ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ճոպանուղի և մետրո․ ինչ փուլում են Արթուր Մեսչյանի հայտարարած ծրագրերը

17:54, 13 Հնվ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը 2019 թ. մայիսի 14-ին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածը Կենտրոնին կապող ճոպանուղու և մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 2020-ի սկզբում արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները: 

«Կապը լինելու է 2-րդ Մասիվից դեպի նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը: […] Հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Նորք-քաղաքի կենտրոն կապն է»,- նշել էր Երևանի գլխավոր ճարտարապետը:

Արդեն հոկտեմբերին Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության նիստի ժամանակ Մեսչյանը, կրկին անդրադառնալով թեմային, նշել էր, որ մետրոյի և ճոպանուղու նախագծահաշվարկային աշխատանքները մոտենում են ավարտին: «Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները»,— ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ի՞նչ փուլում են ճոպանուղու կառուցման աշխատանքները և արդյո՞ք քաղաքային իշխանությունները պահպանել են նախանշած ժամկետները, թե՞ ոչ։

Ճոպանուղու կառուցման պատմությունը

Երևանում առաջին և միակ ճոպանուղին գործել է 1967-2004 թվականներին։ 2004-ին դժբախտ պատահարից հետո, երբ վագոններից մեկը վայր ընկավ, ճոպանուղին այլևս չի շահագործվել։ Այն Նորքը կապում էր Հերացու փողոցին: 2007-ին ճոպանուղին սեփականաշնորհել է անհատ գործարար:

Մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման մասին քննարկումները սկսվել էին դեռ 2017 թվականին: Նույն թվականի աշնանը նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել էր ավստրիական կառուցապատող մի ընկերության հետ, և նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ձևավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման մասնագիտական ուսումնասիրություն: 2018-ի սկզբին քաղաքապետարանը սպասում էր այս ընկերության նախնական գնահատման աշխատանքների ավարտին:

2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո ճոպանուղու շինարարության վերաբերյալ քննարկումները կրկին ակտիվացան: 2019 թվականի գարնանն արդեն Մեսչյանն ասաց, որ նախատեսում են մինչև տարեվերջ ավարտել նախագծահաշվարկային աշխատանքները և 2020-ից սկսել շինարարությունը: 

«Քանի որ ճոպանուղու ամբողջ համակարգը հավաքելու ժամկետը շատ ավելի սեղմ է, քան մետրոպոլիտենի, ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ գնա այն ճանապարհով, որ մենք շարժվում ենք, մյուս տարվա ընթացքում ճոպանուղու բավականին մեծ ծավալ մենք կկարողանանք իրագործել. գոնե սյունաշարն ամբողջ գծի համար կկարողանանք ապահովել։ Կմնա վրայի ինֆրաստրուկտուրան, որը պրոբլեմ չէ»,- մայիսի 14-ին լրագրողներին հայտնել էր Մեսչյանը։ 

Իսկ թե ո՞վ էր ներդրողը՝ Մեսչյանը և քաղաքապետարանը չէին նշում: Նախորդ տարվա նոյեմբերին հանրային քննարկման դրված Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրում նշվում էր, որ ուսումնասիրվում են ավստրիական «Դոպելմայեր» ընկերության կազմած նախնական հաշվարկները:

Հատված՝ Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրից

«Փաստերի ստուգման հարթակի»՝ ճոպանուղու նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանից տրամադրեցին զարգացման պլանում առկա տեղեկությունը՝ առանց փոփոխությունների և շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետները հստակեցնելու: Հարցման պատասխանում նշված է նաև, որ «ճշտվում են կայարանների և կրող աշտարակների տեղադրման վայրերը»:

Տարեվերջին «Արմենպրեսին» տված հարցազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը ևս նշել էր, որ ուսումնասիրվում են «Դոպելմայերի» կատարած հաշվարկները, և համատեղ աշխատանքները շարունակելու բանակցություններ են վարվում ընկերության հետ:

Ավստրիական այս ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցում է 2017 թվականից: Ինչպես վերևում նշեցինք, «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարի հետ Տարոն Մարգարյանը հանդիպել էր 2017 թ. հոկտեմբերին: Այս ընկերությունն աշխարհի շուրջ 2700 քաղաքներում կառուցել է ավելի քան 14 հազար ճոպանուղի:

Փաստորեն, Արթուր Մեսչյանի և Երևանի քաղաքապետարանի կանխատեսումները՝ ճոպանուղու շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների վերաբերյալ, դեռ չեն իրականացել: 

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ժամկետները 

Ինչ վերաբերում է Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցմանը, ապա Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարվա գարնանը: Fip.am-ի հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հայտնի է ներդրող ընկերություն, սակայն չեն նշում, թե ինչ ընկերության մասին է խոսքը: Մետրոյի նոր կայարանի էսքիզները քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել են նախորդ տարվա հոկտեմբերին: Կայարանը, ինչպես հայտնի է, կառուցվելու է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում: Հրազդան գետի վրա նախատեսվում է կառուցել կամուրջ, որի վրա էլ, հավանաբար, կտեղադրվի կայարանը:

Ըստ այդմ, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ նախորդ տարի արված  հայտարարությունները ճոպանուղու մասով դեռ չեն իրականացել։ Ինչ վերաբերում է մետրոյին, ապա «Փաստերի ստուգման հարթակը» հետամուտ կլինի՝ արդյո՞ք նշված ժամկետները պահպանվում են, թե՞ ոչ։

Անի Ավետիսյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens