ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել

12:48, 19 Փտր, 2024

2022 թվականին ոստիկանությունը գնումների կազմակերպման, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացներում թույլ էր տվել մի շարք էական խախտումներ, որի հետևանքով պետությունը վճարել էր ավելին, քան անհրաժեշտ էր, իսկ գնման այլ մասնակիցներ հնարավորություն չէին ունեցել հաղթել մրցույթներում՝ գնման հայտերում ներառված պահանջները չբավարարելու պատճառով։

Մասնավորապես, 2022 թվականին ոստիկանության կողմից ձեռք բերված ՌԱՎ-4 մեքենաների քաշը պակաս էր եղել գնման հայտով նախատեսված քաշից ավելի քան 70 կգ-ով, սակայն դա չէր խանգարել, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը հաղթող ճանաչվի։ Մինչդեռ նույն մրցույթին «Սքայ Մոտորս» ընկերության հայտը մրցութային հանձնաժողովը մերժել էր, քանի որ առաջարկվող մեքենայի քաշը պակաս էր եղել հրավերով պահանջվող քաշից։

Նույն մրցույթում «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացրել է ոչ լիարժեք, չի ներկայացրել իրական պատկերը (նշվել են բաժնետոմսերի միայն 10%-ի բաժնետիրոջ տվյալները), սակայն փաստը անտեսվել է մրցութային հանձնաժողովի կողմից: Արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից պատշաճ կերպով չի ուսումնասիրվել տվյալ փաստաթղթի բովանդակությունը, չի ստուգվել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը, իսկ եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվեին իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը կմերժվեր:

Մեքենաների գնման այս մրցույթի հրավերում սահմանվել էր, որ թե՛ սեդան, թե՛ ամենագնաց մեքենաների շարժիչները չպետք է ունենան հավելումներ (TURBO, KOMPRESSOR, GDI և այլն)։ Սակայն մատակարարված մեքենաները, ըստ էության, չեն համապատասխանել ընթացակարգի հայտարարության հրավերի տեխնիկական բնութագրի պահանջներին, քանի որ մատակարարված 140 ավտոմեքենաների A25A-FKS տեսակի շարժիչներն ունեն Toyota D-4S համակարգով վառելիքի սնուցման համակարգ, որը սնուցում է նաև վառելիքի բարձր ճնշման պոմպի միջոցով բենզինի ուղղակի ներարկմամբ (GDI)։

Ի դեպ, այս մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը մեկ մասնակից, ինչից կարելի է ենթադրել, որ գնման հրավերով պահանջվող շարժիչի հավելումների, մեքենայի քաշի և այլ սահմանափակումները խոչընդոտ են հանդիսացել այլ մատակարարների՝ մրցույթին մասնակցելու համար։

Շարունակելով ոստիկանություն-«Տոյոտա Երևան» գործընկերության թեման՝ հավելենք նաև, որ 2022-ին կնքվել էր ևս երկու պայմանագիր՝ Պարեկային ծառայության մեքենաները ճաղավանդակներով կահավորելու նպատակով։

Առաջին պայմանագրով նախատեսվել էր 140 մեքենայի կահավորում ընդհանուր 700մ² մակերեսով (1մ² արժեքը 31 հազար դրամ), իսկ երկրորդ պայմանագրով՝ 175 մեքենայի կահավորում 1102,5մ² մակերեսով (1մ² արժեքն արդեն 54 հազար դրամ)։

Առաջին պայմանագրի դեպքում պարզվել էր, որ ավտոմեքենաների սրահներում տեղադրված ճաղավանդակների փաստացի չափսերը (մակերեսը) չեն գերազանցում 399մ², սակայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն տեղադրված ճաղավանդակների համար ոստիկանությանը վճարման է ներկայացրել 700մ² արժեք ներառող հաշիվ, որը վերջինիս կողմից ամբողջությամբ վճարվել է: Փաստացի կատարված աշխատանքի և փաստաթղթերով ներկայացված աշխատանքների ծավալների միջև շեղումը կազմել է շուրջ 301մ²։ Սակայն այս փաստը ոստիկանության համապատասխան պաշտոնյաները աչքաթող են արել, արդյունքում պետբյուջեից ընկերությանը ավել է վճարվել ավելի քան 9․3 մլն դրամ։

Երկրորդի դեպքում փաստացի տեղադրվել է 577․5մ² մակերեսով ճաղավանդակ, սակայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն ոստիկանությանը վճարման է ներկայացրել 1102.5 մ² տեղադրված ճաղավանդակների արժեքը, որը ևս վերջինիս կողմից ամբողջությամբ վճարվել է: Արձանագրվել է պայմանագրով նախատեսված, փաստացի կատարված և փաստաթղթերով ներկայացված աշխատանքների ծավալների միջև շուրջ 525 մ² շեղում, իսկ բյուջեից ավել վճարվել է 28,4 մլն դրամ։

Այսինքն միայն այս երկու պայմանագրերով ոստիկանությունն ընկերությանն ավել է վճարել մոտ 37․7 մլն դրամ։

Այս գնումներից բացի, ոստիկանությունը «ՍՕՍ Սիսթեմս» ընկերությունից ավելի քան 145 մլն դրամով ձեռք էր բերել ոստիկանական մեքենաներում տեղադրվող արագաչափ տեսախցիկներ։ Տեսախցիկները պետք է ունենային մեքենաների պետհամարանիշները 300կմ/ժ արագությամբ շարժվելու դեպքում ճանաչելու կարողություն:

Սակայն պարզվել էր, որ Լոռու և Շիրակի մարզերի Պարեկային ծառայության մեքենաների մեջ տեղադրված տեսախցիկները դիմացի մեքենայի պետհամարանիշը կարող են ճանաչել առավելագույնը 220-230կմ/ժ (110-115կմ/ժ հանդիպակաց շարժվելիս) արագության դեպքում, ինչը պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանվածից պակաս է շուրջ 70կմ/ժ։

Սրանք Հաշվեքննիչ պալատի բացահայտումներն էին ոստիկանության 2022 թվականի գնումների վերաբերյալ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ ճակատագրի արժանացան այս բացահայտումները, ովքեր էին գնումների գործընթացներում տեղի ունեցած չարաշահումների մեղավորները և պատասխանատվության ինչ միջոցներ են կիրառվել վերջիններիս նկատմամբ։

Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանությունից հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կատարած ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ճաղավանդակների գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նախորդ տարվա նոյեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել կարճել վարույթը, քանի որ չի գտել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարք։ Իսկ Քննչական կոմիտե ուղարկված գործը մինչ օրս նախաքննության փուլում է։

Փորձեցինք Հակակոռուպցիոն կոմիտեից պարզել, թե ինչ հիմնավորմամբ են կարճվել վարույթները, սակայն կոմիտեն հրաժարվեց տրամադրել կարճման որոշումները՝ հայտնելով միայն, որ այս խախտումները քննության առարկա դարձել են, սակայն խնդիրներ չեն հայտնաբերվել, հետևաբար որոշում է կայացվել կարճել վարույթը։

Այսպիսով ստացվում է, որ գնման գործընթացում էական խախտումներ թույլ տալու հետևանքով պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, խոչընդոտվել է այլ մասնակիցների մասնակցությունը մրցույթին, գնվել են մրցույթի հրավերին չհամապատասխանող ապրանքներ, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ամենում որևէ խնդիր չի տեսել և կարճել է վարույթը։

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Վահե Ղուկասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ ոստիկանությունՆԳՆՊարեկային ծառայությունպետական գնումներ

Հարակից հոդվածներ

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց

13:56, 10 Սպտ, 2026

Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից...

ջջջ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոստիկանության գվարդիա․ ի՞նչ է փոխվել նախկին Ոստիկանության զորքերի համեմատ

10:49, 9 Սպտ, 2026

2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե...

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները

11:58, 2 Սպտ, 2026

2026 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվել է Զանգերի կառավարման միասնական՝ 112 կենտրոնը, որը մեկ համակարգում է միավորել Ոստիկանություն և Փրկարար...

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

15:51, 24 Օգս, 2026

Հայաստանում վերջին տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում միաժամանակ երկու միտում է նկատվում․ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների և արձանագրվող իրավախախտումների թվերը, մինչդեռ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens