ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ինչպես են ԶԼՄ-ները գրավում մարդկանց ուշադրությունը (Clickbait)

18:57, 7 Դկտ, 2017

Clickbait-ը՝ որպես արդի լրագրության անբաժան մաս

Այս տեխնոլոգիան ակտիվ օգտագործում են գրեթե բոլոր լրատվականները։ Շարադրելով այնպիսի վերնագրեր, որոնցում կա խայծ (bait), ԶԼՄ-ներն ապահովում են որոշակի հետաքրքրություն` հետևաբար ավելի շատ դիտում իրենց կայքերում։

Սենսացիոն վերնագրեր, դիտարժան լուսանկարներ․ Clickbait վերնագրերով նյութերի նպատակն է ստիպել ընթերցողին անցնել նյութի հղումով։ Clickbait վերնագրերը սովորաբար լինում են թերի, չեն փոխանցում ամբողջական տեղեկատվություն, իսկ ավելի հաճախ պարունակում են ապատեղեկատվություն կամ ճշմարտության աղավաղում։

Ամենից տարածված Clickbait-երի տասնյակը

1․ Ասույթի, ամենօրյա խոսքի առկայություն վերնագրում:

«Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. գյուղնախի մութ խաղերը»
http://newspress.am/archives/55246

2․ «Այս», «նա», «ինքը» և այլ դերանուններ. այսպես ընթերցողի մոտ ուղիղ կոնտակտի զգացողություն է առաջանում, երբ կայքը մատնանշումով առանձնացնում է «գործող անձանց»:

«Այս մարդը ճանճի մեկ խայթոցի պատճառով կորցրեց ամեն ինչ»
http://orer.news/?p=307743&l=am

3․ Վերնագիրը դիմում է ընթերցողին և առաջարկում սեղմել հղմանը:

«Տեսեք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ գրադարանում քնած այս աղջկա լուսանկարը հայտնվեց համացանցում»
http://bestinfo.am/archives/6132

4․ Հակասություններ․ ընթերցողի մոտ էմոցիոնալ ապրումներ առաջացնելու փորձ։ Երկու մասից կազմված նյութ, որի երկրորդ մասն առաջացնում է էմոցիոնալ հետաքրքրություն։ «Այն ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր»։

«Առաջին հայացքից թվում է, թե սա սովորական լուսանկար է, սակայն չեք պատկերացնի, թե ինչպես վարվեց եղբայրը քրոջ համար ժամեր անց. ՖՈՏՈՇԱՐՔ»
http://good-info.am/?p=59346

5․ Կետադրական նշանների անհիմն չարաշահում և բարձրագոչ, տագնապ առաջացնող բառեր․ «Շտապ!!!» կամ ընդհատվող վերնագրեր․․․

«Հրատապ. Հայ երգիչ Գագիկը Բադալյանը եղել է Վեգասի միջադեպի վայրում. նրա մասին որևէ տեղեկություն չկա»
https://www.arenanews.am/news/view/2538.html

6․ Clickbait-ի տարածված կանոններից է նաև վառ նկարագրությունը։ Որքան շատ է նկարագրությունը, այնքան շատ են դիտումները։

«22-ամյա այս գեղեցիկ աղջիկը հազվագյուտ համախտանիշով է տառապում. նա սեռական օրգան չունի (Photo)»
http://blognews.am/arm/news/483230/

7․ Հրամայական վերնագիր. «Սեղմիր և կտեսնես»:

«Սա տեսնել է պետք. հարբած Վոլոչկովայի խայտառակ պահվածքը»
http://hing.am/sa-tesnel-e-petkh-harbatc-volochkovayi-xaytarak-pahvatckheh/

8․ Վերնագիր, որն իր կառուցվածքով հետաքրքրություն և հարցեր է առաջացնում ընթերցողի կողմից, իսկ պատասխանը թաքնված է բուն նյութում։

«ՖՈՏՈ. Ահա թե ինչ եղավ աղջկա ձեռքը, հնայով դաջվածք անելուց հետո» 
http://armlur.am/722452/

9․ Հարց․ նյութի հեղինակները հաճախ վերնագրերում հարց են տալիս, որը կարող է հետաքրքրել ընթերցողին։ Պատասխանը, սակայն, գտնվում է միայն նյութում:

«Ու՞մ մեղքով է ձգձգվում շինարարությունը»
http://www.hraparak.am/?p=159714&l=am/

10․ 18+, գայթակղիչ վերնագրով կամ լուսանկարով նյութ:

Սեքսն այնտեղ, որտեղ չեք պատկերացնի
http://lraber.info/?p=17776&l=am

Սոցիալական ցանցերը, ինչպիսին օրինակ Facebook-ն է, արդեն սկսել է ֆիլտրել և արգելափակել Clickbait վերնագրերով նյութերը։ Միայն այս տարի սոցցանցում աշխատանքի են անցել մոտ 3000 փորձագետտներ, ովքեր հետևելու են կեղծ լրատվության տարածմանը։ Բացի այս, Facebook-ում գործում է անկախ Stopclickbait նախագիծը, որտեղ գեներացվում են Clickbait-ի ամենավառ օրինակները։ Այն առայժմ գործում է միայն անգլալեզու հարթակում։

Facebook-ի կազմակերպած հարցումների արդյունքով պարզ է դառնում, որ ընթերցողների մեծամասնությունը նախընտրում է այնպիսի վերնագրեր, որոնք հստակ փոխանցում են դրան հաջորդող տեղեկությունը։ Սակայն դա չի խանգարում իրենց սեղմել նաև բացահայտ Clickbait վերնագրերին։ Այս մասին Chicago Tribune կայքին պատմել է սոցիալական ցանցի փոխնախագահ Ադամ Մոսսերին։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ClickbaitԶԼՄլրագրությունհայկական ԶԼՄ-ներհայկական մեդիամեդիաքլիքաբեր

Հարակից հոդվածներ

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները
Սխալ

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները

15:41, 16 Մյս, 2024

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ի ճեպազրույցի ժամանակ պնդել է, թե «արևմտյան լրատվամիջոցները լուսաբանում են Վրաստանում...

Ինչպես է լուսաբանել Թբիլիսիի ցույցերը արևմտամետ և ռուսամետ ընկալվող մեդիան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է լուսաբանել Թբիլիսիի ցույցերը արևմտամետ և ռուսամետ ընկալվող մեդիան

12:16, 10 Մրտ, 2023

Լուսանկարը՝ Zurab Tsertsvadze/AP Photo Թբիլիսիում երկօրյա ցույցերից հետո կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը մարտի 9-ին հայտարարել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ...

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին

14:09, 31 Հնվ, 2023

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ Իրանի մի շարք օբյեկտներ՝ երկրի տարբեր հատվածներում, ենթարկվել են հարձակման։ Ըստ նախնական...

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին
Սխալ

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին

18:27, 2 Դկտ, 2022

Նոյեմների 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին անդրադարձել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens