ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարեն Անդրեասյանն իրեն է վերագրում նաև իր նախորդների աշխատանքը (թարմացված)

15:19, 14 Հկտ, 2022

Թարմացում. հոդվածը հրապարակվելուց հետո ԲԴԽ նախագահ, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը մեկնաբանություն է թողել «Փաստերի ստուգման հարթակի» ֆեյսբուքյան  էջում արված հրապարակման տակ՝ համարելով, որ նյութը մանիպուլյատիվ է, որովհետև դրանում չի նշվում, որ Անդրեասյանը նախարարի պաշտոնից իր հրաժեշտի գրառման մեջ տեղեկացրել է, որ թվարկված աշխատանքը չի սկսվել իր պաշտոնավարման ընթացքում: «Փաստերի ստուգման հարթակն» ընդունում է այս դիտողության արդարացիությունը, քանի որ Անդրեասյանն իր գրառման վերջում իսկապես նշել է. «բոլոր թվարկված արդյունքները չեն սկսվել ինձ հետ, և սպասվող նոր բարեփոխումները բնականաբար չեն ավարտվի իմ հեռանալուց հետո»: Ընդունելով հանդերձ մեր վրիպումը, համարում ենք, որ արդարադատության նախկին նախարարի գրառումն այնուամենայնիվ մանիպուլյատիվ է: Ծավալուն գրառման սկզբում հայտարարվում է. «մեկ տարուց ավելի իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները», ինչին հետևում է արված աշխատանքի թվարկումը՝ արդեն իսկ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծելով, որ թվարկված աշխատանքն արվել է «մեկ տարուց ավելի աշխատանքի ընթացքում»: Հատկանշական է, որ Անդրեասյանի գրառումը արտատպած տասնյակ լրատվամիջոցները որևէ կերպ չեն շեշտադրել վերջում արված վերապահումը, իսկ կառավարական «Արմենպրես» գործակալության կայքը  ընդհանրապես հանել է այդ հատվածը:   

______

Արդարադատության նախկին նախարար, արդեն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նախարարի պաշտոնում իր վերջին՝ հրաժեշտի գրառմամբ ամփոփել էր պաշտոնավարման շուրջ մեկ տարին և 30 կետով ներկայացրել իր աշխատանքի արդյունքները։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե որքանով են Անդրեասյանի պնդումները վերաբերելի նրա աշխատանքի հետ։

Պարեկային ոստիկանությունը գործում է միայն 2 մարզերում և մայրաքաղաքում, իսկ ՆԳՆ իրավական փաթեթը մշակվել է ժամկետների խախտմամբ 

Այսպես, Կարեն Անդրեասյանն իր գրառմամբ փորձում է տպավորություն ստեղծել, որ իր աշխատանքի արդյունքներից է այն, որ «պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող պարեկների կարողություններն ավելացան»:

Անդրեասյանի այս պնդումը տեղին չէ, քանի որ մայրաքաղաք Երևանից բացի ծառայությունը գործում է դեռևս միայն երկու՝ Շիրակի և Լոռու մարզերում։ Թեև այս երկու մարզերում պարեկները սկսել են իրենց աշխատանքներն այս տարվա ապրիլ ամսից, սակայն ընդունելության գործընթացը սկսվել է 2021 թ.-ի հուլիսից, երբ Անդրեասյանը դեռ նախարար չէր։ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր պարեկային ծառայությունը կգործարկվի միայն 2023 թ․-ի հունվարից։

Ընդ որում, ոստիկանության բարեփոխումների ռազմավարության համաձայն՝ ՀՀ ամբողջ տարածքում ոստիկանության Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումների ստեղծման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի ապրիլը, սակայն Անդրեասյանի պաշտոնավարման հենց սկզբում կառավարություն իր գործունեության 5-ամյա ծրագրով հետաձգեց ժամկետները մինչև 2024 թվականի դեկտեմբերի վերջ։

***

Նախկին նախարարն իր աշխատանքի ամփոփմանը նվիրված գրառման մեջ նշում է, որ Ներքին գործերի նախարարության ձևավորման հայեցակարգային աշխատանքները և իրավական փաթեթի մշակման աշխատանքները վերջնականացվեցին:  

Այստեղ ևս փաթեթի մշակումը տեղի է ունեցել ժամկետների էական խախտմամբ։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեռևս ապրիլին գրել էր, որ 

Արդարադատության նախարարությունը 2021-ի գարնանը e-draft.am կայքում շրջանառության մեջ էր դրել հաստատված ժամանակացույցից բխող՝ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որում ՆԳ նախարարության ստեղծման ժամկետ էր ամրագրված 2021 թվականը: ՆԳՆ-ն պետք է ստեղծված լիներ և արդեն գործելիս լիներ, պետք է հաստատված լինեին նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը, ապահովված լիներ նախարարության տարածքը, համալրված՝ պաշտոնները: Սակայն նախորդ գումարման Ազգային ժողովի լուծարման և նոր խորհրդարանի գումարման արդյունքում նախագիծը չընդունվեց: Իսկ ՀՀ կառավարության՝ 2021-ի օգոստոսին ընդունված գործունեության ծրագրով փոխվեցին ՆԳՆ-ի ստեղծման ժամկետները՝ տեղափոխվելով 2023 թվականի մարտ ամիս: 

Անդրեասյանն իրեն է վերագրում արդեն իսկ մեկնարկած  մի շարք ռեֆորմներ

Կարեն Անդրեասյանը որպես իր աշխատանքի արդյունքներից է ներկայացնում նաև  Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը. «Ստեղծվեց և հաջողությամբ սկսեց գործել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձնակազմի համալրման և ընդհանուր կառավարման նոր չափանիշներով»։

Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման գործընթացն սկսվել է և անձնակազմի համալրման չափանիշները մշակվել ու ԱԺ-ի կողմից ընդունվել են նախքան Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը: Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2021-ի օգոստոսի 3-ին, մինչդեռ օրենքն ընդունվել է 2021 թվականի մարտի 24-ին: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընդունելությունն սկսվել է 2021-ի հուլիսին: Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում որոշակի լրացումներ են եղել և որոշ չափանիշներ մեղմացվել են։

***

Մեկ այլ կետով նշվում է. «Լրամշակվեց և ընդունվեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Ձևավորվեց այն իրագործող ղեկավար թիմը»:

Մինչդեռ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռ 2019-ին՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մասնակցությամբ։ 

***

Անդրեասյանը նշվում է նաև, որ «ավարտական փուլում է քրեական գործերով մինչդատական ​​վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ձևավորումը»։ Մինչդեռ քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացումը մեկնարկել է Անդրեասյանի պաշտոնավարումից ավելի վաղ և դեռևս նախագծային փուլում է։  

***

Հաջորդիվ Անդրեասյանը նշում է. «Մեկնարկեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի (e-cesa), ինչպես նաև նոտարական էլեկտրոնային կառավարման համակարգի (e-notary) մշակման աշխատանքները»։ 

Այս կետի վերաբերյալ պետք է նշել, որ էլեկտրոնային կառավարման նոր համակարգերի ապահովումը շարունակական գործընթաց է, որի աշխատանքների մասին նշված էր դեռևս 2017-2018 թթ. Արդարադատության նախարարության հաշվետվությունում, ինչպես նաև 2019-2023 թթ. ռազմավարության հաշվետվությունում։ 

***

Ըստ նախկին նախարարի, իր պաշտոնավարման ընթացքում ավարտական փուլի հասցվեց Սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) մշակումը:

Նկատենք, որ հարթակի ներդնումն ու գործարկումը կառավարության հաստատմանն էր ներկայացվել Անդրեասյանի նշանակումից մեկ ամիս առաջ` 2021-ի հուլիսին։ 

***

Նշվում է, որ մշակվեց և ընդունվեց «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների համապարփակ նախագիծը (պարտադիր հաշտարարություն, առցանց հաշտարարություն, հաշտարարների որակավորման նոր համակարգ և այլն):

Մինչդեռ «Հաշտարարության մասին» և կից մի շարք օրենքները մշակվել և հանրային քննարկման են դրվել Անդրեասյանից ամիսներ առաջ՝ 2021-ի մայիսին:

Նոր որակի ռազմավարությունն ընդամենը հնի թարմացումն էր

Կարեն Անդրեասյանը մեկ այլ կետով որպես իր աշխատանքի արդյունք է նշում Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարության ընդունումը. «Ընդունվեց դատաիրավական բարեփոխումների լիովին նոր որակի ռազմավարությունը, որն անդառնալի և խիստ իրատեսական է դարձնում այս ոլորտի տասնյակ բարեփոխումները մինչև 2026 թվականը»։

Թեև Անդրեասյանը Դատական և իրավական բարեփոխումների  2022-2026 թվականների ռազմավարությունը որակում է բոլորովին նոր, սակայն նկատելի է, որ այն  նախորդ՝ 2019-2023 թթ․ ռազմավարության թարմացումն ու երկարացումն է, ինչի մասին նույնիսկ հայտարարել էր ինքը՝ Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ «փաստաթուղթը նոր չէ, դեռևս 2019 թ. ընդունված ռազմավարության շարունակությունն է, և շատ աշխատանքներ, որոնք ժառանգված են նախորդից, առավել կատարելագործում են ոլորտում սկսված բարեփոխումները, պատրաստ են և առաջիկա ամիսներին կիրագործվեն»։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով շուրջ մեկ տարվա իր աշխատանքը (մի շարք դեպքերում սխալ), հաճախ ուղղակիորեն իրեն է վերագրել նախկինում կատարված մի շարք աշխատանքներ՝ մանիպուլացնելով փաստերը:   

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բարեփոխումներԿարեն ԱնդրեասյանՊարեկային ծառայություն

Հարակից հոդվածներ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

Զգուշացե՛ք՝ ապրիլմեկյան լրահոս․ ինչ տեղեկություններ տարածվեցին ու հերքվեցին Հիմարների միջազգային օրը
Չդասակարգված

Զգուշացե՛ք՝ ապրիլմեկյան լրահոս․ ինչ տեղեկություններ տարածվեցին ու հերքվեցին Հիմարների միջազգային օրը

16:22, 1 Ապր, 2024

Ապրիլի 1-ը Ծիծաղի կամ Հիմարների միջազգային օրն է․ այսօր ձեզ կարող են խաբել ոչ միայն ձեր մտերիմներն ու ընկերները, այլ...

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել

12:48, 19 Փտր, 2024

2022 թվականին ոստիկանությունը գնումների կազմակերպման, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացներում թույլ էր տվել մի շարք էական խախտումներ, որի հետևանքով պետությունը...

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը

16:43, 26 Հնվ, 2024

2021 թվականի նոյեմբերի 18-ին ոստիկանությունը հայտարարել էր Երևան քաղաքում Պարեկային ծառայության մեքենաների ավտոլվացման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 2022 թ․ հունվարի 5-ին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens