ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Գևորգ Պապոյանի հայտարարությունն ու Հայաստանի տնտեսական աճի իրական կողմը

15:43, 15 Հնվ, 2025

2024 թվականի հունվար-նոյեմբերին, 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսության աճն ըստ ոլորտների որոշակի դրական ու բացասական փոփոխություններ է կրել:

Հունվարի 13-ին անցկացված տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է տնտեսության 6 հիմնական ոլորտներից (արդյունաբերություն, շինարարություն, կապ, առևտուր և ծառայություններ, տրանսպորտ, գյուղատնտեսություն) միայն 4-ի ցուցանիշները՝ շեշտադրելով այդ ոլորտներում գրանցված աճը:

«Հունվար-նոյեմբերին արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 7.6% (որից մշակող արդյունաբերությունը՝ 10.8%), ծառայությունները՝ 6․3, գյուղատնտեսությունը հունվար-սեպտեմբերին աճել է 1.8, շինարարությունը՝ 14․9 %…»,- նշել է նախարարը:

Նա նաև նկատել է. «Եթե նախկինում մեր տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայություններն էին, ինչը նաև շատ էր քննադատվում, երբեմն նաև կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ, ապա այժմ պետք է նշել, որ մեր տնտեսական աճի մեջ ծառայությունները իրենց դերը զիջել են շինարարությանն ու որ ամենակարևորն է,  արդյունաբերությանը»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տնտեսության հիմնական  ոլորտների զարգացման տենդենցները, ի մի բերել վերոնշյալ ոլորտների աճի և նվազման ցուցանիշները ու այդ հարցում կարևոր դերակատարում ունեցած ենթատողերը:

Նախարարի չնշած ճյուղերի՝ կապի ու տրանսպորտի մասին. աճի տեմպերը դանդաղել են կամ նվազել

2024 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կապի ոլորտում աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (հունվար-նոյեմբեր), կազմել է 3.1%: 2023 թ. 2022-ի համեմատ աճը կազմել էր 5.3 %:

Տրանսպորտի ոլորտում այս տարի հետընթաց է գրանցվել. նախորդ տարվա համեմատ ոլորտի ցուցանիշը կազմել է 89.8 % (նվազումը՝ 10.2%): Այս ոլորտում հետընթաց էր գրանցվել նաև 2023 թ. Հունվար-նոյեմբերին՝ կազմելով 97.9 %՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ (նվազումը՝ 2.1%):

Ոլորտում շեշտակիորեն կրճատվել են երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումները՝ 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմելով համապատասխանաբար 67.1 և 92 %:

Ինչի՞ հաշվին են աճ գրանցել մյուս ոլորտները

Շինարարության ավելի քան 70%-ը՝ կազմակերպությունների ու քաղաքացիների հաշվին

Շինարարության ոլորտի աճը 2024-ին կազմել է 14.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2023 թ.՝ 15.6 %՝ 2022-ի համեմատ):

Պետբյուջեից իրականացվող շինաշխատանքները կազմում են իրականացված աշխատանքների ծավալի 22.7%-ը, որից 7.6 %-ն իրականացվել է միջազգային վարկերի հաշվին (Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Ասիական զարգացման բանկ, Գերմանիայի զարգացման բանկ, Եվրոպական ներդրումային բանկ): 

Շինարարության ծավալի 23%-ն էլ բաժին է ընկնել բնակիչների կողմից իրականացված աշխատանքներին:

2024-ին նվազել է համայնքների, մարդասիրական օգնությամբ  և կազմակերպությունների կողմից իրականացվող շինաշխատանքների տեսակարար կշիռը՝ ընդհանուրի բաղադրիչում:

Արդյունաբերություն. արտադրությո՞ւն, արտահանո՞ւմ, թե՞ վերաարտահանում

Արդյունաբերության  ոլորտում այս տարվա 11 ամիսների տվյալներով,  իսկապես, գրանցվել է 7.6 % աճ (մշակող արդյունաբերությունում՝ 10.8 %):  

Արդյունաբերության ոլորտում աճի ամենաբարձր ցուցանիշը 2024 թ.-ին գրանցվել է «Հիմնական մետաղների արտադրություն» (24 ծածկագիր) ենթատողով. աճը կազմել էր  84.7% (2023 թ.՝ 18.4%): Այս ծածկագիրն իր մեջ ներառում է «Ոսկի չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով» ենթատողը, հետևաբար այս տողով արտացոլված ցուցանիշում ներկայացված է նաև ոսկու տոկոսային բաղադրիչը:

Հետաքրքրական է, որ 2023-ին կոմիտեն կտրուկ աճ էր գրանցել ոսկու հետ առնչվող «Ոսկերչական արտադրատեսակների արտադրանք» (Ծածկագիր 32.12) ենթատողում: Աճը 2023 թ. 11 ամիսների ցուցանիշով կազմել էր 70.4%` 2022-ի համեմատ: 2024-ին այս ենթատողում ցուցանիշը սկսեց կտրուկ անկում ապրել:

Վերոնշյալ երկու ծածկագրերում տեղ գտած շեշտակի փոփոխությունները Վիճակագրական կոմիտեն 2024 թ. ապրիլին հրապարակած հերթական հաշվետվության մեջ պայմանավորեց «24 և 32 ծածկագրերով հատվածների միջև վերադասակարգման հետ» (խոսքը մշակված և չմշակված ոսկու մասին է-հեղ․):

Առևտուր. մեքենաների առևտուրը նվազել է

Առևտրի ոլորտում աճը 2024-ին կազմել է 18%՝ նախորդ տարվա համեմատ: 2023-ին՝ 2022-ի համեմատ աճը եղել էր 24.3 %:

2024 թ.-ին այս ճյուղում կրճատվել է ավտոմեքենաների առևտուրը, աճել՝ մանրածախ ու մեծածախ առևտուրը: 2023-ին, նախորդող տարվա համեմատ, երեք ենթաճյուղերում էլ աճ էր գրանցվել: 

Ծառայությունների աճի մոտ 40 %-ը՝ բանկերի, շահումով խաղերի ու վարձակալված անշարժ գույքի հաշվին

Ծառայությունների գծով այս տարի ամենամեծ աճը գրանցվել է երեք տողով.

Ø ֆինանսական և ապահովագրական գործունեություն — աճը՝ 20.4% (ներառում է առավելապես բանկերի գործունեությունն ու ապահովագրությունը)

Ø  մշակույթ, զվարճություններ և հանգիստ — 12.8%

Ø  անշարժ գույքի հետ կապված գործունեություն (հիմնականում ներառում է անշարժ գույքի վարձակալության հանձնումը) — 12.8%

Քանի որ ՀՀ վիճակագրական կոմիտեն ծառայությունների ամբողջական բացվածքը հրապարակում է եռամսյակային կտրվածքով, մենք ուսումնասիրեցինք այս տարվա 9 ամիսների տվյալները:

«Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողի «Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն» ենթատողով աճը կազմել է 9.9%, 2023-ին՝ 6.3%: Ծառայության ծավալն ընթացիկ գներով կազմել է 201 մլրդ 582 մլն դրամ՝  2023-ի 183 մլրդ 468 մլն-ի փոխարեն:

Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լիարժեք չի ներկայացնում տնտեսության, դրա աճի ու նվազումների իրական պատկերը։ Իրականությունն այն է, որ 2024-ի 11 ամիսների տվյալներով, Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերում տնտեսական աճը դանդաղել կամ նվազել է, իսկ որոշ ճյուղերի աճը հնարավոր է եղել ապահովել բանկերի, բնակիչների ու կազմակերպությունների ջանքերի հաշվին:

Նշված համեմատությունները ցույց են տալիս, որ նախարարի պնդումը, թե «նախկինում մեր տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայություններն էին, ինչը նաև շատ էր քննադատվում, երբեմն նաև կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ», արդիական է նաև այսօր։ Թվերը ցույց են տալիս, որ շահումով խաղերի ոլորտը թե՛ տոկոսային, թե՛ ծախսվող գումարի բացարձակ չափով շարունակում է աճ գրանցել ու «զարգանալ»:

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens