ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սևանի վերականգնման ծրագրերն ընթացքի մեջ են․ Lurer.com-ի հոդվածը մանիպուլյատիվ է

13:42, 10 Օգս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Lurer.com լրատվական կայքը դեռևս հունիսի 19-ին «Էրիկ Գրիգորանն ու Ռոմանոս Պետրոսյանը մսխե՞լ են ԵՄ՝ միլիոնավոր դոլարների դրամաշնորհը» վերտառությամբ վերլուծական հոդված էր հրապարակել, որի հեղինակը պնդում է, որ դեռևս 2019-ին ԵՄ-ից ստացված 5 մլն եվրո դրամաշնորհը չի օգտագործվել նախատեսված նպատակի համար։

«Փաստերի ստուգման հարթակը» խնդրի վերաբերյալ պաշտոնական հարցմամբ դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն և ուսումնասիրել հոդվածում առկա փաստական տվյալները։

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ 2019 թվականին, երբ «Սևանա լիճը բախվեց իսկական էկոլոգիական աղետի», բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ խնդրի լուծման նպատակով ԵՄ-ից ստացել է 5 միլիոն եվրոյի դրամաշնորհ: «Ֆինանսավորումը ստացվել է, խնդիրը դեռ կա: Այս տարի էլ կապուտաչյա գեղեցկուհին բախվել է նույն խնդրին, որի կրկնակի ծագումը պատկան մարմինները պետք է կանխած լինեին: 2019-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ այդ 5 միլիոն եվրո դրամաշնորհով մշակվել է կողակի վերականգնման ծրագիր, որը հանդիսանում էր Սևանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկը»։

Հոդվածի մեկ այլ հատվածում նշվում է․ «․․․բացի այդ, Գերմանիայի կրթության եւ գիտության նախարարությունը 1,5 մլն եվրո դրամաշնորհ էր տրամադրել Հայաստանին՝ Սեւանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու համար: Ուսումասիրվե՞լ է արդյոք իրավիճակը, և եթե այո՝ ինչ եզրակացությունների է հանգել նախարարությունը: Իհարկե, որևէ մեկը չի պնդում, որ գործ ունենք միանշանակ կոռուպցիոն ռիսկի հետ, սակայն, այնուհանդերձ, գումարները ծախսվել են, իսկ արդյունքը՝ գրեթե զրոյական է»։

Նախկինում բնապահպանության, ներկայիս՝ շրջակա միջավայրի նախարարությունը ԵՄ-ից ստացած 5 մլն եվրոյի մասին առաջին անգամ տեղեկացրել է 2019 թվականի հուլիսի 4-ին։ Ֆեյսբուքյան հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ Սևանա լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել և իրականացնում է մի շարք գործողություններ։ Այսուհետև, նախարարության տարածած հաղորդագրության մեջ թվարկվում են այդ նպատակի համար իրականացված կամ իրականացվող  Ցանկի 6-րդ կետում նշվում է, որ 5 միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար։ Այսինքն, ոչ թե այդ պահին 5 մլն տրամադրվել էր, այլ նախահամաձայնեցվել։ Ցանկի 11-րդ կետում էլ նշված է, որ մշակվել է կողակի վերականգնման ծրագիր, որը հանդիսանում էր Սևանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկը:

Այսինքն, 5 մլն եվրոն նախատեսված է եղել ոչ միայն կողակի վերականգնման ծրագրի մշակման, այլ նաեւ  բնապահպանական խնդիրների լուծման համար։

Ըստ նախարարությունից մեր ստացած պատասխանի, «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, ծրագրի բյուջեն կազմել է 5,7 մլն եվրո։ Այս ծրագիրը, ըստ նախարարության, մեկնարկել է 2021 թվականի մարտի 15-ին, 48 ամիս տեւողությամբ։

Ըստ նախարարության պատասխանի՝ իրականացվում է նաև SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» գիտահետազոտական ծրագիր։ Այս ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կրթության և գիտության Դաշնային նախարարության ֆինանսավորմամբ, մեկնարկել է 2020 թվականի ապրիլին և ավարտվելու է 2023 թվականի մարտին։

Այսպիսով՝ թեև Սևանի կանաչման խնդրի լուծմանն ուղղված տեսանելի արդյունքներ չկան՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի էլ նախորդ մի քանի տարիների նման լիճը կանաչել է, սակայն հարցման պատասխանի այս հատվածները վկայում են, որ նախարարությանը կամ նախարարներին միջոցները մսխելու մեջ մեղադրելը առնվազն մանիպուլյատիվ է։ Քանի որ երկու ծրագրերն էլ ընթացքի մեջ են, հետևաբար հնարավոր չէ հիմա ասել, թե ինչ արդյունք կտան դրանք՝ ծրագրի ավարտից հետո։

Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած հարցման ամբողջական պատասխանին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Lurer.comՇրջակա միջավայրի նախարարությունՍևան

Հարակից հոդվածներ

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

Սևանա լճի մակարդակի սենսացիան ու Panorama.am-ի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Սևանա լճի մակարդակի սենսացիան ու Panorama.am-ի մանիպուլյացիան

13:35, 15 Մյս, 2021

Մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա...

Սևանի կեղտաջրերի կենսաբանական մաքրման անորոշ ապագան
Առանց վճռի

Սևանի կեղտաջրերի կենսաբանական մաքրման անորոշ ապագան

17:25, 3 Փտր, 2021

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019-ի հուլիսի 18-ին կառավարության նիստում հայտարարել էր (43:50-ից սկսած), որ Տարածքային կառավարման նախարարություն հանձնարարական է...

Որոտանն ուրիշ էր, Սևանն էլ հեռու․ ինչպես են մանիպուլացվել հայտնի տեսանյութերը
Մանիպուլյատիվ

Որոտանն ուրիշ էր, Սևանն էլ հեռու․ ինչպես են մանիպուլացվել հայտնի տեսանյութերը

19:13, 25 Դկտ, 2020

Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Ararat (@ararathau) տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութին, դեկտեմբերի 24-ին գրեցին, որ հակառակորդի տանկերը մտել են Սյունիքի մարզի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens