ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

ԱԺ ամբիոնից Գագիկ Ծառուկյանի հնչեցրած խոսքի մի քանի ուղղում

18:51, 16 Հնս, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

«Մտաք Ռադիոտունը գրավեցիք, դուռը ջարդեցիք, զենքը վերցրեցիք, արա ձեզնից մեկին չբռնեցին». Ծառուկյան

Այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում քննարկվում էին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցերը։

Ազգային ժողովում այս կապակցությամբ ելույթ ունեցավ նաև ինքը՝ Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս իր երկարաշունչ խոսքի ընթացքում հանդես եկավ մի շարք պնդումներով, որոնք մասամբ կամ ամբողջովին չէին համապատասխանում իրականությանը։

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրեց Ծառուկյանի խոսքում տեղ գտած խնդրահարույց պնդումները։

Այսպես, Ծառուկյանը, նախ, խոսել է 2018-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների՝ Հանրային ռադիոյի շենքը գրավելու մասին․ «Մտաք Ռադիոտունը գրավեցիք, դուռը ջարդեցիք, զենքը վերցրեցիք, արա ձեզնից մեկին չբռնեցին»։

2018 թվականի ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ ներխուժել էր Ռադիոտան շենք։ Մուտքը հսկող ոստիկանը զգուշացրել էր, որ կկրակի, սակայն Փաշինյանը համախոհների հետ, ձեռքերը վեր բարձրացնելով, առաջ էր գնացել։ Նրանք նաև կոտրել էին դռներից մեկը և մուտք գործել ձայնագրման տաղավար։ Սակայն ի հակադրություն Ծառուկյանի պնդման՝ միջադեպի արդյունքում որևէ զենք որևէ մեկից չէր խլվել, իսկ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ այդ գործողությանը մասնակցած ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվել էր։ Վերջինս ազատ արձակվեց միայն հեղափոխությունից հետո։

ԲՀԿ առաջնորդն իր խոսքում անդրադարձել է նաև ներկայիս իշխանությունների ռեյտինգին․ «Ձեր էն ժամանակ 88 տոկոս կար, էսօր 7 տոկոս էլ չկա»։

Թե որքա՞ն է կազմում իշխանությունների վարկանիշն այսօր՝ դժվար է ասել, քանի որ համավարակի օրերին սոցհարցումներ չեն իրականացվել։ Սակայն ԲՀԿ առաջնորդն իշխանության վարկանիշը ակնհայտորեն շփոթում է «Իմ քայլի»՝ ԱԺ-ում ունեցած պատգամավորական մանդատների թվի հետ (88 պատգամավոր)։ Իսկ 2018 թ․ դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ Քայլը» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների ոչ թե 88, այլ 70.4 տոկոսը։ 

Ծառուկյանն իր խոսքում մի քանի անգամ անդրադարձել է նաև սոցիալական ցանցերին, մասնավորապես՝ Ֆեյսբուքին և ֆեյքերին․ «Բոլոր ֆեյքերին բացեք անանուն ա։ Սաղ ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը ամեն մեկը հարյուրապետ, հազարապետ, 500 դոլարները ստանում ա, ու դրանով երկիր եք պահում…»,- հայտարարել է Ծառուկյանը։

Խոսքը, ըստ ամենայնի, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է։ Թե որքա՞ն ֆեյք ունի ՊՈԱԿ-ը կամ ունի՞ արդյոք, թե ոչ՝ հայտնի չէ (ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը մշտապես հերքում է այդ լուրերը), սակայն այս ՊՈԱԿ-ի աշխատողների թիվը ոչ թե 500 է, այլ 147:

Ծառուկյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակի մասշտաբներին։ «Ամբողջ ազգը հիվանդ ա։ Թեստ եք անում 1200 հոգի, 700 հոգի հիվանդ ա»։

Ըստ ամենօրյա պաշտոնական հրապարակումների՝ Ծառուկյանի նշած թվին մոտ թվով վարակվածներ հայտնաբերվել են հունիսի 6-ին՝ 766 դեպք, հունիսի 12-ին՝ 723 դեպք և հունիսի 13-ին՝ 663 դեպք։ Սակայն նշված օրերին թեստավորվել են, համապատասխանաբար, 2497, 2444 և 2194 քաղաքացիներ։ Իսկ այն օրերին, երբ կատարվել է մոտ 1200 թեստ, ունեցել ենք մոտ 150 հաստատված դեպք։ 

Այսպիսով, փաստենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած այս պնդումները կա՛մ չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ ուռճացված են։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազգային ժողովԳագիկ Ծառուկյան

Հարակից հոդվածներ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի

17:33, 30 Նյմ, 2023

Յուրաքանչյուր տարի պետական գերատեսչությունները հաջորդ տարվա բյուջեն ծրագրելիս կազմում են նաև այդ տարվա համար նախատեսված գնումների պլանը, համաձայն որի՝ նշում...

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել
Չդասակարգված

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել

19:50, 4 Մյս, 2023

Ազգային ժողովում մայիսի 3-ին կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Մարիա Կարապետյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարցրեց, թե ապրիլի 23-ին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens