ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Էթիկայի հանձնաժողովի կապված ձեռքերն ու օրենքի բացը

16:13, 18 Հլս, 2019

Պաշտոնյաների կողմից հայտարարագիր չներկայացնելը, թեև նախատեսում է քրեական պատիժ, սակայն օրենքում առկա վրիպակի հետևանքով գործնականում անհնարին է դառնում դրա կիրառումը։

Ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագրեր։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018-2019 թվականներին պաշտոնյաների կողմից դիտավորությամբ հայտարարագիր չներկայացնելու փաստի առթիվ վեց գործ է ուղարկել գլխավոր դատախազություն, որոնցից և ոչ մեկով պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել։

Այդ պաշտոնյաներն են Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը,

ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի նախկին պետ Մանվել Դավթյանը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի նախկին քննիչ Ջիվան Նարիմանյանը, Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ Արեստակես Երեմյանը, Պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի նախկին տեղակալ Բաբկեն Ղազարյանը և նախկին գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը։

Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի, էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ հայտարարագրեր չներկայացնելը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) ՀՀ օրենսգրքի 169.26-րդ հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով «սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Սակայն այստեղ կա օրենսդրական բաց։ ՎԻՎ օրենսգրքի 169.26-րդ հոդվածը հայտարարագիր ներկայացնելու կամ չներկայացնելու հետ որեւէ առնչություն չունի, այն վերաբերում է հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվություն չներկայացնելուն: Եվ Քրեական օրենսգրքում պետք է հղում կատարվեր ՎԻՎ օրենսգրքի 169.28-ի հոդվածին, որը վերաբերում է հայտարարագրեր չներկայացնելուն։

«Այսինքն, Քրեական օրենսգրքով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, առկա է օրենսդրական բաց»,— հենց այսպես է բնութագրել իրավիճակը էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը։

Եվ այս օրենսդրական բացի պատճառով քրեական պատասխանատվության չեն ենթարկվել Արեստակես Երեմյանը, Կարեն Գրիգորյանը (գեներալ Մանվել Գրիգորյանի որդին) և Բաբկեն Ղազարյանը, որոնք դիտավորությամբ չեն ներկայացրել հայտարարագրերը։ Այսինքն, այս օրենսդրական բացը հիմք է հանդիսացել նշված 3 քրեական գործերով վարույթը կարճելու որոշում կայացնելու համար։

Մյուս երեք պաշտոնյաների մասով գործերը կարճվել են այլ հիմքերով։

Էթիկայի հանձնաժողովից Fip.am-ին հայտնեցին, որ Քրեական օրենսգրքում խնդրահարույց հոդվածում նախատեսվում են փոփոխություններ, որը ուժի մեջ կմտնի 2019 թ. հուլիսի 20-ից (314.2-րդ հոդվածում «169.26-րդ հոդվածի» բառերը կփոխարինվի «169.28-ի հոդվածի» բառերով)։ Փաստացի, տեխնիկական վրիպակի հետևանքով պաշտոնյաները կարող էին տարիներով հայտարարագիր չներկայացնել՝ չենթարկվելով հետապնդման։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens