ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը

19:56, 18 Նյմ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերում տարածված մի գրառում, ըստ որի՝ հայտնի GQ ամսագրի վարկածով «տարվա տղամարդ» կին է ճանաչվել (Man of the year, խմբ. — անգլերենից Man բառը կարող է թարգմանվել թե՛ որպես տղամարդ, թե՛ որպես մարդ): Գրառման հեղինակը նաև նշում է. «Այս կինը իրեն կին չի ընդունում, ոչ բինար է իրեն համարում: Նա իրեն կին կամ տղամարդ չի համարում, իսկ նրա (խմբ. — she) դերանվան փոխարեն օգտագործում է նրանք դիմելաձևը (խմբ. — they)»: 

Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ GQ-ի Man of the year («Տարվա մարդ») անվանակարգը միայն տղամարդկանց համար չէ, և 2009 թվականից ի վեր մի քանի կանայք ստացել են այն մրցանակը: Օրինակ՝ 2021 թվականին բրիտանական GQ-ն «Տարվա մարդ» մրցանակը տվել էր 18 մարդու, այդ թվում՝ 5 կնոջ և 13 տղամարդու: Այս տարի մրցանակը ստացել է Էմմա Դ’Արսին՝ «Վիշապի տունը» սերիալում դերակատարման համար:

Ղազախստանյան factcheck.kz-ը ստուգել է սոցցանցերում լայնորեն տարածված լուրը, թե Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցուցակում։ Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը ճիշտ է: Ռազմավարական հետազոտությունների թագավորական իսլամական կենտրոնի վարկանիշի համաձայն՝ Տոկաևը 2022 թվականին իսկապես ընդգրկվել է «աշխարհի 500 ազդեցիկ մուսուլմանների» ցուցակում։ 

Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է լայնորեն տարածված կարծիքը, թե Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում իշխանության է եկել ժողովրդավարական գործընթացների արդյունքում: Ռուսաստանցի փաստեր ստուգողները գտել են, որ իրականում դա ճիշտ չէ: 1932 թվականից սկսած ընտրությունները Գերմանիայում անց էին կացվում նացիստական ​​զինված խմբերի կողմից հրահրված փողոցային բռնությունների պայմաններում։ Ինքը՝ Հիտլերը, երբեք չի կարողացել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձևավորել՝ չստանալով դրա համար անհրաժեշտ մեծամասնությունը։ Նա իշխանության է հասել ընտրողների ահաբեկման, կառավարական ինտրիգների և խորհրդարանի հավանությանը չարժանացած արտակարգ հրամանագրերի արդյունքում, որոնք ընդունել էին Հիտլերին նախորդող իշխանությունները: 

Աշխարհ

Ամերիկյան  Politifact-ը ստուգել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ նոյեմբերի 15-ին Ֆլորիդայում արած պնդումը, թե առաջիկա 200-300 տարում օվկիանոսի մակարդակը կբարձրանա  3.2 մմ-ով:

Թրամփը քննադատում էր համաշխարհային հանրությանը, որը ավելի շատ քննարկում է բնապահպանական խնդիրները, որոնք միայն մի քանի դարերի ընթացքում հետևանքներ կունենան, սակայն չի խոսում միջուկային զենքերից: Իրականում, սակայն, ըստ ամերիկացի փաստեր ստուգողների, Թրամփի ներկայացրած թիվը սխալ է: Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության՝ 2100 թվականին ԱՄՆ-ում ծովի մակարդակը 61 սմ-ով  ավելի բարձր կլինի, քան 2000 թվականին․ սա այն դեպքում, եթե հնարավոր լինի նվազեցնել գազային արտանետումների քանակը: Ազգային օվկիանոսային ծառայության կանխատեսմամբ՝  2020-ից 2050 թվականներին ԱՄՆ-ի ափամերձ գոտում ծովի մակարդակը միջին հաշվով կբարձրանա 25-30 սմ-ով:

Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգող թիմը ստուգել է համացանցում, այդ թվում՝ հայտնի աստղերի կողմից տարածված տեղեկությունը, թե Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն 15,000 մարդ մահապատժի է դատապարտվել սեպտեմբերի 13-ին Բարոյականության ոստիկանության կողմից 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո սկիզբ առած բողոքի ցույցերին մասնակցելու համար: Նոյեմբերի 14-ին Iran Human Rights ոչ կառավարական կազմակերպությունը, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունները, հայտնել է, որ առնվազն 20 ցուցարարների մահապատիժ է սպառնում: Reuters-ը նոյեմբերի 16-ին հայտնել է, որ Իրանում մահապատժի է դատապարտվել երեք ցուցարար:

Նոյեմբերի 14-ի դրությամբ ավելի քան 15,820 ցուցարար բերման է ենթարկվել, ևս 344-ը սպանվել են, հայտնում է HRANA իրավապաշտպան լրատվական գործակալությունը։ Շաբաթվա ընթացքում շատ քաղաքական գործիչներ և աստղեր սոցիալական ցանցերում գրեցին, որ իրանական խորհրդարանը  կոչ է  արել 15 հազար անձի մահապատժի ենթարկել:

Իրանական կիսապաշտոնական ISNA գործակալությունը հերքեց այդ տեղեկությունը: Այնուհետև BBC-ի լրագրող Քարիմ Շարիֆին նույնպես հայտնեց, որ 15,000 անձի մահապատժի ենթարկելու մտադրության մասին տեղեկությունները կեղծ են:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադոլֆ ՀիտլերԴոնալդ ԹրամփԻրան

Հարակից հոդվածներ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է
Մեծամասամբ սխալ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է

03:03, 3 Ապր, 2025

Հայաստանյան մամուլում և սոցիալական մեդիայում, իրանական MEHR գործակալությանը հղումով,  ապրիլի 2-ի երեկոյան կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո...

Իրանական TV-ն Բաքվում կալանավորված ԼՂ գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ
Սխալ

Իրանական TV-ն Բաքվում կալանավորված ԼՂ գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ

13:45, 10 Հկտ, 2023

X-ում (նախկին Twitter) ավելի քան 360,000 հետևորդ ունեցող Hareem Shah անունով օգտատերը հրապարակել է Արցախի քաղաքական գործիչների՝ Բաքվում ապօրինի ձերբակալության...

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին

14:09, 31 Հնվ, 2023

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ Իրանի մի շարք օբյեկտներ՝ երկրի տարբեր հատվածներում, ենթարկվել են հարձակման։ Ըստ նախնական...

«Իրանական ռազմական տեխնիկայի» տեղաշարժի մասին տեսանյութը հին է
Սխալ

«Իրանական ռազմական տեխնիկայի» տեղաշարժի մասին տեսանյութը հին է

19:13, 13 Սպտ, 2022

«Ռադիո Ավրորայի» համացանցային կայքը Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սկսած հարձակման ֆոնին տեսանյութ է տարածել՝ գրելով, թե դրանում իրանական զինտեխնիկան...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens