ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը չտեսնված չէ. «5-րդ ալիքի» լրագրողը սխալվում է

18:29, 4 Մրտ, 2020

ՍԽԱԼ

«5-րդ ալիքի» լրագրող Գայանե Բալայանը, մարտի 3-ի երեկոյան թողարկման ընթացքում, լուսաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ, թույլ է տվել մի շարք փաստական սխալներ։

Մասնավորապես, լրագրողը, խոսելով Թուրքիա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին, նշել է, թե այդպիսի հանդիպումը չտեսնված է վերջին մի քանի տարվա համար։

««Բժիշկ, բժշկեա զանձն քո»: Ղուկասի ավետարանի այս նախադասությունն է Հայաստանի Արտգործնախարարության պաշտոնական արձագանքը Անկարայում Թուրքիայի արտաքին քաղաքականության պատասխանատուի և Մինսկի խմբի համանախագահների վերջին մի քանի տարիների համար չտեսնված հանդիպմանը»,- մասնավորապես, ասել է լրագրողը։

Վերջինս, բացի դա, վկայակոչելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, նշել է, թե վերջինիս բարկացրել է այն, որ «Թուրքիան նորից ձգտում է ընդգրկվել Մինսկի խմբի կազմում»։

Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է 1992 թվականի մարտի 24-ից, երբ Հելսինկիում կայացած հանդիպման ընթացքում որոշվեց Մինսկում անցկացնել կոնֆերանս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի  և Արցախի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ավելի ուշ՝ 1997-ին, հիմնադրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Իրականում, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հենց վերջինի մասին էր խոսել՝ ասելով, որ իր համար «հասկանալի չէ, որ Թուրքիան համառորեն ջանքեր է գործադրում դառնալու համանախագահող երկիր»: «5-րդ ալիքի» լրագրողը, այսպիսով, սխալ է մեկնաբանել պատգամավորի հայտարարությունը:

Ապատեղեկատվություն է նաև լրագրողի մյուս պնդումը, թե այս հանդիպումը վերջին տարիների համար «չտեսնված» էր: 

Թուրքիան դեռ 90-ականներից ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և այս երկրի ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունեցել են բազմիցս: Մասնավորապես, մինչ այս հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Անկարա այցելել էին 2017-ի նոյեմբերին: Այս մասին, ինչպես մարտի 2-ին կայացած հանդիպման դեպքում, Թվիթերի իր էջում գրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: 2017 թվականի այցը նախատեսված էր դեռ 2016-ի ամռանը, սակայն հետաձգվել էր: Համանախագահ Ջեյմս Ուորլիքն այդ ժամանակ հայտարարել էր, որ Մինսկի խումբը պատրաստ է ցանկացած ժամանակ այցելել Անկարա: 

Ավելի վաղ՝ 2014-ին, Անկարա էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), 2009-ին՝ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:

Այսպիսով, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը լուսաբանելիս թույլ է տվել մի շարք սխալներ, որոնք, ընդհանուր առմամբ, խեղաթյուրում են իրական փաստերը և մոլորեցնում հեռուստադիտողին։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens