ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները

15:41, 16 Մյս, 2024

ՍԽԱԼ

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ի ճեպազրույցի ժամանակ պնդել է, թե «արևմտյան լրատվամիջոցները լուսաբանում են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց, միևնույն ժամանակ, լռում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների մասին»։

 «Մենք տեսնում ենք, որ բառացիորեն, կարծես հրահանգավորված, ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցներն անում են ամեն ինչ Վրաստանում ցույցերը խթանելու համար։ Սակայն, ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան մեյնսթրիմը բառացիորեն սքողում է դրանք, կարծես ձևացնում է, թե այնտեղ ոչինչ չի կատարվում»,- ասել է Զախարովան։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է արևմտյան լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ։ 

Այսպես, բրիտանական Reuters լրատվական միջազգային գործակալությունը, անդրադարձ կատարելով Երևանում մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին, գրել էր․ «Հինգշաբթի օրը Երևանում ցուցարարների մեծ բազմություն էր հավաքվել՝ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մի քանի սահմանամերձ գյուղեր հարևան և վաղեմի հակառակորդ Ադրբեջանին զիջելու որոշման պատճառով»։ 

Ավելի ուշ՝ մայիսի 13-ին, Reuters-ը նույնպես անդրադարձել էր թեմային՝ գրելով ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարների մասին։

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը անդրադարձել է և՛ մայիսի 9-ին և՛ մայիսի 10-ին տեղի ունեցած հանրահավաքներին։

«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք վրդովված են սահմանային որոշ գյուղերի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելու կառավարության որոշումից, երկրորդ օրն է ցույց են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,— գրել էր լրատվականը մայիսի 10-ին կայացած հանրահավաքի մասին:  

Ավելի ուշ բողոքի ակցիաներին անդրադարձել են նաև ամերիկյան The Washington Post, ABC News և U.S.News լրատվամիջոցները՝ հղում անելով Associated Press գործակալությանը։

Գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը մայիսի 13-ին գրել էր, թե «Հայաստանի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է առնվազն 88 մարդու, որոնք փորձել են փակել փողոցները երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի Ադրբեջանին հողեր զիջելու կառավարության ծրագրերի դեմ»։

Երևանում բողոքի ակցիաներին անդրադարձել են նաև Agence France Press գործակալությունը, Le Monde-ն, Politico-ն, Fox News-ը, Euronews-ը, France24-ը, Eurasianet-ը և այլ լրատվամիջոցներ։

Այսպիսով, արևմտյան տասնյակ խոշորագույն լրատվամիջոցներ լուսաբանել են Երևանում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի« շարժման գործողությունները․  Զախարովայի պնդումը, թե արևմտյան լրատվամիջոցները լուսաբանում են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց «լռում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների մասին», կեղծ է։ 

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԶԼՄհանրահավաքՄարիա Զախարովա

Հարակից հոդվածներ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար

14:31, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է,...

Շարմազանովը սխալվում է․ միջազգային կազմակերպություններն անդրադարձել են Երևանում հունիսի 12-ին բիրտ ուժի կիրառմանը
Սխալ

Շարմազանովը սխալվում է․ միջազգային կազմակերպություններն անդրադարձել են Երևանում հունիսի 12-ին բիրտ ուժի կիրառմանը

16:07, 26 Հնս, 2024

Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դժգոհել էր, թե հունիսի 12-ին Բաղրամյան...

Ռուսական «Առաջին ալիքը» սուտ տեղեկություն է տարածում․ հանրահավաքին մասնակցել է 23,100 մարդ
Սխալ

Ռուսական «Առաջին ալիքը» սուտ տեղեկություն է տարածում․ հանրահավաքին մասնակցել է 23,100 մարդ

21:24, 26 Մյս, 2024

Ռուսական «Առաջին ալիքն» այսօր անդրադարձել է Հանրապետության հրապարակում կայացած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին և տեղեկացրել, որ 100 հազարից ավելի...

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել

15:49, 26 Մյս, 2024

Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքին ընդառաջ տեղեկատվական պատերազմ է. որոշ լրատվամիջոցներ հանդես են եկել այնպիսի հրապարակումներով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens