ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

5 օրում Լեզվի մասին օրենքի 3 խախտում Հանրայինի եթերում

19:50, 4 Մրտ, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վերջին օրերին, կապված Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների հետ, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում հաղորդավարը հյուրընկալում է ռուսաստանցի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների և նրանց հետ խոսում ռուսերենով՝ առանց թարգմանության։

Պատերազմի սկզբից մինչ օրս Պետրոս Ղազարյանի հյուրերն են եղել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Բոլոր զրուցակիցների դեպքում հարցազրուցավարը խոսում էր բացառապես ռուսերենով, և չնայած հաղորդումը հեռարձակվում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով՝ բացակայում էին համաժամանակյա թարգմանությունը կամ հայերեն ենթագրերը։ Դրանք բացակայում են նաև ավելի ուշ  Յութուբում տեղադրված հարցազրույցների տեսագրություններից։ 

Օրենքը պահանջում է 

ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը։

Իսկ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածով էլ սահմանված է, որ օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով):

Այսինքն, Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր հարցազրույցի ժամանակ ապահովել հայերեն թարգմանությունը, ինչը, ի հակառակ օրենքի պահանջի, չի արվել։ 

Նկատենք, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցները, այդ թվում՝ խնդրո առարկա հաղորդումները, սովորաբար եթեր են դուրս գալիս տեսագրությամբ։ Անգամ ուղիղ հեռարձակման պարագայում գործում է օրենքի հիշյալ դրույթների պահանջը, առավել ևս՝ տեսագրված հաղորդման դեպքում։  

Թեև Հանրայինը բոլոր երեք հարցազրույցների սկզբում ենթագրերով տեղեկացնում էր, որ թարգմանությունը բացակայում է ժամանակի սղության պատճառով, այդուհանդերձ, օրենքը նման վերապահում չի սահմանում։

Լեզվի կոմիտեն փաստում է՝ խախտում կա

Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Լեզվի կոմիտեի հետ։ Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը FIP.am-ի հետ զրույցում փաստեց, որ Հանրայինի եթերում առանց հայերեն թարգմանության ուղեկցության հաղորդման հեռարձակումն օրենքի խախտում է, սակայն նշեց, որ հարցը Կոմիտեի լիազորությունների շրջանակից դուրս է։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ մեզ հայտնեց, որ Առաջին ալիքը ՀՌՀ-ին տեղեկացրել է, որ ժամանակի ու ռեսուրսների սղության պատճառով եթեր է հեռարձակվելու առանց հայերեն թարգմանության հեռուստահաղորդում։ Եվ քանի որ Հանձնաժողովը որևէ լծակ չունի Հանրայինի նկատմամբ վարույթ հարուցելու, իրազեկումն ընդունել է ի գիտություն։ 

Պարզաբանում ստանալու համար կապվեցինք նաև Հանրայինի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Լուսինե Բարսեղյանի հետ։

Վերջինս նախ պնդեց, որ Հանրայինն ապահովել է ենթագրերով հայերեն թարգմանությունը։ Իսկ երբ հայտնեցինք, որ համացանցում տեղադրված, խնդրո առարկա հարցազրույցներից ոչ մեկը հայերեն թարգմանություն չունի, Բարսեղյանը հայտարարեց․ «Խնդիր էր դրված օպերատիվ տեղեկություն տրամադրել, ինչի պատճառով էլ բացակայում էր հայերեն թարգմանությունը»։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

Հարցման պատասխանը ստանալուն պես, «Փաստերի ստուգման հարթակը» կհրապարակի ՀՀԽ դիրքորոշումն ու գործողությունները։ Իսկ մինչ այդ փաստենք, որ Հանրային հեռուստաընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ խախտել է «Լեզվի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքները՝ պատճառաբանելով ժամանակի սղությամբ, բայց եթեր հեռարձակումից հետո սոցցանցերում տեղադրված տեսանյութերը ևս հայերեն թարգմանություն չունեն։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ լեզվի կոմիտեՀՀ Լեզվի մասին օրենքՊատերազմ ՈւկրաինայումՊետրոս Ղազարյան

Հարակից հոդվածներ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում
Մանիպուլյատիվ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում

18:57, 13 Ապր, 2022

Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Պուտինը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում
Մեծամասամբ ճիշտ

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում

14:12, 8 Ապր, 2022

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ապրիլի 7-ին արտահերթ նիստի ընթացքում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը:...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens