ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը արգելափակված է Լաչինի միջանցքում. պատգամավորը սխալվում է

21:01, 20 Դկտ, 2022

ՍԽԱԼ

Դեկտեմբերի 20-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Շուշի-Քարինտակ հատվածը, որտեղ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, Լաչինի միջանցքում չի գտնվում: 

«Կա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ և կա Գորիս-Ստեփանակերտի մի փոքր հատված, որը կոչվում է  Լաչինի միջանցք: … Թուրքերը փակել են ճանապարհը ոչ թե Բերձորի մոտակայքում, այլ Ղարաբաղի ներսում՝ Շուշի-Քարինտակ հատվածում; Լիսագորից սկսած որոշակի խնդիրներ կան:[…] Նորից եմ կրկնում՝ դա Լաչինի միջանցքը չէ, դա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Քարինտակ-Շուշի հատվածում է եղել»,- ասաց Խաչատրյանը: 

Ի պատասխան Արթուր Խաչատրյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր  պատգամավորը սխալվում է. Ռուբինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքը ձգվում է մինչև ընդհուպ Ստեփանակերտ: Նա մեջբերեց նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որտեղ գրված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: 

«Պա՞րզ է, չէ՞, ինչի է գրված շրջանցում է Շուշի քաղաքը. որպեսզի էդ 5 կիլոմետրը Շուշիին չվերաբերի, և սա ամենավառ ապացույցն է, որ Լաչինի միջանցքը ձգվում է Հայաստանի սահմանից մինչև Ստեփանակերտ: …[ ].. Խնդրում եմ էս թեզը մեկընդմիշտ մոռացեք, որովհետև էդ հատվածը Լաչինի միջանցքի մեջ է: Այդ ճանապարհը Լաչինի միջանցքի մնացած հատվածների հետ միասին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի ուղիղ վերահսկողության ներքո»,- պնդեց Ռուբինյանը: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ է հայտնի Լաչինի միջանցքի մասին բաց աղբյուրներում: 

Մինչև 44-օրյա պատերազմը ԼՂ հակամարտության տարբեր փուլերում քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է ապահովեր Արցախի (նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքով) կապը Հայաստանի Հանրապետության հետ: 

Ընդ որում, բանակցային տարբեր փաստաթղթերում միջանցքի չափերի, վերահսկողության և կարգավիճակի հարցերը տարբեր էին: Սակայն իրավիճակը փոխվեց 2020 թ. պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂԻՄ տարածքներ, այդ թվում՝ Շուշի-Քարինտակ այն հատվածը, որտեղով  անցնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված չէ, թե ինչ սահմաններ է ներառում Լաչինի միջանցքը: Դրա 3-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

6-րդ կետում գրված է, որ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»,- ասվում է հայտարարությունում:

Հատկանշական է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի կայքում հրապարակված է զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքի քարտեզը:

Ըստ դրա՝ Լաչինի միջանցքը գործում է մինչև Շուշիի շրջան, այսինքն՝ նախկին ԼՂԻՄ-ի սահման:

Այսպիսով, Արթուր Խաչատրյանի պնդումը սխալ է՝ 44-օրյա պատերազմից հետո Լաչինի միջանցքն անցնում է նաև Շուշիի շրջանով: Բացի այդ, թեև նոյեմբերի 9-ի  հայտարարությունում Լաչինի միջանցքի հստակ սահմանները նկարագրված չեն, սակայն հիշատակվում է, որ այն շրջանցելու է Շուշի քաղաքը, ինչը ենթադրում է, որ  Լաչինի միջանցքն այն սահմանները չունի, ինչ մինչև 2020 թվականը, և այժմ ձգվում է մինչև Ստեփանակերտ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հայաստան» խմբակցությունԼաչինի միջանցքՌուբեն Ռուբինյան

Հարակից հոդվածներ

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը

10:34, 21 Մյս, 2026

Մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանը Մեղրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության  հետ  հանդիպման ժամանակ աջակիցներին ասել էր, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն...

Չեն հայտարարել, բայց նախաձեռնել են․ Ռուբինյանի մոլորեցնող պնդումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
Մանիպուլյատիվ

Չեն հայտարարել, բայց նախաձեռնել են․ Ռուբինյանի մոլորեցնող պնդումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

16:56, 25 Մրտ, 2026

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, թե  իրենք «ԵԱՏՄ-ից դուրս գալու...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների ժամանակագրությունն ու դրանց արդյունքները․ հայ-թուրքական երկխոսություն

11:21, 31 Հլս, 2024

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում, երկու տարվա դադարից հետո տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի...

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից

14:55, 19 Հնս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական երկու պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Իշխան Սաղաթելյանը երկու տարբեր առիթներով մանիպուլյատիվ և ոչ ճիշտ տեղեկություններ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens