ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Փակվող ծննդատներ․ էմոցիոնալ որոշում թե՞ ռացիոնալ լուծում

12:30, 27 Հնվ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 13-ին Հանրայինի եթերում հայտարարել էր, որ ծննդօգնության ծառայություն մատուցող կազմակերպությունների օպտիմալացման որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել ոչ միայն ծնունդների քիչ լինելը, այլև մասնագետների և համապատասխան տեխնիկայի բացակայությունը։  

«Դա մինիմում 150 ծնունդների շեմն է, բայց ոչ միայն: Չկան նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ: Պատկերացնո՞ւմ եք՝ նորածին երեխայով զբաղվող առանձին մասնագետ և նարկոզի բժիշկ չկա: Չկա հղիների ինտենսիվ թերապիայի պալատ, չկա նորածնային ինտենսիվ թերապիայի բաժին: Սրանք այնպիսի բաներ են, որոնց բացակայությունն ուղիղ վտանգի տակ է դնում թե՛ ծննդկանին, թե՛ երեխային»,- նշել էր նախարարը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի՝ 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանով հաստատվել են ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշներ, համաձայն որոնց՝ ծննդատունը տարեկան առնվազն 150 ծնունդ պետք է ընդունի՝ գործունեությունը շարունակելու համար։ Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի ունենա վիրահատարան, հղիների ինտենսիվ հսկողության, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, արյան բանկի, 30 րոպեի ընթացքում անհետաձգելի բուժօգնության իրականացման հնարավորություններ։ Այս պահանջները չապահովող կառույցները ֆինանսավորում չեն ստանա առողջապահության նախարարությունից: 

 

Այս չափանիշներին չեն համապատասխանում 8 ծննդատուն՝ Մարալիկի առողջության կենտրոնը (ԱԿ), Աչաջրի ԱԿ-ն, Արտենիի ԱԿ-ն, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը (ԲԿ), Արծվաբերդի ԱԿ-ն, Քաջարանի ԲԿ-ն և Գառնիի ԱԿ-ն:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե տեխնիկական կամ մասնագիտական ինչ ռեսուրսներ ունեն առողջապահության նախարարության նվազագույն պահանջներին չհամապատասխանած այս 8 բուժհաստատությունները:

Ծաղկահովիտ, Արագածոտնի մարզ 

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում 2019 թվականին ծնունդների ցուցանիշն ավելի բարձր է եղել 2018 թվականի համեմատ: Նախորդ տարի՝ 2019-ին, ծնունդների թիվը կազմել է 63, 2018-ին՝ 48, 2017-ին՝ 64, 2016-ին՝ 68, 2015-ին՝ 88: Ընդ որում՝ անցյալ տարի կենտրոնում հաշվառված հղիների ճնշող մեծամասնությունը ծննդաբերել է հենց այնտեղ. 85 հղիներից  միայն 22-ն է ծննդաբերել այլ բուժհաստատություններում:

Ծաղկահովիտում կա վիրահատարան, սակայն առկա չեն հղիների ինտենսիվ հսկողության, նորածինների վերակենդանացման,  ինտենսիվ թերապիայի և 30 րոպեի ընթացքում հետաձգելի բուժօգնության իրականացման հնարավորություններ, կա ընդամենը երկու մահճակալ:

Կենտրոնում կես դրույքով աշխատում է չվիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ՝ Արթիկից: Ծառայություններ են մատուցում 4 մանկաբարձ և 2 մանկական բուժքույր: Այս բժշկական կենտրոնում նեոնատոլոգ կա, սակայն չկա անեսթեզիոլոգ:

FIP.am-ը կապ հաստատեց Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանի հետ՝ ավելի մանրամասն հասկանալու ԲԿ-ում առկա խնդիրները։

Տնօրենը հաստատեց, որ թեև անեսթեզիոլոգ չունեն, ծնունդներն էլ քիչ են, սակայն տեղեկացրեց, որ այնուամենայնիվ դիմել են Առողջապահության նախարարություն՝ խնդրելով, որ հաշվի առնվեն կլիմայական անբարենպաստ պայմանները և իրենց կենտրոնի համար բացառություն արվի:

«Մեր կլիմայական պայմաններն այնպիսին չեն, որ ծննդատուն փակվի: Մենք ապրում ենք Արագած սարի տակ, որտեղ 2 մետր ձյուն է լինում: Ես ոնց եմ տեղափոխելու ծննդկանին: Եզդիական համայնքներ ունեցող գյուղեր կան, որ սարերի մեջ են գտնվում: Այդ մարդիկ ո՞նց են հասնելու հիվանդանոց: Պաշտոնական նամակով դիմել եմ առողջապահության նախարարություն, սպասում ենք պատասխանի»,- ասաց տնօրենը։

Արմեն Հակոբյանը նշեց, որ, հավանաբար, որոշ մասնագետներ աշխատանքը կկորցնեն, այդ թվում՝  4 մանկաբարձ. «Կոնսուլտացիան մնալու է, բայց արդյոք բժշկուհին կվարի: Տեսնեմ՝ ինչ գործ կարող եմ առաջարկել. չի կարող 90-100 ծնունդը վարի ու ստանա 100 կամ 90 000 փող: Կարող ենք դա էլ կորցնել: Էստեղ էլ էնպես է, որ չեն էլ գալիս աշխատելու՝ բոլոր կադրերը նախըտնտրում են Երևանում աշխատել»։

Գառնի, Կոտայքի մարզ

Չնայած Գառնիի ԱԿ-ում հաշվարկված 7 տասնյակ հղիների, այստեղ վերջին տարիներին ծնունդներ գրեթե չեն լինում: 2015-ին և 2019-ին այստեղ երեխա չի ծնվել, իսկ 2016-ին, 2017-ին և 2018-ին այստեղ համապատասխանաբար գրանցվել է 2, 1 և 4 ծնունդ: 2019 թվականին այստեղ հաշվառված է եղել 78 հղի: 

Գառնիում աշխատում է մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Մնացած կադրերը և տեխնիկական միջոցները բացակայում են:

«Փաստերի ստուգման հարթակը» զրուցեց  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանի հետ, ըստ որի՝ հղիների գրանցումը և ընթացիկ հետազոտությունները ներկայում լիարժեք կատարվում են, այդ թվում՝ կանանց խորհրդակցությունը, սակայն ծննդօգնության ծառայություն այս պահին չկա: 2018-ին ԱԿ-ում ծնված 4 երեխայից միայն երկուսի համար է Առողջապահության նախարարությունը ֆինանսավորել։ 

«Արդեն երկրորդ տարին է ֆինանսավորում չունեցանք, հիմա չենք ընդունում: Չունենք անեսթեզիոլոգշ և ռեանիմատոլոգ. էդ է խնդիրը: Ծնունդն այնպիսի բան է, որ չես կարող իմանալ ինչ կլինի, թե որ ծնունդի հետ ոնց կվարվես: Նոր Նորքը շատ մոտ է Գառնիին, և այն բանից հետո, ինչ ծննդօգնությունն ամեն տեղ դարձավ անվճար, մարդիկ սկսեցին գերադասել մայրաքաղաքում ծննդաբերել, հոսքը գնաց դեպի Երևան»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ծննդատան փակման հետևանքով մասնագետի կրճատում չի սպասվում, քանի որ նա ներգրավված է կանանց կոնսուլտացիայում:

Նրա կարծիքով՝ այն կանայք, ովքեր հղիության պաթոլոգիա ունեն, պետք է երրորդ կարգի հիվանդանոցներում ծննդաբերեն, սակայն մյուսների դեպքում պետք է սահմանափակում դնել, որպեսզի Երևանը բոլորին չընդունի:

«Ես կնախընտրեի, որ տեխնիկայի ու մասնագետների համալրում լիներ, ինչի շնորհիվ քաղաքն էլ կթոթափվեր, ոչ թե ամեն ինչ կենտրոնացվեր Երևանում. չէ որ մենք սպասարկում ենք ևս 5 գյուղ»,- ասաց Գառնիի առողջության կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը: 

 

Մարալիկի ԱԿ, Շիրակի մարզ 

Վերջին տարիներին Մարալիկի առողջության կենտրոնում գրանցված ծնունդների անկում է արձանագրվել: 

2015 թվականին գրանցվել է 152 ծնունդ, 2016-ին՝ 114, 2017-ին՝ 116, 2018-ին՝ 126 և 2019-ին՝ 102:

Հատկանշանակ է, որ 2019-ին կենտրոնում հաշվառված է եղել 251 հղի, որից 149-ը ծննդաբերել է այլ հաստատություններում: 

Ինչ վերաբերում է կադրային հագեցվածությանը, ապա այստեղ 0.5 հաստիքով աշխատում է չվիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, 4 մանկաբարձ և 4 մանկական բուժքույր: Անեսթեզիոլոգներ և նեոնատոլոգներ չկան: 

Մարալիկի ծննդատունն ունի մեկ վիրահատարան և 4 մահճակալ: Հղիների ինտենսիվ հսկողության, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, 30 րոպեի ընթացքում անհետաձգելի բուժօգնության իրականացման հնարավորություն չկա: Արյան բանկ ևս առկա չէ:  

Աչաջրի ԱԿ, Տավուշի մարզ 

Աչաջրի առողջության կենտրոնում ևս նկատելի է ծնունդների թվի նվազում. 2015 թվականին եղել է 114 ծնունդ, 2016-ին՝ 95, 2017-ին՝ 111, 2018-ին՝ 88, 2019-ին՝ 79: 

2019 թվականին կենտրոնում հաշվառված 151 հղիներից 80-ը ծննդաբերել է այլ բուժհաստատություններում:

Աչաջուրում աշխատում է 2 մանկաբարձ և 4 մանկական բուժքույր: Կես հաստիքով աշխատում է չվիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ: Կա 5 մահճակալ: Անեսթեզիոլոգներ և նեոնատոլոգներ չկան:  Բացի այդ, կենտրոնում առկա չէ վիրահատարան, արյան բանկ, հղիների ինտենսիվ հսկողության, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, 30 րոպեի ընթացքում անհետաձգելի բուժօգնության հնարավորություններ ևս չկան:

Արտենիի ԱԿ, Արագածոտնի մարզ 

Արագածոտնի մարզում գտնվող Արտենիի առողջության կենտրոնում ծնունդների թիվը 2015 թվականի համեմատ կրճատվել է 3 անգամ: 2015-ին կենտրոնում ծնվել է 70 երեխա, 2016-ին՝  54, 2017-ին՝ 48, 2018-ին՝ 41, 2019-ին՝ 26: 

2019 թվականին այս առողջության կենտրոնում հաշվառված է եղել 42 հղի, որից 16-ը ծննդաբերել է այլ բուժհաստատությունում:

Արտենիում առկա է 5 մահճակալ:  Կենտրոնի չվիրահատող մանկաբարձ-գինեկոլոգը Թալինից է և կես դրույքով համատեղում է աշխատանքը:  

Աշխատում են 4 մանկաբարձ և 1 մանկական բուժքույր: Անեսթեզիոլոգներ և նեոնատոլոգներ չկան: Բացի այդ, Արտենիում չկա հղիների ինտենսիվ հսկողության, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի հնարավորություն:

Արծվաբերդի ԱԿ, Տավուշի մարզ 

Տավուշի մարզում գտնվող Արծվաբերդի առողջության կենտրոնում 2015 թվականին ծնվել է 46 երեխա, 2016-ին՝ 26, 2017-ին և 2018-ին՝ 14, 2019-ին՝ 10 ծնունդ: Նախորդ տարի այնտեղ հաշվառված էր 36 հղի: 

Ինչ վերաբերում է կադրային և տեխնակական հագեցվածությանը, ապա այստեղ ևս կան առողջապահության նախարարության չափանիշներին չբավարարող պայմաններ: Այսպես, կենտրոնում աշխատում են մեկ չվիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, 2 մանկաբարձ, 1 մանկական բուժքույր: Անեսթեզիոլոգներ և նեոնատոլոգներ չկան: Չկան նաև վիրահատարան, հղիների ինտենսիվ հսկողության, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի,  30 րոպեի ընթացքում անհետաձգելի բուժօգնության իրականացման  հնարավորություններ և արյան բանկ։ 

Եղվարդի «Նաիրի» ԲԿ, Կոտայքի մարզ

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող «Նաիրի» բժշկական կենտրոնը համապատասխանում է առողջապահության նախարարության ներդրած բոլոր չափանիշներին, սակայն այստեղ ծնունդների թիվը 2018-ին և 2019-ին 150-ից պակաս է եղել:

2015-ին այստեղ  ծնվել է 202 երեխա, 2016-ին՝ 185, 2017-ին՝ 153, 2018-ին՝ 119 և 2019-ին՝ 136: 

Այստեղ աշխատում են 5 մանկաբարձ-գինեկոլոգ, որից 2-ը՝ վիրահատող: Բուժանձնակազմում ներգրավված է 4 մանկաբարձ, 2 մանկական բուժքույր,  1 անեսթեզիոլոգ և 2 նեոնատոլոգ: 

ԲԿ-ում գործում է վիրահատարան, հղիների ինտենսիվ հսկողության հնարավորություն, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի հնարավորություն և արյան բանկ։

Նշենք, որ այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ այս հաստատությունում ծննդօգնության ծառայությունը պետական ֆինանսավորումից զրկելու շուրջ, առողջապահության նախարարությունը որոշում կայացրեց վերանայել այս հարցը: Հաշվի առնելով այն փաստը, որ ծնունդների թիվը գրեթե հասնում է նվազագույն շեմին, ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի:

Քաջարանի ԲԿ, Սյունիքի մարզ 

Քաջարանի բժշկական կենտրոնը թեև վերջին հինգ տարում 5 տասնյակից ավելի ծնունդ հիմնականում չի ընդունել, սակայն կադրային զինվածությամբ, վերը նշված բուժհաստատությունների համեմատ ավելի լավ վիճակում է: Այստեղ 2015 թվականին ընդունվել է 51 ծնունդ, 2016-ին՝ 45, 2017-ին՝ 30, 2018-ին՝ 42, 2019-ին՝ 46: Նախորդ տարի այստեղ հաշվառված է եղել 63 հղի, որից 17-ը ծննդաբերել է այլ բուժհաստատություններում:

Այստեղ առկա է 5 մահճակալ: Բուժանձնակազմում ընդգրկված են 1 չվիրահատող  մանկաբարձ-գինեկոլոգ, 4 մանկաբարձ, 1 մանկական բուժքույր, 1 անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ: Քաջարանի ԲԿ-ում գործում է վիրահատարան, սակայն չկան հղիների ինտենսիվ հսկողության, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, 30 րոպեի ընթացքում անհետաձգելի բուժօգնության իրականացման հնարավորություններ և արյան բանկ։ 

Այսպիսով,  վերը թվարկված բուժհաստատություններն իսկապես չեն համապատասխանում առողջապահության նախարարության սահմանած պարտադիր չափորոշիչներին։ Սակայն արդյո՞ք առավել արդյունավետ է միջոցներ ուղղել այդ կենտրոնները զինելուն, թե՞ այնուամենայնիվ, այդ ծառայությունները պետք է փոխանցվեն այլ հաստատությունների․ այս հարցին պատասխանելուց ձեռնպահ կմնանք։ Հստակեցնենք, որ ծննդօգնության ծառայությունների՝ այլ հաստատության փոխանցումը չի հանգեցնելու բժշկական կենտրոնների փակմանը։  

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens