ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

«Միասնական Ռուսաստանի» երևանյան սուտը

13:16, 1 Դկտ, 2017

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» («Единая Россия») պատվիրակության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը մեկնաբանել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը։

«Հայաստանն իբրև ինքնիշխան պետություն ունի բոլոր հիմքերը, իրավունքներն ու հնարավորությունները, որպեսզի իրացնի իր ներուժը թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրամիությանն առնչվող ոլորտներում։ Մանավանդ, որ փաստաթղթում հստակ նշված է, որ Եվրոպական կողմի հետ պայմանավորվածությունները չեն կարող փոխել այն պարտավորություններն ու պայմանավորվածությունները, որոնք արդեն ունի Հայաստանը», — հայտարարել է  Ժելեզնյակը։

Հոկտեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի որևէ կետով, սակայն, Հայաստանը չի պարտավորվում փոփոխության չենթարկել իր նախկին պայմանավորվածությունները։ Հետևաբար, Ժելեզնյակի հայտարարությունն ապատեղեկատվություն է։ Այս կեղծ լուրը վերահրապարակել են հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ։

Բացի այս, ռուս պաշտոնյան անդրադարձել է ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում արված հայտարարություններին, համաձայն որոնց՝ Հայաստանը հերոսացնում են «ֆաշիզմի մեղսակիցներին»։ Ժելեզնյակը ասել է, թե պետք է հաշվի առնել ոչ թե անձերի, այլ պաշտոնական կարծիքը։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զվեզդա» հեռուստըանկերության եթերում Երևանին «ֆաշիզմի մեղսակիցներին հերոսացնելու» մեջ մեղադրող Վերոնիկա Կրաշենիննիկովան նույն «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ է, որի անունից խոսում է Ժելեզնյակը։

Հայաստանում ֆաշիզմի մեղսակիցներին հերոսացնելու թեման ամենից շատ արծարծվում է նաև ռուսաստանցի հասարակական գործիչ Սերգեյ Մարկովի կողմից։ Ավելի վաղ SUT.am-ը գրել էր, որ Մարկովը հայտարարել էր Հայաստանում «ազգայնականության մեղսակիցներին հռչակավոր դարձնելու» մասին։ Նույն թեմային Մարկովն անդրադարձել էր նաև ռուսական «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» հաղորդման մի շարք ապատեղեկատվություններ պարունակող նոյեմբերի 28-ի թողարկման մեջ [9:55-ից]։

«[Խմբ. Հայաստանում] Փորձեր կան խառնվել Ռուսաստանի ներքին գործերին, ճնշում գործադրել ռուսական հեռուստաընկերությունների վրա, որպեսզի դրանք չասեն, թե Նժդեհն ազգայնական հանցագործ է, չնայած այդ մարդն ասում էր, որ նա, ով զոհվում է Գերմանիայի համար, զոհվում է Հայաստանի համար», — հայտարարում է Մարկովը։

Հատկանշական է, որ Սերգեյ Մարկովը ևս «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է, ավելին՝ 2007-2011 թվականներին եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր հենց այդ կուսակցությունից։

Այսպիսով, ՀՀ և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումից անմիջապես առաջ և հետո Ռուսաստանում իշխող «Միասնական Ռուսաստանի» («Единая Россия») տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար, տարբեր հարթակներից սուտ տեղեկություններ են տարածում համաձայնագրի և առհասարակ Հայաստանի մասին։ Եվ, քանի որ այս տեղեկատվական հարձակումը ակնհայտորեն չի կարող կրել պատահական բնույթ, կարող ենք պնդել, որ կուսակիցների շուրթերով լսում ենք հենց Մոսկվայի պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenia-EAEUArmenia-EUNTVRussian State DumaSergei JeleznyakVeronika KrasheninnikovaYedinaya RossiyaZvezdaАрмения-ЕАЭСАрмения-ЕСВероника КрашенинниковагосдумаЕАЭСЕдиная РоссияЕС-АрменияЗвездаМесто встречиНТВСергей ЖелезнякСергей МарковԶվեզդաՀայաստան-ԵԱՏՄՀայաստան-ԵՄՀՀ-ԵԱՏՄՀՀ-ԵՄՀՀ-ԵՄ համաձայնագիրՄիասնական ՌուսաստանՌԴ ՊետդումաՍերգեյ ԺելեզնյակՍերգեյ Մարկով

Հարակից հոդվածներ

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Պաշտոնական

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

16:14, 15 Փտր, 2018

Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ Յեշ Աթիդ կուսակցության ներկայացրած նախագիծը։ Դրա ներկայացումից հետո Իսրայելի...

Ռուսական «НТВ»-ի ստերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին
Լրատվական

Ռուսական «НТВ»-ի ստերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

14:34, 30 Նյմ, 2017

ՀՀ-ԵՄ «Համապարփական և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը դարձել է վերջին օրերի ռուսական քաղաքական թոք շոուների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Դաշնային...

Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին
Լրատվական

Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին

16:34, 23 Նյմ, 2017

Հոկտեմբերի վերջին Twitter սոցիալական ցանցն արգելեց ռուսական Russia Today հեռուստաընկերությանը և «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը գովազդներ տեղադրել իր ցանցում։ Արգելքի հիմքում...

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին
Լրատվական

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

18:24, 20 Նյմ, 2017

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens