ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Զորանոցներն ապահովված են ամեն ինչով (բացի ջրից, գազից, վթարային ելքից, ամուր տանիքից և այլն)

23:18, 23 Հնվ, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հունվարի 23-ին ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած  հրդեհից՝ հայտարարեց, որ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանը «ապահովված է եղել ամեն ինչով»։

«Իրենք (ինժեներասակրավորական վաշտը, — խմբ․) ապահովված են ամեն ինչով, բացի էտ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք որ խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը», — հայտարարեց Սիմոնյանը։

Իրականում, սակայն, պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սիմոնյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Նախ՝ հունվարի 19-ին Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունից հասկանում ենք, որ կացարանը ապահովված չէր ջրով։ «Ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու», — ասված էր ՔԿ-ի հաղորդագրության մեջ։ 

Այսինքն, կացարանը ապահովված չէր ջրով։ Հայտնի է նաեւ, Ազատ գյուղը գազաֆիկացված չէ, հետևաբար՝ կացարանում չկար նաև բնական գազ։

Հաջորդ օրը՝ հունվարի 20-ին «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը, խոսելով կացարանի շենքային պայմանների ու ամրության մասին տեղեկացրեց, որ այն բավականաչափ ամուր չէր։

«Ես նշեմ, որ ինքը (կացարանը, — խմբ․) «բաղդադ» տիպի շինություն էր եղել, այսինքն փայտյա և հին հողային շերտերով․․․ ոչ քարե, հին շինություն ա եղել․․․», — հայտնեց Սարոյանը։ 

Հետևաբար՝ կացարանի տանիքը ևս բավականաչափ ամուր չէր,  և Արսեն Սարոյանի խոսքից հետևում է, որ տանիքը փլուզվել է նաև այդ պատճառով։

FIP.am-ի նկարահանող թիմը դեպքից հետո այցելել էր Գեղարքունիքում ԶՈւ կարիքների համար պգտագործվող նմանատիպ այլ կացարաններ եւ արձանագրել, որ իսկապես՝ դրանք հեռու են ամեն ինչով ապահովված կացարաններ համարվելուց։

Այսինքն, Սիմոնյանի պնդումը, թե ինժեներասակրավորական վաշտն «ապահովված է եղել ամեն ինչով»՝ չի համապատասխանում իրականությանը։ Կացարանում չի եղել մշտական ջրամատակարարում, գազամատակարարում, շենքը բավականաչափ ամուր չի եղել, և ինչպես անձամբ Սիմոնյանն էր նշում՝ ապահովված չէր հրդեհային անվտանգության համար նախատեսված վթարային ելքերով, առանց ճաղավանդակների պատուհաններով և այլն։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens