ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Եդինայա Ռոսիայի» պատգամավորը ՀՀ-ն ապօրինի երկիր է անվանել, բայց վերացնելու կոչ չի արել․ Lragir.am-ի վերնագրի հետքերով

17:26, 17 Ապր, 2023

Lragir.am-ը ապրիլի 16-ին հոդված է հրապարակել «ՌԴ Պետդումա․ Հայաստանը վիճելի տարածք է և պետք է վերացվի» վերնագրով:

Նյութում հղում է արվում ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովի՝ NEWS.ru-ին տված հարցազրույցին, որի ընթացքում նա նշել է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս է եկել ապօրինի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ չի ավարտել ընթացակարգը: Նրա խոսքով, այդ պատճառով Երևանը Մոսկվայի դաշնակից համարվելու իրավական հիմքեր չունի։

Ֆյոդորովն իսկապես նշել է, որ «Հայաստանը միջազգային իրավունքի տեսակետից վիճելի տարածք է, քանի որ դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից»: 

«Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը դուրս չի եկել ԽՍՀՄ-ից, հետևաբար Ռուսաստանից՝ որպես խորհրդային պետության իրավահաջորդ։ Այդ իսկ պատճառով Մոսկվան և Երևանը պետք է հետագա հարաբերությունները կառուցեն այս կարգավիճակի հիման վրա։ Հայաստանը պետք է անկախ լինի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա միջազգային իրավունքի տեսանկյունից վիճելի տարածք է»,- ասել է Ֆյոդորովը:

Միևնույն ժամանակ, սակայն, ռուսաստանցի պաշտոնյան չի ասել, որ Հայաստանը պետք է վերացվի, ինչպես նշված է Lragir.am-ի վերնագրում:

Հատկանշական է նաև, որ այս հայտարարությունը Ֆյոդորովը չի արել պետդումայի անունից․ ՌԴ պետական դուման կազմված է 450 պատգամավորից, և միայն մեկ պատգամավոր է այս պնդումները կատարել, հետևաբար Lragir.am-ը վերագրում է պետդումային մի հայտարարություն, որը կառույցը չի արել: 

Ֆյոդորովն «Ազգային ազատագրական շարժում» ծայրահեղ աջական կազմակերպության ղեկավարն է: Նա հայտնի է իր հակահայկական հայտարարություններով․ օրինակ՝ 2022 թ. նոյեմբերին նա հայտարարել է, որ Հայաստանն անօրինական երկիր է:

«Հայաստանում իշխանությունը հաստատվել է ԱՄՆ-ի նարնջագույն հեղափոխության գործընթացում, ինչպես Կիևում։ Սակայն նրա գոյատևման հարցը կախված է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաֆոբիայի հարցը այս ապօրինի պետական ​​կազմավորման մեջ պետք է լուծել ըստ օրենքի»,- ասել էր նա։

Ֆյոդորովի կարծիքով՝ ԽՍՀՄ լուծարումն իրականացվել է ապօրինի՝ ԽՍՀՄ Սահմանադրության խախտումներով, և 1991 թվականի այս գործընթացները պետք է հետաքննի ՌԴ դատախազությունը։ 

Այսպիսով, Lragir.am-ի պնդումը, թե ՌԴ պետդուման հայտարարել է, որ Հայաստանը վիճելի տարածք է և պետք է վերացվի, մանիպուլյատիվ է: Միևնույն ժամանակ, ծայրահեղ աջական պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն իսկապես ասել է, որ ՀՀ-ն վիճելի տարածք է, սակայն այն վերացնելու մասին չի խոսել: Ավելին՝ հայտարարությունը չի արվել պետդումայի անունից և չի հաստատվել դրա կողմից:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` lragir.amԵդինայա ՌոսիաԽՍՀՄՌԴ Պետդումա

Հարակից հոդվածներ

«Միասնական Ռուսաստանի» երևանյան սուտը
Պաշտոնական

«Միասնական Ռուսաստանի» երևանյան սուտը

13:16, 1 Դկտ, 2017

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» («Единая Россия») պատվիրակության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը։ Լրագրողների հետ...

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին
Լրատվական

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

18:24, 20 Նյմ, 2017

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝...

Կեղծիքներ Արցախում ռուս սահմանապահների «վարժանքների» շուրջ
Լրատվական

Կեղծիքներ Արցախում ռուս սահմանապահների «վարժանքների» շուրջ

13:44, 13 Հլս, 2017

Հուլիսի 10-ին ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը տեղեկություն տարածեց, համաձայն որի` ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և ՀՀ ԱԱԾ  սահմանապահ ստորաբաժանումները...

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով
Չդասակարգված

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով

17:24, 9 Մյս, 2017

Ժամանակակից ռուսական պրոպագանդան պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել է միայն Խորհրդային միությունը ինչը Իոսիֆ (Ջուգաշվիլիի) Ստալինի շնորհիվ էր։ Փորձենք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens