ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Բանկերի «սև ցուցակներից» մաքրված քաղաքացիների թիվը ճիշտ է

12:04, 31 Հլս, 2019

ՃԻՇՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր (37:00-37:30), որ հեղափոխությունից հետո 130 հազար մարդու վարկային պատմություն է «մաքրվել»։ Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հունիսի 4-ին ԱԺ ամբիոնից կասկածի տակ դրեց այս հայտարարության արժանահավատությունը։

«Հիմա կառավարությանը զեկուցել են, որ 130 հազար մարդ այլևս սև ցուցակներում չէ։ Արդյո՞ք այդպես է, ես կարծում եմ այստեղ խաբեություն կա և չի ներկայացված ճիշտ թիվը, որովհետև եթե մեր շրջապատում հարցնենք, չենք գտնի որևէ գյուղացի, որը այլևս սև ցուցակում չի»,- հայտարարեց Բագրատյանը։

Փաստերի ստուգման հարթակը որոշեց պարզել, թե որքա՞ն է «սև ցուցակից» դուրս եկած քաղաքացիների իրական թիվը։

Մասնավորապես, մենք հարցում ուղարկեցինք ԱՔՌԱ վարկային բյուրո՝ խնդրելով հայտնել, թե քանի քաղաքացու վարկային պատմություն է բարելավվել, այլ կերպ ասած՝ քանի քաղաքացի է դուրս եկել «սև ցուցակից»։

Ի պատասխան մեր հարցման՝ վարկային բյուրոյից տեղեկացրեցին, որ խոսքը մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած մինչև 50 հազար դրամ մայր գումարով վարկերի մասին է։ Ըստ այդմ՝ որոշման շնորհիվ բարելավվել է ավելի քան 126 հազար մարդու վարկային պատմություն։

Մենք կապ հաստատեցինք նաև Կենտրոնական բանկի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ իրականում այս որոշման շնորհիվ բանկերի «սև ցուցակներից» հանվել է 126 585 քաղաքացու անուն, այսինքն՝ ճիշտ այսքան մարդ նորից կարող է դիմել բանկերին և վարկային կազմակերպություններին նոր վարկեր ստանալու համար։ Ավելին՝ 20 հազար 889 վարկառուի 11 մլրդ 817 մլն դրամի տույժեր և տուգանքներ ներվել են։ 

Հավելենք, որ ներված մոտ 130 հազար վարկային պարտավորությունները, որոնք վերաբերում էին մինչև 50 հազար դրամ մայր գումարով վարկերին, ոչ միայն դրամային վարկերն էին, այլև ներառում էին մանր կենցաղային տեխնիկայի, էլեկտրատեխնիկայի և կապի սարքավորումների ձեռքբերման համար բանկերի հետ կնքված պայմանագրերը։

Այսինքն՝ ապառիկ պայմաններով, օրինակ, հեռախոս գնած և մարումներն ուշացրած քաղաքացիները ևս գտնվում էին այս ցուցակում։ Ամփոփելով ԱՔՌԱ վարկային բյուրոյից և Կենտրոնական բանկից ստացված պարզաբանումները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից հունիսի 4-ին արված հայտարարությունը՝ կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թիվը  գրեթե համապատասխանում է իրականությանը։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens