ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Տավուշի մարզպետն ուռճացրել է մարզում թափուր աշխատատեղերի աշխատավարձերի չափը

12:07, 1 Օգս, 2019

Տավուշի մարզի Իջևան քաղաքում հուլիսի 17-ին անտառահատումների արգելքի դեմ բողոքի ցույցի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել էր, որ մարզում առկա են թափուր աշխատատեղեր ՝ տարբեր մասնագիտություններով և բարձր վարձատրությամբ։

«Ինչ վերաբերում է աշխատանքային հնարավորություններին, վաղն առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար՝ առնվազն 50 աշխատատեղ՝ 8 000-15 000 դրամ օրական»,- հայտարարել էր մարզպետը (2:05-ից 2։23)։ 

Փաստերի ստուգման հարթակը որոշեց պարզել, թե իրականում քանի թափուր աշխատատեղ կա Տավուշի մարզում, և արդյո՞ք մարզպետի նշած օրական 8000-15,000 հազար դրամ աշխատավարձի մասին տեղեկությունը  համապատասխանում է իրականությանը։    

Տավուշի մարզպետարանից, ըստ այդմ, մեզ հայտնեցին, որ մարզում առկա աշխատատեղերի ցանկը ներկայացված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության՝ www.employment.am կայքում։

Կայքում ներկայացված են մարզում առկա թափուր աշխատատեղերը՝ ըստ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ստորաբաժանումների։ 

Ընդհանուր առմամբ, հուլիսի 30-ի դրությամբ Տավուշի մարզի համար կայքում ներկայացված է 387 թափուր աշխատատեղ, դրանցից 111-ը՝ Իջևանում։ Հուլիսի 30-ի դրությամբ առկա թափուր աշխատատեղերից առաջարկվող աշխատավարձով ամենաբարձրը Դիլիջանի ստորաբաժանման՝ 300 000 դրամ աշխատավարձով տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետի աշխատանքի հայտարարությունն է։ Ստացվում է, որ լավագույն դեպքում մեկ ամսում լրիվ զբաղվածությամբ (22 աշխատանքային օր) աշխատողը կստանա 13 640 դրամ օրական։ Դրանից բարձր, առավել ևս՝ 15 000 դրամ օրական աշխատավարձով աշխատանքի հայտարարություն հուլիսի 30-ի դրությամբ չկա։ 

Հայտարարությունների 17 տոկոսում պահանջվում են կրթության ոլորտի մասնագետներ՝ տարբեր առարկաների ուսուցիչներ, դասվարներ և այլն, նույնքան՝ 17 տոկոս աշխատատեղերն էլ օպերատոր-մեքենավարի աշխատանքի համար են, աշխատատեղերի 10 տոկոսը բաժին է ընկնում պայմանագրային զինծառայությանը, իսկ 7 տոկոսի դեպքում էլ առողջապահության ոլորտի մասնագետների կարիք կա՝ բժիշկներ, բուժքույրեր։ Պահանջարկ կա նաև սպասարկման ոլորտում՝ խոհարարներ, մատուցողներ և այլն։ 

Loading...

Loading…

Մարզում առկա 250 000 դրամ ամսական աշխատավարձով (11 360 դրամ օրական՝ 22 աշխատանքային օրվա համար) առաջարկվող 5 աշխատանքից 4-ը բժշկության ոլորտից են, 200 000 դրամով կա մեքենավարի և ոսկերիչի աշխատանք, իսկ 175 000 դրամով կամ օրական 7 950 դրամ աշխատավարձով պահանջվում է շտապբուժօգնության կայանի երկու բժիշկ։ 

Իսկ Իջևանում առկա աշխատատեղերից ամենաբարձր վարձատրվողը բանվորի, նախագծողի, վարորդի աշխատանքներն են՝ 150 000-ական դրամ աշխատավարձով։ Աշխատատեղերի 19 տոկոս հայտարարություններում բանվորներ են պահանջվում։ 

Մարզկենտրոնում ներկայացված թափուր աշխատատեղերի 36 տոկոսը պայմանագրային ծառայողի աշխատանքի համար է, 21 տոկոսը՝ ուսուցչի։

Նշենք, որ Զբաղվածության պետական ծառայությունն այդքան էլ տարածված միջոց չէ գործազուրկների շրջանում աշխատանքի հայթայթման համար։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2017-ին Զբաղվածության պետական ծառայություն է դիմել գործազուրկների ընդամենը 6 տոկոսը, իսկ ծանոթների, բարեկամների օգնությանը դիմել է աշխատանք փնտրող գործազուրկների 40 տոկոսը։

Այսպիսով, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությունը մարզում առկա աշխատատեղերի մասով համապատասխանում է իրականությանը, սակայն աշխատավարձերի չափի մասով մարզպետն ուռճացրել է։ 

Լիլիթ Աբովյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens