ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024» հեծանվարշավի հանրային իրազեկումն ապահովելու համար։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել  գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ, ինչպես նաև միջոցառումների հետ կապված ծառայություններ՝ «Tour de Sevan 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման նպատակով»,- նշվում է կառավարության նիստին ներկայացված նախագծի հիմնավորումներում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին 3 մլն 160 հազար դրամը տրամադրվել է դրամաշնորհի ձևով: ՊՈԱԿ-ը, ըստ կառավարության որոշման, ապահովելու է «Tour de Sevan 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի հանրային իրազեկումը։

Արտապատկերումը՝ կառավարության որոշումից

«Tour de Sevan 2024» հեծանվարշավի կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվում է 15 մլն դրամ, իսկ այդ միջոցառումը անցկացնելու համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման ձև է ընտրվել հրատապության կարգով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, «քանի որ գնման որևէ մրցակցային ձևի կիրառումը ժամկետի առումով հնարավոր չէ»։

Արտապատկերումը՝ կառավարության որոշումից

Հայաստանում տվյալ տարվա պետական բյուջեն ձևավորվում և Ազգային ժողովի կողմից ընդունվում է նախորդ տարվա վերջին, իսկ այս միջոցառումը նախատեսված էր դեռևս նախորդ տարվա վերջին հաստատված պետբյուջեով։ Հետևաբար, առնվազն տարօրինակ է ավելի վաղ, այսինքն, բյուջեով ծրագրված միջոցառման կազմակերպման համար վերջին պահին ժամկետների սուղ լինելու պատճառաբանությամբ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգ կիրառելը։

«ՀՀ Վարչապետի գավաթի» շրջանակներում գրեթե բոլոր մրցաշարերը կազմակերպելու համար գնման ընթացակարգերը եղել են դրամաշնորհային մրցույթի միջոցով։ Յուրաքանչյուր նման միջոցառումների համար պետբյուջեից հատկացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։

Օրինակ՝ 2021 թվականին «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսվազքի մրցաշարի անցկացման համար դրամաշնորհի ձևով «Հատիս» սպորտային բարեգործական հիմնադրամին տրամադրվել է 35 մլն 710 հազար դրամ (շուրջ 98 000 ԱՄՆ դոլար) գումար։

2022-ին սիրողական կրոսվազքի անցկացման համար «ՎՍ գրուպին» տրամադրվել է շուրջ 42 մլն դրամ։

2023-ին, դարձյալ դրամաշնորհի ձևով, բայց այս անգամ «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ին է տրամադրվել 21 մլն 527 հազար դրամ՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացնելու համար։

Այս տարվա սկզբին ևս «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազք է կազմակերպվել, որ համար դրամաշնորհի ձևով «Պեցցո» ՍՊԸ-ին հատկացվել է 29 մլն դրամ։ 

«ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մարզական մասսայական միջոցառումները Հայաստանում անցկացվում են 2021 թվականից սկսած։ Գործադիրից վստահեցնում են, որ այդ միջոցառումների նպատակն է «հանրության շրջանում առողջ ապրելակերպ և ակտիվ հանգիստ արմատավորելը»։ 

Այսպիսով, «ՀՀ Վարչապետի գավաթի» շրջանակներում պետական բյուջեով նախատեսված Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման համար բյուջեից հատկացվում է 15 մլն դրամ (39 հազար դոլար)։ Միջոցառման կազմակերպման համար գնումների մրցույթ չի հայտարարվել, և գնումն իրականացվելու է մեկ անձից՝ հրատապ կարգով այն դեպքում, երբ հեծանվարշավը վաղուց ծրագրված միջոցառում էր։

Հասմիկ Համբարձումյան

Այս նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԹ կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հեծանվավազքհեծանվարշավՆիկոլ ՓաշինյանՊՈԱԿ-ներՍևանվարչապետի աշխատակազմ

Հարակից հոդվածներ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)
Սխալ

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)

10:27, 9 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման՝ 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկումը նվիրված էր Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո...

Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները

16:13, 7 Հլս, 2026

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննության ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել էր, թե վարչապետի աշխատակազմը պետական...

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens