ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ալեն Սիմոնյանը կեղծում է. ապրիլի 17-ին և Մարտի 1-ին նույն հատուկ միջոցները չեն կիրառվել 

12:28, 14 Փտր, 2020

ՍԽԱԼ

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Ազգային ժողովում 2018 թ. ապրիլի 17-ին ունեցած ելույթին։ Այդ օրը ԱԺ-ն վարչապետի պաշտոնին էր ընտրում Սերժ Սարգսյանին, որը ներկա էր նիստին։  

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Մարուքյանն իր խոսքում անդրադարձել էր բոլորին, բացի հենց Սերժ Սարգսյանից, և ավելացրել. «Ապրիլի 17-ին է այս ելույթը։ Ապրիլի 17-ն այն օրն է, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքված էին Բաղրամյան փողոցում։ Ապրիլի 17-ը այն օրն է, երբ ժողովրդի դեմ օգտագործվել են նռնակներ, որոնցից, օրինակ, Մարտի 1-ին մարդիկ են զոհվել։ Ապրիլի 17-ին վիրավորվել եմ ես և մազապուրծ եմ եղել մահից»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտում է, որ 2018-ի  ապրիլի 17-ին Բաղրամյան փողոցում ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ նռնակներ է օգտագործել, մինչդեռ քաղաքացիների և ոստիկանության միջև բախումները տեղի էին ունեցել ապրիլի 16-ին, իսկ ապրիլի 17-ին թեև քաղաքի որոշ հատվածում բախումներ եղել էին, սակայն ոստիկանությունը հատուկ միջոցներ չէր կիրառել։  

Բացի այդ, Սիմոնյանը պնդել է, որ 2008 թ. մարտի 1-ին և 2018 թ. ապրիլի 17-ին կիրառվել են միևնույն հատուկ միջոցները։ 

«Փաստերի ստուգման հարթակին», սակայն, ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ապրիլի 17-ին կիրառվել են «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ և «Սվիրել» (ԱՍԶ-40) տեսակի լուսաձայնային արկեր։ 

Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ին, ապա այդ օրերի իրադարձությունները քննող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածներից 3-ը զոհվել են ոստիկանության կողմից կիրառված արցունքաբեր գազի՝ «Չերյոմուխա 7»-ի պատճառով, հինգը՝ հրազենային վիրավորումից, մեկը՝ մարտական նռնակի պայթյունի հետևանքով, մեկն էլ բութ գործիքի  հարվածից։ 

Իսկ ոստիկանությունը հատուկ միջոց արցունքաբեր գազ վերջին անգամ կիրառել է 2016 թ․ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում, ինչի հետևանքով 51 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, որոնցից 28-ը՝ ոստիկան։

Փաստացի, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե 2018 թ. ապրիլին ոստիկանությունը քաղաքացիների դեմ կիրառել էր նույն նռնակները, որոնցից Մարտի 1-ին մարդիկ էին զոհվել, չի համապատասխանում իրականությանը։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens