում է միայն Լաչինի միջանցքով, որը դեկտեմբերին 12-ից փակել են «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիները: Հետևաբար, Արցախի շրջափակման ու Կոսովոյի իրադարձությունների միջև համեմատությունը տեղին չէ։ 

Ինչ վերաբերում է Խզմալյանի կողմից նշված Կոսովոյի «շրջափակմանը», ապա վերջին օրերին, իսկապես, Կոսովոյում կրկին լարվածություն է առաջացել, սակայն պատճառը դեկտեմբերի 10-ին Կոսովոյի հյուսիսում նախկին սերբ ոստիկանի ձերբակալությունն է։ 

Նշենք, որ 1999 թվականից ի վեր Կոսովոյում ՄԱԿ-ի մանդատով գործում է 3762 հոգուց բաղկացած խաղաղապահ առաքելություն: 

Բացի այդ, ՄԱԿ-ի մանդատով գործող խաղաղապահ առաքելությունները միշտ չէ, որ երաշխավորել են բնակչության անվտանգությունը: Այսպես, 1994 թ. Ռուանդայի և 1995 թ. Սրեբրինիցայի (Բոսնիա և Հերցեգովինա) ցեղասպանությունների ժամանակ այդ երկրներում գործում էին հենց ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները:

Այսպիսով, փաստենք, որ Հանրայինի եթերում Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը սխալվում էր․ ԵՄ դիտորդների առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին չի երկարացվել, ԵՄ դիտորդները Լաչինի միջանցք չեն մտել, միջազգային կառույցները Լաչինի ապաշրջափակման մասով Ադրբեջանին վերջնագիր չեն ներկայացրել, իսկ Կոսովոյի ու Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները համեմատելը մանիպուլյատիվ է։

Լուսինե Ոսկանյան

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵՄԼաչինի միջանցքՄԻԵԴՏիգրան Խզմալյան

Հարակից հոդվածներ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից
Մանիպուլյատիվ

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից

16:33, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը հայտարարել է, թե Հայաստանի...

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծիքով է հակադարձում Լաչինի միջանցքի մասին Փրայսի խոսքերին
Սխալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծիքով է հակադարձում Լաչինի միջանցքի մասին Փրայսի խոսքերին

18:12, 25 Հնվ, 2023

Հունվարի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադան թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens