ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Երբ է «սորոսականացվել» ԵՊՀ-ն․ Yerevan.Today-ի մանիպուլյացիան

19:50, 20 Օգս, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Yerevan.Today լրատվական կայքը օգոստոսի 18-ին «Իսկ ե՞րբ եք ԵՊՀ-ն կոչելու Սորոսի անունով» վերնագրով նյութ էր հրապարակել և, հիմք ընդունելով «օդում կախված լուրերը», պնդել, որ Երևանի պետական համալսարանը «սորոսացվում» է։

Կայքը, հղում անելով շրջանառվող լուրերին, նշել էր, որ շուտով ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում նշանակվելու է նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, և եզրակացրել, որ «Դանիելյանի նշանակմամբ ԵՊՀ-ն ոչ միայն քաղաքականացվում է, այլև սորոսացվում»:

Yerevan.Today-ի հրապարակումը արտատպել էին 7or.am-ը, hayeli.am-ը և մի շարք սունկ կայքեր։

Yerevan.Today-ի հոդվածը, սակայն, մանիպուլյատիվ է։ Կայքը եզրակացնում է, որ համալսարանը «սորոսացվում է» այնտեղ «Բաց հասարակության հիմնադրամներից» դրամաշնորհ ստացած անձանց աշխատելով, մինչդեռ լրատվականը, դիտմամբ, թե պատահմամբ, չի նշել, որ Երևանի պետական համալսարանը հարյուր հազարավոր դոլարների դրամաշնորհներ է ստացել «Սորոսի հիմնադրամից» սկսած 1998 թվականից։

ԵՊՀ-ն երկար տարիներ շարունակ «Սորոսից» դրամաշնորհներ է ստացել 

Այսպես, Ջորջ Սորոսի հիմնադրված «Բաց հասարակությունների հիմնադրամը» Հայաստանում սկսել է գործել 1997 թվականից և երկար տարիներ շարունակ դրամաշնորհներ է տրամադրել պետական տարբեր կառույցների և համալսարանների, այդ թվում՝ ԵՊՀ-ին։ 

16 տարվա ընթացքում՝ 1998-2017 թթ․, Երևանի պետական համալսարանը «Բաց հասարակությունների հիմնադրամից» ստացել է 32 դրամաշնորհ՝ ընդհանուր 767,065 դոլարի։ 

Դրամաշնորհների մի մասը ԵՊՀ-ն ստացել է Yerevan․Today-ի կողմից ակնհայտ աջակցություն վայելող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ 

Բացի այդ, ԵՊՀ նախկին և ներկա դասախոսական կազմից տասնյակից ավելի դասախոսներ հանդիսանում են «Բաց հասարակությունների հիմնադրամի» կրթաթոշակների շահառուներ, ինչում կարող ենք համոզվել՝ այցելելով հիմնադրամի կայք։ Իսկ Համազասպ Դանիելյանը դասախոսել է ԵՊՀ-ում 2009-2017 թվականներին։

Հետաքրքիր է նշել, որ Yerevan.Today-ի՝ ԵՊՀ-ն «սորոսականացվածությունից» պաշտպանող հրապարակումն արտատպած 7or.am լրատվական կայքը ժամանակին 14,260 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ստացել «Բաց հասարակությունների հիմնադրամից»։

Դանիելյանը տեղյակ չէ

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Համազասպ Դանիելյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք նա ունի այդպիսի մտադրություններ: Ի պատասխան, սակայն, ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ առաջին անգամ Yerevan.Today-ի հոդվածից է լսել այդ մասին և հստակեցրեց, որ նման առաջարկ չի ստացել և մտադրություն էլ չունի։

Բացի այդ, կայքը նշել էր, որ Համազասպ Դանիելյանը 2019 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչը սխալ է: Ինչպես Դանիելյանը նշեց, նա խորհրդի անդամ դառնալու առաջարկ ստացել է դեռ 2018 թվականին, երբ Գալուստ Գյուլբենկյան հիմնդրամի հայաստանյան ներկայացուցիչն էր և չէր զբաղեցնում որևէ պետական պաշտոն։ Եվ հոգաբարձուների խորհրդում Դանիելյանի անդամակցությունն ավարտվել է դեռևս նախորդ տարի։ 2020 թ․ օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում Համազասպ Դանիելյանը բացակայում էր։ Նախորդ խորհրդի կազմի լուծարումից հետո ներկայում ժամանակավոր հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 3 անդամից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից։ 

Փաստացի, Yerevan.Today-ի հոդվածը ոչ միայն մանիպուլյատիվ է, այլև պարունակում է փաստական սխալներ։

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` TodayYerevanԲաց հասարակությունների հիմնադրամԵՊՀՀամազասպ Դանիելյան

Հարակից հոդվածներ

ԵՊՀ ռեկտորը սուտ է տարածում ակտիվիստ ուսանողների մասին
Պաշտոնական

ԵՊՀ ռեկտորը սուտ է տարածում ակտիվիստ ուսանողների մասին

19:54, 18 Դկտ, 2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը այսօր հացադուլ և դասադուլ են հայտարարել՝ փակվելով ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի...

Հարակից հոդվածներ

ԵՊՀ ռեկտորը սուտ է տարածում ակտիվիստ ուսանողների մասին
Պաշտոնական

ԵՊՀ ռեկտորը սուտ է տարածում ակտիվիստ ուսանողների մասին

19:54, 18 Դկտ, 2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը այսօր հացադուլ և դասադուլ են հայտարարել՝ փակվելով ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens