ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Սևանի կեղտաջրերի կենսաբանական մաքրման անորոշ ապագան

17:25, 3 Փտր, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019-ի հուլիսի 18-ին կառավարության նիստում հայտարարել էր (43:50-ից սկսած), որ Տարածքային կառավարման նախարարություն հանձնարարական է ուղարկվել՝ սեղմ ժամկետներում կազմել Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ կառուցելու նախագծանախահաշվային հաշվարկը, որպիսի դրանք օր առաջ տեղադրվեն։

Կենսաբանական մաքրման կարևորությունը

Խոսքը Գեղարքունիքի մարզի նշված երեք քաղաքներում 2013-ից գործող մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման կայանների կառուցման մասին է։

Սևանա լճի ավազանում գտնվող բնակավայրերից գոյացող կեղտաջրերի մաքրումը չափազանց կարևոր է լճի` վերջին տարիներին գրանցվող ծաղման համատեքստում։ «Հետքի» հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրակենսաբան Գոռ Գևորգյանը նշել էր, որ Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը լճի ջրհավաք ավազանի բնակավայրերում կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա գետերը թափվելուց առաջ մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որոնք վերջնարդյունքում լցվում են լիճ։

Գերմանացի գիտնական, Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետազոտող Կարստեն Ռինկեն ևս կեղտաջրերի կենսաբանական մաքրումը առաջնային նշանակության խնդիր է համարում Սևանի համար։ Ըստ Ռինկեի, լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով, և կեղտաջրերի պատշաճ մաքրումը Սևանի փրկության գործիքն է։

Ի դեպ, խոսքը ոչ միայն գետերով հոսող՝ քաղաքներից եկող կեղտաջրերի մասին է, այլ նաև Սևանա լճի ափամերձ տարածքներում գործող տարատեսակ հասարակական օբյեկտների՝ ռեստորանների, հյուրանոցների և սպասարկման վայրերի, որոնք ևս արտանետում են զգալի չափով կեղտաջրեր։ Ըստ ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի՝ Սևանի ափամերձ տարածքում հանգստի և զվարճանքի 400-ից ավելի օբյեկտներ կան, որոնցից միայն 14-ն ունեն մաքրման սարքեր, մյուսների կեղտաջրերը ամբողջությամբ լցվում են լիճը։

Կառավարության որոշումը

Աղաջանյանի հայտարարությունից հետո՝ 2019-ի սեպտեմբերի 30-ի կառավարության որոշմամբ Սևանի էկոհամակարգի վերականգման 2020-ի միջոցառումների մեջ ընդգրկված էր Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը։ Որպես ֆինանսավորման աղբյուր նշված է «ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին»։

Արժեքը

Կառավարության կողմից երեք քաղաքների կեղտաջրերի կենսաբանական կայանների կառուցման արժեքի հաշվարկներ դեռևս չկան, սակայն դեռ 2018-ի նոյեմբերին «ԷկոԼուրի» հետ զրույցում Մանվել Գաբրիելյանը, որը կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ զբաղվող «Խիմմաստեր» ՍՊԸ-ի ղեկավարն է, հայտնել էր, որ իրենք կարող են Վարդենիսում, Գավառում և Մարտունիում երեք կենսաբանական մաքրման կայան կառուցել շուրջ 1.8 միլիոն դոլարով։ Նրա խոսքով՝ դա մի քանի անգամ ցածր արժեք է, քան առաջարկում են արտասահմանյան կազմակերպությունները։

Փող չկա

2020-ի սեպտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հարցումով դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե ինչ փուլում է գտնվում Գեղարքունիքի մարզի՝ վերը նշված երեք քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումը։ Նախարարությունը պատասխանեց. «Ներկայումս քննարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակելու համար ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հարցը»։

Fip.am-ը 2021-ի հունվարին կրկին հարցում ուղարկեց ՏԿԵ նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք կա որևէ առաջընթաց։ Նախարարությունից   տեղեկացրեցին, որ Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում ծրագիրը կիրականացվի համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում։

ՏԿԵ նախարարությունից նաև հայտնեցին, որ Ջրային կոմիտեն մրցութային կարգով խորհրդատվական ծառայությունների մատուցման ֆինանսավորման նպատակով առաջարկություն կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկված պետական ներդրումային ծրագրերի շրջանակում։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՍևանՏԿԵ նախարարություն

Հարակից հոդվածներ

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

Արձագանք. FIP.am-ի հոդվածին ՏԿԵ նախարարության պարզաբանումը մանիպուլյատիվ է
Մանիպուլյատիվ

Արձագանք. FIP.am-ի հոդվածին ՏԿԵ նախարարության պարզաբանումը մանիպուլյատիվ է

13:39, 21 Փտր, 2023

«Փաստերի ստուգման հարթակի» հոդվածին ի պատասխան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել՝ փորձելով առարկել հոդվածում արձանագրված փաստերին: FIP.am-ը...

Գազաբալոնների ստուգման պահանջը ձախողելուց հետո կառավարությունը նոր խստացում է նախատեսում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գազաբալոնների ստուգման պահանջը ձախողելուց հետո կառավարությունը նոր խստացում է նախատեսում

13:08, 21 Փտր, 2023

Եթե շտապում ես. համառոտ` հոդվածի մասին ․ 2022 թ․ օգոստոսից արգելվում էր ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները լիցքավորել, եթե դրանք տեղադրված...

Սևանի վերականգնման ծրագրերն ընթացքի մեջ են․ Lurer.com-ի հոդվածը մանիպուլյատիվ է
Մանիպուլյատիվ

Սևանի վերականգնման ծրագրերն ընթացքի մեջ են․ Lurer.com-ի հոդվածը մանիպուլյատիվ է

13:42, 10 Օգս, 2022

Lurer.com լրատվական կայքը դեռևս հունիսի 19-ին «Էրիկ Գրիգորանն ու Ռոմանոս Պետրոսյանը մսխե՞լ են ԵՄ՝ միլիոնավոր դոլարների դրամաշնորհը» վերտառությամբ վերլուծական հոդված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens