ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռ․ Ռուբինյանը Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել

17:18, 25 Մյս, 2022

ՍԽԱԼ

Մայիսի 21-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում David Chobanyan օգտատերն անհայտ աղբյուրից Ռուբինյանի նկարով հոդվածի սքրինշոթ-լուսանկար է տարածել՝ «Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության պահանջներից, վերջ դնի Թուրքիայի դեմ թշնամանքին և ապամոնտաժի Սողոմոն Թեհլերյանի արձանը» վերտառությամբ։ 

Լուսանկարի նկարագրությունում օգտատերը գրել է․ «Հաջորդ քայլը Ցեղասպանության հուշահամալիրը քանդելն է։ Դըմփ դըմփ հուուու. Վայելեք թավշյաներին։ Հայի տականք տեսակը թուրքից վտանգավոր է»։ 

Օգտատիրոջ ֆեյսբուքյան հրապարակումը տարածվել է 114 անգամ և շարունակվում է տարածվել։ Տարածողների թվում են նաև զգալի լսարան ունեցող օգտատերեր, մասնավորապես՝ հաղորդավար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։  

Տարածվող նյութի վերնագրի ու լուսանկարի համադրությունից տպավորություն է ստեղծվում, թե այս խոսքերն ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդ որում, քանի որ տարածվում է նյութի սքրինշոթը՝ առանց տեքստի հղման, ընթերցողը ուղիղ հնարավորություն չունի կարդալու բովանդակությունը և պարզելու, թե ինչի մասին է այն իրականում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց տարածվող տեղեկությունը և պարզեց, որ Ռուբինյանը նման հայտարարություն չի արել։

Լուսանկարից երևում է, որ հոդվածը հրապարակվել է դեռ 2022 թվականի հունվարի 17-ին։ Որոնման արդյունքում հնարավոր եղավ հայտնաբերել տեղեկության սկզբնաղբյուրը։ News.am-ը հունվարի 12-ին «Հայաստանը պետք է 4 նախապայման կատարի. Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում մեջբերվում է Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ, ներկայումս «Թալեաթ փաշա» միության նախագահ Հասան Քորքմազջանի հայտարարությունը։

Ըստ դրա, Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։ Այդ 4 նախապայմանները հենց այն կետերն են, որոնցով վերնագրված է տարածվող լուսանկարը։

Դրանից օրեր անց՝ հունվարի 16-ին, tert.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք էր հայտնել, որ «Թալեաթ փաշա» կոմիտեի հայտարարությունն արտահայտում է Թուրքիայի պաշտոնական նկրտումները և որ դրանք կդրվեն բանակցային սեղանին։ 

Հունվարի 17-ից սկսած՝ տարբեր սունկ կայքերում Ռուբինյանի լուսանկարով և «Թալեաթ փաշա» կոմիտեի նախապայմանները վերնագիր դարձնելով հոդվածներ են տարածվում, ինչը տպավորություն է ստեղծում, թե այս խոսքերն ասել է հենց Ռուբինյանը։ Այս սքրինշոթը սոցիալական ցանցերում տարածվել է նաև այն ժամանակ՝ հունվարին։ Այս մասին վկայում են սունկ կայքերը, որոնք վերահրապարակել են դերասան Ժաննա Բութուլյանի տարածած նույն լուսանկարը։

Այսպիսով՝ համացանցում տարածվող լուսանկարում առկա տեքստը, որը վերագրվում է ԱԺ փոխնախագահին, կեղծ է։ Ռուբինյանը հրապարակային նման արտահայտություն երբեք չի արել, իսկ խոսքերը վերցված են թուրքական «Թալեաթ փաշա» միության հայտարարությունից, որը արվել է այս տարվա հունվարին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ռուբեն Ռուբինյանֆեյսբուքյան օգտատեր

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների ժամանակագրությունն ու դրանց արդյունքները․ հայ-թուրքական երկխոսություն

11:21, 31 Հլս, 2024

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում, երկու տարվա դադարից հետո տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի...

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը արգելափակված է Լաչինի միջանցքում. պատգամավորը սխալվում է
Սխալ

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը արգելափակված է Լաչինի միջանցքում. պատգամավորը սխալվում է

21:01, 20 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Շուշի-Քարինտակ հատվածը, որտեղ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ...

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում
Մանիպուլյատիվ

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում

16:26, 16 Նյմ, 2021

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ստեղծված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens