ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների ժամանակագրությունն ու դրանց արդյունքները․ հայ-թուրքական երկխոսություն

11:21, 31 Հլս, 2024

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում, երկու տարվա դադարից հետո տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունների 5-րդ հանդիպումը: 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է, թե ինչպես և երբ են սկսվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումները և ինչ արդյունքների են հասել կողմերը մինչ օրս։ 

Հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունը ակտիվացել է 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջին անգամ խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերից։ Նա, մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանում հայտարարեց, որ Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Չավուշօղլուն շեշտել էր, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ և հետագայում էլ միասին են շարժվելու կարգավորման գործընթացում։ 

Հաջորդ օրը հնչեց Երևանի պատասխանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ընդգծեց՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է նաև Հայաստանի կառավարության ծրագրում։

Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակվեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմից՝ դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ 

Դեռևս 2021 թվականի նոյեմբերին պաշտոնական Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հենց Մոսկվայում 2022 թվականի հունվարի 14-ին։

Ըստ երկու երկրների ԱԳՆ տարածած հայտարարությունների՝ առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց «նախնական մտքերն էին փոխանակել» հայ-թուրքական երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ և համաձայնել էին շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ 

Այս հանդիպումից շատ չանցած՝ փետրվարի 2-ին, Fly One Armenia ընկերությունը վերսկսեց Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները։ Թուրքական կողմից չվերթներ իրականացնողը Pegasus ընկերությունն էր։ 

Ուղիղ չվերթները երկու երկրների միջև դադարել էին դեռևս 2019 թվականին։ «Ատլաս գլոբալ» ընկերությունը, ֆինանսական խնդիրների պատճառաբանությամբ, դադարեցրել էր թռիչքները դեպի Հայաստան։ Ուղիղ չվերթների վերականգնումը, թերևս, մնում է հատուկ ներկայացուցիչների հանդիպումների արդյունքում մինչ օրս ձեռք բերված ամենաշոշափելի արդյունքը։ 

Ռուբինյանի և Քըլըչի գլխավորած պատվիրակությունների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թ․ փետրվարի 24-ին Վիեննայում։ Հանդիպմանը «հատուկ ներկայացուցիչները վերահաստատել էին, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է»։ Ինչպես նաև պատրաստակամություն էին հայտնել  շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների։ 

Հայ և թուրք բանագնացների 3-րդ և 4-րդ հանդիպումները ևս տեղի են ունեցել Վիեննայում, համապատասխանաբար՝ 2022-ի մայիսի 2-ին և հուլիսի 1-ին։ Հուլիսի 1-ին ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը «պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել էին սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: 

Հաջորդող երկու տարիներին բանագնացների միջև հանդիպումներ տեղի չեն ունեցել։ 

2023 թ․ նոյեմբերին, 6 ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո, երկկողմ հարաբերությունների  կարգավորմանը գործնականություն հաղորդելու ակնկալիքով հայկական կողմն ավարտեց հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումը։ 

Վարչապետ Փաշինյանը 2024 թ․ հուլիսի 26-ին՝ 5-րդ հանդիպումից օրեր առաջ, Մարգարայի անցակետում շրջայց էր կատարել, որի ընթացում վարչապետին զեկուցվել էր 1 մլրդ դրամ արժեցած ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին։

Չնայած Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով համաժողովում առաջարկել էր հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում, բայց 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ հենց հիմնանորոգված անցակետում։ 

Հուլիսի 30-ի հանդիպմանը կողմերը «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։

Ուշագրավ է, որ նախկինում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների մասին հաղորդագրություններում երբեք չէր նշվել երկաթգծի մասին: Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրում է գտնվում Գյումրի-Կարս երկաթգծի անցակետը, որը Հայաստանի և Թուրքիայի միջև անցակետն էր մինչև Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի փակումը 1993 թվականին։ 

Այսպիսով, Ռուբինյան-Քըլըչ 5-րդ հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հայտարարություններից դատելով՝ առայժմ հայտնի չէ՝ երբ և ինչ պայմաններում կբացվի հայ-թուրքական սահմանը, և ընդհանրապես՝ կբացվի՞ արդյոք, թե՞ ոչ։ 

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հայաստան-ԹուրքիաՌուբեն ՌուբինյանՌուբինյան-ՔըլըչՍերդար Քըլըչ

Հարակից հոդվածներ

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը արգելափակված է Լաչինի միջանցքում. պատգամավորը սխալվում է
Սխալ

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը արգելափակված է Լաչինի միջանցքում. պատգամավորը սխալվում է

21:01, 20 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Շուշի-Քարինտակ հատվածը, որտեղ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ...

Հայաստանից Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա. ոսկին գտնում է իր նոր ճանապարհը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանից Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա. ոսկին գտնում է իր նոր ճանապարհը

17:36, 5 Սպտ, 2022

Տնտեսագետ Աղասի Թավադյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե վերջին երեք ամիսներին Թուրքիա արտահանման զգալի աճ է գրանցվել, մինչդեռ նախկինում...

Ռ․ Ռուբինյանը Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել
Սխալ

Ռ․ Ռուբինյանը Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել

17:18, 25 Մյս, 2022

Մայիսի 21-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում David Chobanyan օգտատերն անհայտ աղբյուրից Ռուբինյանի նկարով հոդվածի սքրինշոթ-լուսանկար է տարածել՝ «Հայաստանը պետք է հրաժարվի...

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում
Մանիպուլյատիվ

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում

16:26, 16 Նյմ, 2021

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ստեղծված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens