ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ

18:58, 23 Մրտ, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի առանձին հաղորդումների շրջանակներում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինին, Վիտալի Միլոնովին և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Այս հարցազրույցները հանրայինի եթերում հեռարձակվեցին ռուսերենով, առանց համաժամանակյա թարգմանության կամ ենթագրերի, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։

«Փաստերի ստուգման հարթակը» անդրադառնալով այս հաղորդումներին՝ փաստեց, որ Հանրայինը խախտել է «Լեզվի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքները, քանի որ դրանց համաձայն՝ Հայաստանում հեռարձակվող հաղորդումները պետք է լինեն հայերեն կամ ապահովվեն դրանց հայերեն թարգմանությունները (կրկնօրինակում, հնչյունավորում և (կամ) ենթագրեր):

Թեմայով պարզաբանում էինք խնդրել նաև Հանրային հեռուստաընկերության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից։ 

Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից «Փաստերի ստուգման հարթակին» տրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։

  1. Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի «Առաջին ալիք» և «Լրատվական ալիք» տեսալսողական ծրագրերի եթերում սույն թվականի փետրվարի 25-ին ժամը 21:15-ին, մարտի 2-ին ժամը 20:50-ին և մարտի 3-ին ժամը 20:45-ին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» օտարալեզու հաղորդումները հեռարձակվել են առանց հայերեն ընկալման միջոցներն ապահովելու: 
  2. «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կողմից առերևույթ չեն պահպանվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2 րդ մասի բ) կետով ամրագրված պահանջները։ 
  3. Հանրային հեռարձակողի խորհուրդը կատարված խախտման վերաբերյալ ստացել է հեռուստաընկերության պարզաբանումը, որտեղ նշված է. Ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հարցազրույցները հեռացվել են Հանրային հեռուստաընկերության և Առաջին լրատվական ալիքի կայք-էջերի հայերեն բաժիններից և տեղափոխվել ռուսերեն բաժիններում: Վերահաստատում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը մշտապես հետամուտ է եղել և կլինի «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջին: 

Վստահեցնում ենք, որ նման դեպքերի բացառման ուղղությամբ կարվի հնարավորը՝ համատեղելով օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու հանձնառությունը և օրենքի տառին հետևելու պահանջը։ 

Հանրային հեռարձակողի խորհուրդը հեռուստաընկերության ղեկավարությանը հորդորել է սահմանել լրացուցիչ կանոնակարգ՝ ժամանակի սղության պայմաններում օտարալեզու հաղորդումները հայերեն ենթագրերով ապահովելու վերաբերյալ։ 

Հավելենք, որ Հանրայինի «Լուրերի» տնօրինությունից նշված երեք խախտումների դեպքում թարգմանության բացակայությունը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ։ Արդեն մարտի 18-ին հեռարձակված, ըստ էության նույն ռեժիմով նկարահանված հաղորդման մեջ Պետրոս Ղազարյանն իր անգլախոս հյուրին հարցերն ուղղում է հայերենով, իսկ ստացված պատասխանը թարգմանված է։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հանրային հեռարձակողի խորհուրդՀանրային հեռուստաընկերությունՊետրոս Ղազարյան

Հարակից հոդվածներ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում
Մանիպուլյատիվ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում

13:57, 24 Սպտ, 2024

«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և...

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը
Մանիպուլյատիվ

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը

18:36, 28 Հնս, 2024

Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝...

Որքան է ՀՀ տարածքը ըստ դասագրքերի, ատլասների և Պետրոս Ղազարյանի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Որքան է ՀՀ տարածքը ըստ դասագրքերի, ատլասների և Պետրոս Ղազարյանի

16:45, 21 Մյս, 2024

Մայիսի 15-ին Պետրոս Ղազարյանը հրապարակում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր, թե 2014 թվականին հրապարակված դպրոցական ծրագրի «Աշխարհագրություն»...

Հ1-ի հյուրը սխալվում է․ Շահրամանյանն ընդունել է Բաքվի՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման առաջարկը
Սխալ

Հ1-ի հյուրը սխալվում է․ Շահրամանյանն ընդունել է Բաքվի՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման առաջարկը

14:57, 13 Դկտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը մերժել է ադրբեջանական կողմի՝ Աղդամ-Ստեփանակերտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens