ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը

18:23, 7 Հլս, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) հերթական անգամ անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվությանը: Մասնավորապես, վրաստանցի փաստեր ստուգողներն ուսումնասիրել են սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը Իսրայելի քաղաքացիություն է ստացել, և հրապարակել են իբր նրա անձնագրի լուսանկարը: Փաստեր ստուգողները հայտնաբերել են, որ Օլենա Զելենսկան Իսրայելի քաղաքացիություն չի ստացել, իսկ անձնագիրը կեղծ է, ինչի մասին են վկայում դրանում առկա բազմաթիվ սխալները։ Նախ՝ եբրայերենի մասնագետները պնդում են, որ այդ լեզվով գրված հատվածները քերականորեն սխալ են: Նշենք, որ անձնագրի տրամադրման ամսաթիվը 2023 թվականի հունիսի 19-ն է, իսկ անձնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 18-ին, այսինքն՝ «անձնագրի» ժամկետը լրացել է տրվելուց մեկ օր առաջ:

Այս և այլ հանգամանքներ փաստեր ստուգողներին համոզել են, որ Օլենա Զելենսկայի՝ Իսրայելի քաղաքացի դառնալու մասին լուրը կեղծ է:

Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է Ղազախստանի կառավարության նիստում մշակույթի և սպորտի նախարար Ասխատ Օրալովի հայտարարությունը, թե «Ներքին զբոսաշրջիկների թիվը Ղազախստանում աճել է 25%-ով և հասել 8․6 մլն մարդու։ Սա մոտ 2 միլիոնով գերազանցում է մինչհամաճարակային մակարդակը»:

2023 թվականի ապրիլին նախարարությունը զեկուցել էր, որ 2022 թ.-ին ներքին զբոսաշրջիկների թիվը եղել է ռեկորդային 8․6 միլիոն, որը 1․7 միլիոնով ավելի է, քան 2021 թվականին: Սակայն Ղազախստանի Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալները որոշակիորեն տարբեր են։ Այսպես, 2022 թվականին Ղազախստանում կացարաններով սպասարկվել է 6․4 միլիոն ներքին զբոսաշրջիկ, մինչդեռ 2019 թվականին՝ 5․3 միլիոն։ Պայմանավորված նրանով, որ իշխանությունների կողմից ներկայացված թվերը տարբերվում են իրարից, և հայտնի չէ, թե դրանցից որն է ավելի ճիշտ, ղազախստանցի փաստեր ստուգողները համարել են, որ հայտարարությունը «չապացուցված» է։

Ռուսական Проверено медиа-ն ստուգել է սոցցանցերում և ռուսական լրատվամիջոցներով տարածված պնդումները, թե շվեդ պատգամավորներից մեկը՝ Անդրե Օվշտեգարդը, առաջարկել է Նոբելյան մրցանակի առաջադրել Ղուրանը այրած իրաքցուն:

Ռուսաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ Անդրե Օվշտեգարդ անունով պատգամավոր իսկապես կա, սակայն ոչ թե շվեդ է, այլ նորվեգացի: Սակայն նա իրաքցուն նոբելյան մրցանակի առաջադրելու մասին հայտարարություն չի արել, ավելին՝ գտնվում է արձակուրդում: Իսկ տեղեկության աղբյուրը ռուսական հումորային տելեգրամյան ալիք է, մինչդեռ լրատվամիջոցները տարածել են այն որպես հավաստի տեղեկություն:

Աշխարհ

Ամերիկյան Snopes-ը ստուգել է հունիսին՝ նախագահական նախնական ընտրությունների մասնակից, Դեմոկրատական կուսակցությունից Ռոբերտ Քենեդի Կրտսերի թվիթը, ըստ որի, իբր, գիտության վրա հիմնված փաստ է, որ միջին ամերիկացին 29 ֆունտ (13կգ) է հավաքել կորոնավիրուսային համավարակի վաղ սահմանափակումների ժամանակ։ Քենեդիի (մասնակի) մեջբերված վիճակագրության աղբյուրը 2021 թ. Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից անցկացված հարցումն է: Այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց 42%-ը համաճարակի ժամանակ ձեռք է բերել անցանկալի քաշ, և մարդկանց այդ ենթախմբում միջին քաշի ավելացումը կազմել է 29 ֆունտ: Բացի այդ, հրապարակված կլինիկական տվյալները ցույց են տալիս, որ համաճարակը զգալի ազդեցություն չի ունեցել քաշի վրա, սակայն շարունակվել է ամերիկացիների միջին քաշի աճի միտումը, որը գոյություն է ունեցել համաճարակից շատ առաջ: Snopes-ին ուղղված նամակում Քենեդին խոստովանել է, որ այս քննադատությունը վավեր է: «Գնահատում եմ, որ գտել եք իմ սխալը և զգուշացրել ինձ»,- գրել է նա։ 

Գերմանական Correctiv-ը ստուգել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը պատրաստվում է ամսական մոտ 5000 եվրոյով (15 տոկոսով) բարձրացնել իր աշխատավարձը առաջիկա տարում։ ԵՄ հաստատությունների աշխատակիցների և Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատավարձի վերջին բարձրացումը կազմել է 1․7 տոկոս: ԵՄ խորհրդարանը և ԵՄ հանձնաժողովը հերքում են, որ 2024 թվականին նախատեսվում է 15 տոկոսով բարձրացում։ ԵՄ պաշտոնյաներն իրենք չեն որոշում աշխատավարձի չափը։ Աշխատավարձերը հիմնված են ԵՄ երկրներում քաղաքացիական ծառայողների գնողունակության և գնաճի վրա հիմնված հաշվարկային մոդելի վրա: Հետևաբար, գերմանացի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ տեղեկությունը սխալ է:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheckկորոնավիրուսՎլադիմիր Զելենսկի

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens