ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արբանյակային լուսանկարները չեն հաստատում ԼՂ-ում զորաշարժի մասին Բաքվի պնդումները

16:57, 16 Օգս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ երկրում գործող դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպմանը պնդել է, թե Արցախում հայկական ստորաբաժանումները սադրանք են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ 

Ադրբեջանի ՊՆ-ն մի տեսանյութ էր նաև հրապարակել՝ պնդելով, թե այն ապացուցում է վերջին օրերին Արցախի ՊԲ-ի, ինչպես նաև Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացվող զորաշարժը, սպառազինության կուտակումը:

Ավելի վաղ նման պնդումներ էր արել նաև այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունը, ինչին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Բաքվի տարածած տեսանյութը, տեղորոշեց, որ կադրերում երևացողը Դրմբոնի զորամասն է։ 

Google Earth համակարգում զորամասից վերջին արբանյակային լուսանկարն արվել է 2022 թվականի ապրիլին։ Ավելի քան մեկ տարի առաջ արված այս լուսանկարում գրեթե նույն մասշտաբի մեջ երևում է առնվազն նույն քանակի զրահատեխնիկա, քան Բաքվի տարածած կադրերում։ 

Google Earth-ի արբանյակային լուսանկարը

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութից կադր

Փաստացի, ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի զորամասից հրապարակած կադրերում  զորաշարժի, սպառազինության կուտակման մասին պնդումը չի հաստատվում։ 

Բացի դրանից, չի հաստատվում նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասի և սպառազինության պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հերքել է Արցախի տարածքում ՀՀ բանակի գոյության մասին պնդումը՝ չբացառելով, որ այնտեղ կարող են տեղակայված լինել Արցախի պաշտպանության բանակի զորամասերը։ 

Չնայած սրան, ադրբեջանական կողմը նշված զորամասում տևական ժամանակ տեղակայված զրահատեխնիկայի փաստը ներկայացնում է որպես «վերջին օրերին նկատվող սպառազինության կուտակում»՝ դրա հիման վրա մեղադրանք հնչեցնելով ՀՀ հասցեին, թե վերջինս սադրանք է նախապատրաստում։ 

Այսպիսով, Ադրբեջանն իր երկրում գործող դեսպանատների ռազմական կցորդներին մանիպուլյատիվ փաստեր է ներկայացրել, որոնց վրա հիմնվելով էլ կառուցել է ռազմական սադրանքի մեղադրանք Հայաստանի Հանրապետության հասցեին։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախԱրցախի ՊԲԴրմբոնի զորամասՀՀ ՊՆ

Հարակից հոդվածներ

Կարճ շալվարով՝ զինկոմիսարիատ․ Civic.am-ը մանիպուլացնում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարճ շալվարով՝ զինկոմիսարիատ․ Civic.am-ը մանիպուլացնում է

17:13, 5 Օգս, 2024

Քաղաքացի Էդուարդ Հայրումյանին կարճ շալվար հագած լինելու պատճառով Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատ թույլ չտալու մասին հրապարակման մեջ Civic.am-ը մանիպուլյացիաներ է...

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens