ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի կրճատման չիրականացված խոստումները

Երևանի քաղաքային իշխանությունները չեն պահպանել քաղաքապետարանի հաստիքացուցակի օպտիմալացման և կրճատման խոստումները, որոնք պետք է իրականացվեին դեռևս 2019-ի հունվարին։ Ավելին՝ նոր նախագծով հաստիքակազմը կավելանա։

17:16, 21 Մյս, 2019

2018 թ. նոյեմբերին Երևանի 2019 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քաղաքային իշխանությունները, պատասխանելով քաղաքապետարանի ուռճացված հաստիքակազմի վերաբերյալ քննադատություններին, նշել էին, որ հաստիքացուցակի օպտիմալացման կամք առկա է, սակայն այն կիրականացվի դեկտեմբեր-հունվար ամիսներին։

«… Ինձ ասեք՝ ինչպես հասնենք որակավորում ունեցող 2000 հոգանոց անձնակազմի։ Մի խնդիր է, որ այդ անձնակազմը, այո, ուռճացված է, որի ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հույս ունեմ՝ մինչև դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ մենք կավարտենք օպտիմալացման համակարգի աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով»,— դեկտեմբերի 18-ին տված հարցազրույցում հայտարարել էր (5:55- 6:15) Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։  

Fip.am-ը դեռևս ապրիլին հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյո՞ք իրականացվել է օպտիմալացումը, սակայն մայիսի 20-ի դրությամբ քաղաքապետարանից պատասխան չի ստացվել։ Մայիսի 20-ին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ այս պահին այդ հարցով տեղեկատվություն չեն կարող տրամադրել, և խնդրեցին սպասել ավագանու առաջիկա նիստին։   

«Ուռճացված» հաստիքացուցակի նոր նախագծի հետքերով

Երևանի ավագանու մայիսի 3-ի նիստին պետք է քննարկվեր Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հաստիքացուցակի և դրույքաչափերի վերաբերյալ նոր նախագիծը։ Այս նախագծով նախատեսվում է քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացում, որը, սակայն, մեծ քննադատության արժանացավ անգամ ավագանու իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամների կողմից, և քաղաքապետ Հայկ Մարությանը այն հանեց օրակարգից։

Ավագանու մայիսի 3-ի նիստի օրակարգում տեղադրված նախագիծն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ դեռևս հունվարին խոստացված օպտիմալացումը քաղաքային իշխանությունները նախատեսում են անել այս նախագծով։

Ըստ այդ նախագծի, քաղաքապետարանում նախատեսում են իրականացվել կառուցվածքային որոշակի փոփոխություններ, մասնավորապես․

  • Երևանի քաղաքապետարանի համակարգում (քաղաքապետարան և ենթակա կազմակերպություններ) նախատեսվում  է 69.5 հաստիքային միավորի կրճատում
  • 38 միավոր վարորդներ, որոնք ներառված էին «Երևանտրանս» ՓԲԸ-ի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հաստիքացուցակներում, կտեղափոխվեն Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակ։
  • 20 միավոր «Գերատեսչական շենքերի շահագործման և պահպանման» ՓԲԸ-ից կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակ և այլն։

Սակայն նախագծի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ օպտիմալացման արդյունքում քաղաքապետարանում հաստիքների քանակը ոչ թե նվազելու է, այլ ընդհակառակը՝ ավելանալու։   

Քաղաքապետարանի 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետարանում առկա է 1998 հաստիք։ Նոր նախագծով հաստիքների քանակը կկազմի 2129.5։ Փաստորեն՝ Երևանի քաղաքապետարանում հաստիքների քանակը կավելանա 131.5-ով։ Զգալի կաճի նաև աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի ֆոնդը։ Եթե հոկտեմբերի 29-ի նախագծով ամսական աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմում է 436 մլն դրամ, ապա նոր նախագծով կկազմի՝ 591 մլն դրամ։ Տարեկան կտրվածքով աշխատավարձի ֆոնդը կավելանա մոտ 2 մլրդ դրամով։

Երևանի քաղաքային իշխանությունները, ըստ այդմ, չեն պահպանել օպտիմալացում իրականացնելու նախնական նշած ժամկետները։ Իսկ «ուռճացված» հաստիքացուցակը, եթե ընդունվի նոր նախագիծը, ոչ թե կկրճատվի, այլ կավելանա։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens