ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Google Maps-ի ու ԳՇ-ի 1976 թ․-ի քարտեզները համընկնում են Տավուշում սահմանազատման ենթակա հատվածներում

19:35, 22 Ապր, 2024

Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարկել էր նույն օրը տեղի ունեցած՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը։ 

Դրա համաձայն, կողմերը պայմանավորվել են գործընթացը սկսել «անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։ 

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ գործընթացը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Նույն օրը վարչապետի աշխատակազմը «Արմենպրես» գործակալությանն է տրամադրել Տավուշում սահմանազատման գործընթացի առաջին փուլի վերաբերյալ մի շարք մանրամասներ և Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արտահայտող քարտեզ։ 

Վարչապետի աշխատակազմի տրամադրած քարտեզը

Ավելի վաղ, ՀՀ ղեկավարությունը քանիցս հայտարարել էր գործընթացը 1970-ականների քարտեզով իրականացնելու մասին․ 2023 թվականի մայիսին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մենք ասում ենք՝ ամբողջ սահմանագիծը պատրաստ ենք ընդունել 1975 թվականի քարտեզներով»։ 

Իսկ 2024 թվականի հունվարին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային Միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա․ «Գիտեք, որ մշտապես խոսել ենք 1974-1978 թվականների քարտեզների մասին՝ որպես իմ նշած սկզբունքներն արտացոլող ամենաթարմ քարտեզներ։ Հետաքրքրական է, որ առաջարկ է եղել օգտագործել 1974-1990 թվականների քարտեզներ, այդ առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը»։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բաց աղբյուրներում առկա՝ Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի 70-ականների՝ Տավուշի մարզի սահմանազատման ենթակա հատվածների տոպոգրաֆիկ քարտեզները, համադրել այնտեղ արտահայտված հայ-ադրբեջանական սահմանը Google Maps-ում արտահայտված սահմանների հետ։ 

Համաձայն Satmaps.info առցանց ռեսուրսի, Տավուշի մարզի խնդրո առարկա բնակավայրերի վերաբերյալ սահմաններն արտացոլված են ԽՍՀՄ ԳՇ 1976 թվականի K38-103/91 քարտեզում։ 

Քարտեզում սև կետագծերով արտահայտված է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանը, մուգ կարմիր գծով՝ ճանապարհները, իսկ կապույտով՝ գետերը։ 

FIP.am-ը կարմիր գույնով արտահայտիչ է դարձրել ԳՇ քարտեզի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանագիծը, ընդգծել սահմանազատման ենթակա հայկական ու ադրբեջանական բնակավայրերը։ 

Google Maps-ի խնդրո առարկա հատվածներում սահմանագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն համընկնում է ԽՄ ԳՇ 1976 թվականի քարտեզում արտահայտված սահմաններին։

Google Maps-ի և ԳՇ քարտեզների համադրությունից պարզ է դառնում նաև, որ փոփոխվել է դեպի Ոսկեպար տանող ճանապարհը․ եթե 70-ականներին այն անցնում էր գետի հունին զուգահեռ, ապա այժմ այն 1-2 կիլոմետրով տեղափոխվել է դեպի հարավ-արևմուտք։ 

ԳՇ քարտեզում չկա նաև Բերքաբերի ջրամբարը, որն այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ջրամբարը շահագործման է հանձնվել 1980 թվականին․ Google Maps-ում այն արդեն ներկայացված է։ 

Այսպիսով, Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմանները համընկնում են 1976 թվականի ԽՄ ԳՇ համապատասխան տեղանքի՝ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի վարչական սահմանների վերաբերյալ քարտեզին։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens