ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հանձնե՞լ, թե՞ պահել Արցախը․ Չախոյանի մանիպուլյացիան՝ Վանեցյանի խոսքերի վերաբերյալ

15:43, 13 Հլս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հուլիսի 13-ին ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարություններից երկու մեջբերում՝ դրանք միմյանց հետ բովանդակային հակադրության մեջ դնելով։ 

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ ստորագրություններով Լեռնային Ղարաբաղը «փրկողների» մասին։ Պատերազմից հետո առաջարկում էին ԼՂ-ն ամբողջությամբ թողնել Ադրբեջանին, իսկ հիմա կոչ են անում «Հայաքվե» նախաձեռնությանը միանալ ու հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- գրել է Չախոյանը։

Չախոյանի մեջբերած առաջին հայտարարության հեղինակը իսկապես Վանցեյանն է․ 2020 թվականի նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին՝ հնարավո՞ր էր արդյոք չստորագրել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Վանեցյանը պատասխանում է․ 

«Եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին, եթե հասել էինք այս վիճակին, բայց որևէ բան չստորագրեինք՝ Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառ, Լաչինը չտայինք, պահեինք․․․ Քարվաճառը չէին կարող վերցնել, անհնար էր, Լաչինի մի մասն էլ կպահեինք, որից հետո ժամանակ կձգեինք և ռազմական ճանապարհով նորից կամ արդեն դիվանագիտական ճանապարհով կվերադարձնեինք մեր հողերը»։

Երկրորդ հայտարարությունը Վանեցյանն արել է ֆեյսբուքյան իր էջում 2023 թվականի հուլիսի 3-ին՝ հայտնելով, որ միացել է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին․ «․․կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ 

Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարը, այսպիսով, կոնտեքստից կտրել է Վանեցյանի՝ 44-օրյա պատերազմից հետո արված հայտարարությունը․ դրանով Վանեցյանը չէր առաջարկում հանձնել Արցախը Ադրբեջանին, ինչպես պնդում է Չախոյանը։ Նա, ըստ էության, առաջարկում էր հայկական ուժերի մարտավարական նահանջի միջոցով ամրանալ բարենպաստ դիրքերում՝ Քարվաճառում և Լաչինում, («․․․Քարվաճառը չէին կարող վերցնել, անհնար էր, Լաչինի մի մասն էլ կպահեինք․․․»),   չստորագրել փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների վրա Բաքվի գերիշխանությունը ճանաչող փաստաթուղթ, ինչն արվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Այնուհետև, ըստ Վանեցյանի պատկերացման, հնարավոր կլիներ ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով վերադարձնել ԼՂՀ մյուս տարածքները։  

Վանեցյանի երկրորդ հայտարարության մեջ արտահայտված է Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ունենալու վերաբերյալ նրա դիրքորոշումը։ Փաստացի, առաջին հայտարարությունը Արցախում հայկական կողմի կորցրած տարածքների վրա Բաքվի գերիշխանությունը չճանաչելու մասին առաջարկ է, իսկ երկրորդը՝ Արցախի ապագային՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ունենալու մասին դիրքորոշում։ Այս երկու մոտեցումներն իրար չեն հակասում։ 

Այսպիսով, Տարոն Չախոյանը մանիպուլացրել է Արթուր Վանեցյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունները՝ փորձելով ստեղծել հակասություններ դրանց միջև։  

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ՎանեցյանԱրցախՏարոն Չախոյան

Հարակից հոդվածներ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens